Գիտաժողով՝ նվիրված «Բարոյախոս»-ի տարալեզու տարբերակներին Տեղի է ունեցել Կարապետ Գաբիկյանի «Եղեռնապատում Սեբաստիոյ» գրքի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը Մատենադարանի ցուցանմուշները՝ մոսկովյան «Հայաստան. գոյության լեգենդ» ցուցահանդեսում Փոխգործակցության հուշագիր Վախճանվել է նշանավոր հայագետ Ջոն Գրեպինը Տեղի ունեցավ Մատենադարանի կառավարման խորհրդի նիստը Ավրորայի երկրորդ դրամաշնորհը Մատենադարանին Վերանորոգվել է Ծուղրութի հազարամյա Ավետարանը Արիստոտելի ժառանգությունը հայոց մշակույթի համատեքստում (արիստոտելյան ընթերցումներ) Մատենադարանում տեղի է ունեցել «Հիշողության կերպարանքներ» VI գիտագործնական սեմինարը Մատենադարանում ավարտվեց «Գրաբարյան օրեր» ծրագիրը Մատենադարանին հանձնվեց Միրման ազգատոհմի հավաքածուն Նարեկացիական օրեր Ռիգայում Ռայա Բլբուլյանը պարգևատրվեց Մատենադարանի «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալով Լեհահայեր. Գրչության ավանդույթներ. Ցուցադրություն Մատենադարանում ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի Չինգիզ Այթմաթովի անվան գրական մրցանակը շնորհվել է Հրաչյա Թամրազյանին Մատենադարանի Կոլեգիալ կառավարման խորհրդի տարեկան նիստը Մահացել է Լիլիթ (Էլլա) Զաքարյանը Նոր ցուցադրություն «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում Նոր ցուցադրություն Մատենադարանում. «Լազարյաններ. Փառապանծ տոհմ» Գրքի շնորհանդես Մատենադարանում կայացավ Ռուբեն Գալչյանի գրքի շնորհանդեսը «Տպագրության մարգարիտ» միջազգային գիտաժողովը մեկնարկեց Մեկնարկեց «Հիշողության կերպարանքները» 7-րդ միջազգային սեմինարը Մեկնարկեց «Նարեկացիական ընթերցումներ. Գանձեր և տաղեր» 3-րդ միջազգային գիտաժողովը Տեղի ունեցավ Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության 300-ամյակին նվիրված միջոցառումների շարքի բացման արարողությունը Մատենադարանի ցուցասրահների վարիչը պարգևատրվեց Երեք հայերեն ձեռագիր Տոսկանայից (13–14-րդ դարեր) Գիտաժողով Ժնևում. «Արիստոտելը Հայաստանում» Միջազգային գիտաժողով Աստանայում Պատմական գիտությունների թեկնածու Գոհար Ստեփանյանը հանդես եկավ դասախոսությամբ Արժեքավոր ձեռագրերի նվիրատվություն Մատենադարանին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը ցավակցում է Մաքսիմ Հակոբյանի մահվան կապակցությամբ Տեղի ունեցավ «ՄԷԿ ԱԶԳ – ՄԷԿ ԵԿԵՂԵՑԻ» ալբոմի էլեկտրոնային տարբերակի շնորհանդեսը Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի ծննդյան 60 ամյակը «Մարտիրոս Սարյան: Երկխոսություն հավերժի հետ» ցուցադրություն Հանդիպում «Վիքիմեդիա Հայաստան» հասարակական կազմակերպության անդամների հետ Մատենադարանի կառավարման խորհրդի նիստ ՀԲԸ միությունը կրթաթոշակներ է տրամադրել Նոր Ջուղայի ձեռագրերի ցուցադրություն Համագործակցության պայմանագիր Մաշտոցի անվան Մատենադարանի կառավարման խորհրդի արտահերթ նիստը ՀՀ Նախագահը Մարիա և Բեատրիս Ղրդյաններին պարգևատրեց Երախտագիտության մեդալով Մշակույթների երկխոսություն «Ճամփորդություն հայ տպագրության քառուղիներով» «ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ» IV միջազգային սեմինար Մատենադարանի տնօրեն Հր. Թամրազյանը ընտրվել է ԳԱԱ թղթակից անդամ Հայկական սրբությունները՝ Բազեի հայացքով Նոր ցուցադրություն Մատենադարանում Մատենադարանում «Այնթապի ասեղնագործությունը» գրքի շնորհանդեսով մեկնարկեց նույն թեմայով ժամանակավոր ցուցադրությունը ՀԱՅԱԳԵՏՆԵՐԸ Ի ՆՊԱՍՏ ՀԱՅ ԴԱՏԻ Մատենադարանի աշխատակիցը հաղթող է ճանաչվել Ցուցահանդես Լիվոռնոյում ՀԻՄՆՎԵԼ Է «ՄԱՇՏՈՑ» ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՀԻՄՆԱԴՐԱՄ «Նարեկացիական ընթերցումների» մեկնարկը տրված է «Հիշողության կերպարանքներ» միջազգային հինգերորդ գիտաժողովը Մատենադարանում Հայոց միասնականության խորհրդանիշը ՀԲԸՄ-Մատենադարան համագործակցությունը շարունակվում է ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ Մատենադարանում տեղի ունեցավ Հայկազյան հայագիտական հանդեսի 38-րդ հատորի շնորհանդեսը ՌԴ արտգործնախարարությունը Մաշտոցի անվան Մատենադարանին է հանձնել արժեքավոր փաստաթղթերի պատճեններ ՀՀ Կառավարության որոշմամբ Մատենադարանը վերակազմավորվել է Մեկնարկել է ձեռագրերի և արխիվային փաստաթղթերի պահպանման և վերականգնման վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի վերապատրաստման