Նոր հրատարակություն Լույս Է տեսել «Մատենագիրք Հայոց» մատենաշարի Ժէ հատորը Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Նոր հրատարակություն ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ. «ԴԱՐԻ ԿՈՂՈՊՈՒՏԸ. ՀԱՅԵՐԻ ՈՒՆԵԶՐԿՈՒՄԸ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ 1914-1923 ԹԹ.» Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Լույս է տեսել Էմմա Կորխմազյանի «Բարձր Հայքի մանրանկարչությունը ԺԱ.-ԺԴ. դդ.» գիրքը Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Նոր հրատարակություն. «Արցախի մանրանկարչական արվեստը» Նոր հրատարակություն. «Պարականոն բնագրեր ու ավանդություններ». Մայքլ Սթոուն Նոր հրատարակություն. «Հին հունական առասպելների արձագանքները հայ միջնադարյան մատենագրության մեջ» Մատենադարանը լույս է ընծայել «Մատենագիրք Հայոց» մատենաշարի ԺԹ հատորը Նոր հրատարակություն Լույս է տեսել Ձեռագրերի Մայր ցուցակի 8-րդ հատորը Լույս է տեսել «Գրիգոր Նարեկացին հայ ձեռագրական արվեստում» գիրքը Լույս Է տեսել «Մատենագիրք Հայոց» Մատենաշարի Ի հատորը Նոր հրատարակություն Լույս է տեսել Կարեն Մաթևոսյանի «Նորավանքի վիմագրերը և հիշատակարանները» գիրքը Լույս է տեսել Աննա Օհանջանյանի «Տօնապատճառ ժողովածու. Մաս Ա.» աշխատությունը Լույս է տեսել Անահիտ Աստոյանի «Բուրսայի նահանգի հայության տնտեսական վիճակը և նյութական կորուստները Հայոց ցեղասպանության տարիներին» ուսումնասիրությունը: Լույս է տեսել Լևոն Խաչիկյանի «Աշխատությունների» երկրորդ հատորը Լույս է տեսել Արփինե Սիմոնյանի «Ոսկանեան Աստուածաշնչի պատկերները» աշխատությունը Նոր հրատարակություն Լույս է տեսել Արսեն Հարությունյանի «Խոր Վիրապ. Պատմությունը, ձեռագրական և վիմագրական ժառանգությունը» աշխատությունը Լույս Է տեսել Քրիստինե Կոստիկյանի «Ցուցակ Մատենադարանի պարսկերեն ձեռագրերի» աշխատությունը Նոր հրատարակություն Լույս է տեսել Գրիգոր Նարեկացու տաղերի, գանձերի ու ներբողների անգլերեն թարգմանությունը «ԲԱՆԲԵՐ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ» N24 Լույս է տեսել Ավետ Ավետիսյանի «Մեսրոպ Խիզանցու «Սուրբ Ծաղիկ» Ավետարանը» ալբոմ-ուսումնասիրությունը Վերահրատարակվել է Սեն Արևշատյանի ուսումնասիրությունը Լույս է տեսել Մատենադարանի աշխատակիցների ևս 3 աշխատություն Հրատարակվել է «Հայոց Ցեղասպանության թեման թատրոնում (1895-2015)» գիրքը Լույս է տեսել «Միքայել անվամբ ԺԷ. դարի երկու գրիչ» գիրքը Լույս է տեսել Հրաչյա Թամրազյանի «Գրիգոր Նարեկացին եվ Նարեկյան դպրոցը» ուսումնասիրության երկրորդ հատորը Նոր հրատարակություն Բանբեր Մատենադարանի N22 Նոր հրատարակություն Լույս է տեսել «Ցուցակ Մատենադարանի եբրայերէն ձեռագրաց» հայերեն-անգլերեն երկլեզու ձեռագրացուցակը

Թվային ռեսուրսներ





Անոնս


Տեսանյութ

ՄԵԾԱՐԺԵՔ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ


  2017 թ. ապրիլի 29-ին՝ ժամը 12:00-ին, Մեսրոպ Մաշոցի անվան Մատենադարանում (Վիրտուալ դահլիճ) տեղի կունենա Մատենադարանի նվիրատու Մանուելա Սալվինի դը Գիրակ Միրմանի պարգևատրման արարողությունը և Միրմանյան նշանավոր գերդաստանի պատմությանը վերաբերող արժեքավոր հավաքածուի ցուցադրությունը (3-րդ հարկի ցուցասրահում):
  Իտալիայի Լիվոռնո քաղաքից հատուկ այս առիթով ժամանած Մանուելա Սալվինի դը Գիրակ Միրմանը՝ Նոր Ջուղայից սերող Միրմանյան ազգատոհմի վերջին շառավիղը, սիրահոժար Մատենադարանին է նվիրաբերել Գիրակ Միրման գերդաստանի 1724 թ. մագաղաթյա ձեռագիր մատյանը ընտանիքի տոհմածառով հանդերձ, որը սկիզբ է առնում հեռավոր 1364 թվականից՝ Հին Ջուղայից սերող Ալավերդի Միրման անունով նախապապից և ավարտվում 1783 թվականով՝ Գրեգորիո անունով ընտանիքի մի անդամով: Հավաքածուի մաս են կազմում ձեռագրի փղոսկրով դրվագազարդված կրկնակազմը և պատմական մի շարք փաստաթղթեր, այդ թվում` ընտանիքի զինանշանի վերապատկերումը (1751 թ.), պարսից շահ Սուլեյման I-ի 1675 թ. հրովարտակը, Պիզայի արքեպիսկոպոսի կողմից 1769 թ. Գրեգորիո դը Արութո Միրմանին (ծն. Նոր Ջուղայում 1699 թ.) տրված ազնվականության կոչման հավաստագիրը, ընտանիքի անդամների լուսանկարները և այլն։

  Միրմանյանները Նոր Ջուղայի մեծատուն վաճառականներից էին և տոհմիկ ազնվականներ: Գերդաստանի իտալական ճյուղի հիմնադիրը 1612 թ. Նոր Ջուղայում ծնված Գիրակի որդի Գրեգորիո Միրմանն է, որը զբաղվում էր թանկարժեք քարերի և մետաքսի առևտրով: Հետագայում Գիրակ Միրման գերդաստանի շառավիղները առևտրական գործունեություն են ծավալել ոչ միայն Իտալիայի, այլև եվրոպական մի շարք այլ քաղաքներում:
Գիրակ Միրման ընտանիքը հայտնի է նաև մեծամասշտաբ բարեգործություններով։  1688 թ. Միրման Գիրակի հոգածությամբ ամբողջովին վերակառուցվել և ընդարձակվել է Վենետիկի Ս. Խաչ եկեղեցին: Ի դեպ, Միրման ընտանիքի որոշ անդամների աճյունները հանգչում են Ս. Խաչ եկեղեցում:
  Միրմանյան գերդաստանի վերջին շառավիղը հանդիսացող Մանուելա Սալվինի դը Գիրակ Միրմանի ցանկությամբ սույն հավաքածուն նվիրաբերվում է Մեսրոպ Մաշտոցի անվ. հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանին՝ իր արժանի տեղը գրավելու և մասնագետների ուսումնասիրման համար:

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտ




'