Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Լույս է տեսել Ձեռագրերի Մայր ցուցակի 8-րդ հատորը Նոր հրատարակություն Մատենադարանը լույս է ընծայել «Մատենագիրք Հայոց» մատենաշարի ԺԹ հատորը Նոր հրատարակություն. «Հին հունական առասպելների արձագանքները հայ միջնադարյան մատենագրության մեջ» Նոր հրատարակություն. «Պարականոն բնագրեր ու ավանդություններ». Մայքլ Սթոուն Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Լույս է տեսել «Գրիգոր Նարեկացին հայ ձեռագրական արվեստում» գիրքը Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Լույս Է տեսել «Մատենագիրք Հայոց» Մատենաշարի Ի հատորը Նոր հրատարակություն Նոր հրատարակություն ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ. «ԴԱՐԻ ԿՈՂՈՊՈՒՏԸ. ՀԱՅԵՐԻ ՈՒՆԵԶՐԿՈՒՄԸ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ 1914-1923 ԹԹ.» Նոր հրատարակություն Նոր հրատարակություն. «Արցախի մանրանկարչական արվեստը» Լույս է տեսել «Միքայել անվամբ ԺԷ. դարի երկու գրիչ» գիրքը Լույս է տեսել Էմմա Կորխմազյանի «Բարձր Հայքի մանրանկարչությունը ԺԱ.-ԺԴ. դդ.» գիրքը Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Լույս Է տեսել «Մատենագիրք Հայոց» մատենաշարի Ժէ հատորը Բանբեր Մատենադարանի N22 Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Լույս Է տեսել Քրիստինե Կոստիկյանի «Ցուցակ Մատենադարանի պարսկերեն ձեռագրերի» աշխատությունը Հրատարակվել է «Հայոց Ցեղասպանության թեման թատրոնում (1895-2015)» գիրքը Նոր հրատարակություն Լույս է տեսել Մատենադարանի աշխատակիցների ևս 3 աշխատություն Վերահրատարակվել է Սեն Արևշատյանի ուսումնասիրությունը Լույս է տեսել Ավետ Ավետիսյանի «Մեսրոպ Խիզանցու «Սուրբ Ծաղիկ» Ավետարանը» ալբոմ-ուսումնասիրությունը Նոր հրատարակություն Լույս է տեսել Գրիգոր Նարեկացու տաղերի, գանձերի ու ներբողների անգլերեն թարգմանությունը Լույս է տեսել «Ցուցակ Մատենադարանի եբրայերէն ձեռագրաց» հայերեն-անգլերեն երկլեզու ձեռագրացուցակը Լույս է տեսել Հրաչյա Թամրազյանի «Գրիգոր Նարեկացին եվ Նարեկյան դպրոցը» ուսումնասիրության երկրորդ հատորը

Թվային ռեսուրսներ





Անոնս


Տեսանյութ

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՔՐԻՍՏԻՆԵ ԿՈՍՏԻԿՅԱՆԻ «ՑՈՒՑԱԿ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՊԱՐՍԿԵՐԵՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ» ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ

  Քրիստինե Կոստիկյան, «Ցուցակ Մատենադարանի պարսկերեն ձեռագրերի», Երևան, «Նաիրի» հրատարակչություն, 2017 թ., 348 էջ

  Մատենադարանի Արաբատառ ձեռագրերի նկարագրության և ուսումնասիրության բաժնի ավագ գիտաշխատող, պատմական պ.գ.թ. Քրիստինե Կոստիկյանի հեղինակած «Ցուցակ Մատենադարանի պարսկերեն ձեռագրերի» հատորն ընդգրկում է Մատենադարանում պահվող 450 պարսկերեն ձեռագրերի նկարագրությունը: Հեղինակի կողմից աշխատանքը կատարվել է 2005-2016 թթ.` առաջնորդվելով իսլամական ձեռագրերի նկարագրության ու ձեռագրացուցակների պատրաստման ժամանակակից սկզբունքներով: Գիրքը նախատեսված է ձեռագրագետների, իրանագետների և իսլամագետների համար: Հաշվի առնելով անգլերենի տարածվածությունն աշխարհում և հատկապես իրանագետների հետաքրքրությունը Մատենադարանի պարսկերեն ձեռագրերի նկատմամբ` ձեռագրացուցակը պատրաստվել է անգլերեն լեզվով: Մատենադարանի արաբատառ ձեռագրերի ֆոնդում պահվող պարսկերեն ձեռագրերի լիարժեք ուսումնասիրության նպատակով օգտագործվել են ոչ միայն աշխարհի տարբեր ձեռագրական հավաքածուների ձեռագրացուցակները և Ա. Մոնզավիի կազմած պարսկերեն ձեռագրերի համահավաք կատալոգները, այլև առանձին ձեռագրերի նյութը համեմատվել է Քեմբրիջի Համալսարանի, Իրանի Պառլամենտի ու Թեհրանի Համալսարանի գրադարանների պարսկերեն տպագիր և ձեռագիր գրականության նմուշների հետ:
  Պարսկերեն աշխատություններ բովանդակող ժողովածուների մեջ առկա թյուրքերեն ու արաբերեն մասերի նկարագրությունները պատրաստել են Մատենադարանի աշխատակիցներ Անի Ժ. Ավետիսյանը, Մովսես Խեչոն և Միհրան Մինասյանը:
  Ձեռագրացուցակի պատրաստման աշխատանքներին աջակցել է Իրանի Ժառանգության Հիմնադրամը (Iran Heritage Foundation), և աշխատությունը հրատարակվել է Ջեյ Թի Այ Արմենիա» ՓԲԸ նվիրատվությամբ և «Մատենադարանի բարեկամներ» հիմնադրամի աջակցությամբ։

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտ



'