դասընթացը Մատենադարանում տեղի ունեցավ Լևոն Խաչիկյանի 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի բացման արարողությունը Լևոն Խաչիկյանի 100-ամյակին նվիրված գիտաժողովի ամփոփում և գրքերի շնորհանդես Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանն ընդունեց Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին Տեղի ունեցավ ակադեմիկոս Սեն Արևշատյանի հիշատակը հավերժացնող հուշաքարի բացման արարողությունը Տեղի ունեցավ «Հիշողության կերպարանքները» 8-րդ միջազգային սեմինարը Մատենադարանը եւ Ղազախստանի Ձեռագրերի եւ հազվագյուտ գրքերի ազգային կենտրոնը կնքեցին Համագործակցության հուշագիր Հայերեն ձեռագրերի ցուցահանդես Պրահայում Մատենադարանի տնօրենը մասնակցել է «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի 20-ամյակին նվիրված միջոցառումներին Մամուլի հաղորդագրություն Հաստատվեց Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի կազմը Դասախոսությամբ հանդես եկավ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը Նոր համագործակցություն Մատենադարանում տեղի ունեցավ «Երիտասարդական 4-րդ գիտաժողով»-ի բացման արարողությունը Մատենադարանի տնօրենի շնորհավորական ուղերձը Վարդան Գրիգորյանի 90-ամյակի առթիվ Նոր ծրագիր Մատենադարանում Մատենադարանի տնօրինությունը և ողջ աշխատակազմը ցավակցում են Լուիզ Մանուկյան Սիմոնի հարազատներին և ՀԲԸՄ մեծ ընտանիքին Կյանքից հեռացել է Մատենադարանի մեծ բարեկամ Կիմ Բակշին Մատենադարանի տնօրենը մասնակցում է Հնագույն քաղաքակրթությունների ժողովուրդների երկրորդ ակադեմիական ֆորումին Մատենադարանի տնօրինությունը խորը վշտով հայտնում է Մատենադարանի երկարամյա փոխտնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Վարդան Գրիգորյանի մահվան մասին ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն այցելել է Մատենադարան Մաշտոցյան Մատենադարանը կաջակցի Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ձեռագրատան վերականգնման բաժնի ձևավորմանը Փոխանակման ծրագրեր ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՍԵՆ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԻ 90-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ Գրքի շնորհանդես «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխություն Մատենադարանում տեղի ունեցավ «Նարեկացիական ընթերցումներ» 4-րդ միջազգային գիտաժողովը Գայանե Էլիազյանը հանդես եկավ դասախոսությամբ Մատենադարանում մեկնարկել է կրթական ծրագիր Տեղի ունեցավ Մատենադարանի գիտական խորհրդի նիստը ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՀԱՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ Մարկ Գրիգորյանը հանդես եկավ դասախոսությամբ Դոկտոր Յոսթ Գիպպերտը հանդես եկավ դասախոսությամբ Դասախոսությամբ հանդես եկավ Գրիգոր Բրուտյանը Դոնարա Կարապետյանը հանդես եկավ դասախոսությամբ Գոհար Մուրադյանը հանդես եկավ դասախոսությամբ Մատենադարանում կազմակերպվեցին ասորագիտական թեմաներով դասախոսություններ Նոր համագործակցություն Հակոբ Քյոսեյանը և Անահիտ Ավագյանը հանդես եկան դասախոսությամբ Հայտարարություն Քրիստինե Կոստիկյանը հանդես եկավ դասախոսությամբ Անվանի հայագետ Մայքլ Սթոունը պարգևատրվեց «Մատենադարան» հուշամեդալով Արմեն Մալխասյանը հանդես եկավ դասախոսությամբ Դասախոսությամբ հանդես եկավ Ավետ Ավետիսյանը Վարդան Դևրիկյանը հանդես եկավ դասախոսությամբ Մատենադարանի գիտնական քարտուղար Վահե Թորոսյանը հանդես եկավ դասախոսությամբ Գևորգ Տեր-Վարդանյանը հանդես եկավ դասախոսությամբ Մատենադարանի արխիվային բաժինը տեղեկացնում է Արման Հակոբյանը հանդես եկավ դասախոսությամբ Նոր նշանակումներ Մատենադարանում Հայրապետ Մարգարյանը հանդես եկավ դասախոսությամբ ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Ազատ Բոզոյանը հանդես եկավ դասախոսությամբ Մատենադարանում սկսվել են կրկնագիր ձեռագրերի վերծանության աշխատանքները Խաչիկ Հարությունյանը հանդես եկավ դասախոսությամբ Մատենադարանում տեղի ունեցավ արաբատառ ձեռագրերի նկարագրման ներածական դասընթաց Գիտաժողով Մատենադարանում Հրաչյա Թամրազյանը վերընտրվել է Մատենադարանի տնօրեն Հայ գրատպության 500-ամյակին ընդառաջ մեկնարկում է ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանմանն ու վերականգնմանը նվիրված միջազգային սեմինարը... Բացվել է Մատենադարանի նոր մասնաշենքը

Սոցիալական ցանցեր


ԶԼՄ-ների համար

Մատենադարանի գործունեության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար ԶԼՄ-ները կարող են դիմել՝
Էլ.փոստ՝ matenadaran.press@matenadaran.am

Ցուցասրահ՝ +374-10-562578
Տոմսարկղ՝ +374-10-513014
Ընդունարան` +374-10-513000

Համալրումներ

Մատենադարանի հավաքածուների համալրումներ:

Թվային ռեսուրսներ

Տեսանյութ

Երևան քարտ

ՆԱՐԵԿԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՐ ՌԻԳԱՅՈՒՄ


  2017 թվականի ապրիլի 4-7 Նարեկացու «Մատեան ողբերգութեան» երկի լատվիերեն ծաղկաքաղ թարգմանության շրջանակներում (թարգմանիչ՝ հայագետ Վալդա Սալմինյա) ՀՀ Լատվիայի, Լիտվայի եւ Էստոնիայի դեսպանության (ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյան), Ռիգայի համալսարանի նախաձեռնությամբ անցկացվեցին Նարեկացիական օրեր: Ապրիլի 4-ին Ռիգայի համալսարանի գիտական գրադարանի, «Յումավա» հրատարակչատան եւ դեսպանության նախաձեռնությամբ կայացավ գրքի շնորհանդեսը եւ «Արմենպրես» գործակալության հետ համատեղ հայ եկեղեցիների լուսանկարների ցուցահանդեսը: Ելույթներով հանդես եկան ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը, Մատենադարանի ավագ գիտաշխատող Արուսյակ Թամրազյանը եւ այլոք:
  «Մեզ համար առանձնահատուկ նշանավորվում է մշակութային այս տոնակատարությունը՝ նկատի ունենալով իր՝ Նարեկացու վերաբերմունքն իր երկերի՝ որպես հավերժ հնչող, կենդանի էությունների հանդեպ… «Մատեանը» հագեցած է նոր բառաբարդումներով՝ բանաստեղծական աննախադեպ վարպետության օրինակներով, սրանց զուգորդման ռիթմազանգվածներով, հնչյունային կուտակումներով: Որպես բանաստեղծ-բառաստեղծ, բառիս ուղիղ իմաստով, Նարեկացին կերտում է ռիթմական-ձայնային մեղեդիների նրբագույն անոթներ, ապշեցուցիչ խորության ու գեղեցկության բանաստեղծական «կաղապարներ»: Այս տեսակետից նման գործի թարգմանության ձեռնարկումն իրոք ստեղծագործական սխրանք է: Եվ այստեղ ցանկացած թարգմանություն դառնում է առաջին հերթին համահեղինակություն… Եվ այսօր «Մատեան»-ի իմաստները «բուրում» են իր՝ հեղինակի ձեւակերպմամբ նոր լեզվի նոր մեղեդիներում: Եվ ուրեմն թող եւ այս թարգմանությունը մշտնջենավոր ձայն արձակող լուսակիր էություն դառնա «Մատեանի» աղոթքների բազմաձայնության մեջ»,- նշեց Արուսյակ Թամրազյանը:
 
Ապրիլի 5-6-ին Լատվիայի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում կայացավ գիտաժողով «Գրիգոր Նարեկացի. համամարդկային բանալի Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ» խորագրով:
  Մասնակիցների թվում էր երաժշտագետ, նվագավար, դոկտոր Հայկ Սրկ. Իւթիւճեանը (Չեխիա), որ
ներկայացրեց «Դեպի Ս. Գրիգոր Նարեկացու տաղերի նոր խմբագրություն» զեկույցը՝ տաղերի քննական բնագրերի նոր հրատարակության վրա կատարվող իր աշխատանքներն ու բացահայտումները, որդեգրած խմբագրական սկզբունքները, սրանց թվում տաղերի խազային պատկերների ընձեռած հնարավորությունների օգտագործումը:
  Աբրահամ Տերյանը (ԱՄՆ) հանդես եկավ «Սահմանների ընդլայնում - Ս. Գրիգոր Նարեկացու խորհրդական աստվածաբանությունը» զեկույցով՝ անդրադառնալով Նարեկացու միջինպլատոնական (Փիլոն Ալեքսանդրացի), հայրաբանական (Կապադովկյան հայրեր), սուրբգրային (Ծննդոց, Հոբի, Եզեկիելի եւ Երգ Երգոցի գրքերը, Հովհաննու Ավետարանը) ակունքներին:
  Հայագետ, Նարեկացու լատվիերեն թարգմանության հեղինակ Վալդա Սալմինյան անդրադարձավ Նարեկացու բառաշխարհին, պատկերամտածողությանը, կիրառած լեզվական հնարանքներին (հարակրկնություններ, առձայնույթներ, բաղաձայնույթներ եւ այլն) եւ սրա հետ կապված իր թարգմանական աշխատանքներին:
  Հայագետ, Օքսֆորդի համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Թեո Մաարտըն Վան Լինտը անդրադարձավ «Մատեան ողբերգութեան» ՂԲ Բանի և Ջոն Դոնի (1573-1631) «Ում մահն է գուժում զանգը» (աղոթքներ անսպասելի դիպվածների առթիվ, XVIII) երկի զուգահեռներին։
 
Արուսյակ Թամրազյանը ներկայացրեց Գրիգոր Նարեկացու կյանքն ու գործունեությունը, Նարեկյան դպրոցի «բնագրային տարածության» ընդհանուր նկարագիրը, այս համատեքստում Գրիգոր Նարեկացու լեզվական տարերքի, լեզվի եւ տեսիլքի միաձուլման որոշ առանձնահատկություններ (ձայնապատկերներ, հնչյունային յուրահատուկ լուծումների, հնարանքների միջոցով  պատկերների «շոշափելիություն» եւ այլն):
 
Նարեկացիական օրերը պսակվեցին Ռիգայի Տաճարում Նարեկացուն նվիրված համերգով, Ռիգայի ազգային ռադիոյի երգչախմբի, Աննա Մայիլյանի եւ այլոց մասնակցությամբ։ Համերգի ընթացքում հնչեցին հայ հոգեւոր երաժշտության նմուշներ, Ալֆրեդ Շնիտկեի երգչախմբային կոնցերտը՝ հիմնված Գրիգոր Նարեկացու «Մատեանի» երրորդ գլխի քաղումների վրա (ռուսերեն թարգմանությունը՝ Ն. Գրեբնյովի):



'