Նոր հրատարակություն Նոր հրատարակություն. «Հին հունական առասպելների արձագանքները հայ միջնադարյան մատենագրության մեջ» Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Լուսաբանման հրավեր «Հիշողության կերպարանքները» III միջազգային սեմինար Հայագիտական Ուսումնասիրությունների Միջազգային Ընկերության 13-րդ Ընդհանուր գիտաժողովը Միսաք Գոչունյանի «Օրուան Մտածումներ» ժողովածուին նվիրված գիտաժողով... Լույս է տեսել Ձեռագրերի Մայր ցուցակի 8-րդ հատորը Լույս Է տեսել «Մատենագիրք Հայոց» մատենաշարի Ժէ հատորը Մատենադարանը լույս է ընծայել «Մատենագիրք Հայոց» մատենաշարի ԺԹ հատորը Նոր հրատարակություն Գիտաժողով Մատենադարանում Նոր հրատարակություն. «Պարականոն բնագրեր ու ավանդություններ». Մայքլ Սթոուն Նոր հրատարակություն. «Արցախի մանրանկարչական արվեստը» «ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ» IV միջազգային սեմինար Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Տեղի կունենա գիտաժողով Մատենադարանում Նոր հրատարակություն Լույս Է տեսել «Մատենագիրք Հայոց» Մատենաշարի Ի հատորը Մատենադարանում «Այնթապի ասեղնագործությունը» գրքի շնորհանդեսով մեկնարկեց նույն թեմայով ժամանակավոր ցուցադրությունը ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ. «ԴԱՐԻ ԿՈՂՈՊՈՒՏԸ. ՀԱՅԵՐԻ ՈՒՆԵԶՐԿՈՒՄԸ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ 1914-1923 ԹԹ.» Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Տեղի կունենա գիտաժողով՝ նվիրած պատմական Տայք նահանգին Նոր հրատարակություն «Նարեկացիական ընթերցումներ» Մատենադարանում Տեղի կունենա «Հիշողության կերպարանքները» միջազգային հինգերորդ գիտաժողովը Լույս է տեսել Էմմա Կորխմազյանի «Բարձր Հայքի մանրանկարչությունը ԺԱ.-ԺԴ. դդ.» գիրքը Նոր հրատարակություն Տեղի կունենա Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների առաջին գիտաժողովը Մատենադարանում տեղի կունենա Ոսկան Երևանցուն նվիրված սեմինար Վերահրատարակվել է Սեն Արևշատյանի ուսումնասիրությունը «Պատմական Տայք. պատմություն, մշակույթ, դավանանք», 22-24 հունիսի, 2016 թ. Բանբեր Մատենադարանի N22 Նոր հրատարակություն Լույս է տեսել Հրաչյա Թամրազյանի «Գրիգոր Նարեկացին եվ Նարեկյան դպրոցը» ուսումնասիրության երկրորդ հատորը «Նարեկացիական ընթերցումներ» 2-րդ միջազգային գիտաժողով Լույս է տեսել «Գրիգոր Նարեկացին հայ ձեռագրական արվեստում» գիրքը Լույս է տեսել «Միքայել անվամբ ԺԷ. դարի երկու գրիչ» գիրքը Հրատարակվել է «Հայոց Ցեղասպանության թեման թատրոնում (1895-2015)» գիրքը Լույս է տեսել Մատենադարանի աշխատակիցների ևս 3 աշխատություն Մատենադարանում տեղի կունենա գիտաժողով` նվիրված հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի հրատարակման 350-ամյակին Հայաստանում առաջին անգամ կկազմակերպվի արաբատառ ձեռագրերի նկարագրման ներածական դասընթաց Գիտագործնական սեմինար և թեմատիկ վարժանք` Մատենադարանում Միջազգային սեմինար Մատենադարանում

Թվային ռեսուրսներ





Անոնս


Տեսանյութ

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԵՎՍ 3 ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆ


«Զորավոր Ավետարանը» պատկերագիրքը
Զորավոր Ավետարանը. Պատկերագիրք-ուսումնասիրություն, Ա. Հարությունյան, Ա. Սիմոնյան, Երևան, Նահապետ, 2016, 64 էջ

«Զորավոր Ավետարանը» վերնագրված աշխատությունը նվիրված է Մաշտոցյան Մատենադարանի Հմր  4060 «Ավետարան» ձեռագրին: Ուսումնասիրության մեջ առաջին անգամ հանգամանալի քննության է ենթարկվել գրչագրի ստեղծման, ապա տարբեր վայրեր փոխադրվելու պատմությունը: Հատուկ ուշադրություն է դարձվել Ավետարանի կազմի նկարագրությանը, գրչարվեստին և մանրանկարչությանը: «Զորավոր» անվանումն ստացած այս Ավետարանը վերջին տարիներին յուրաքանչյուր տարվա մայիսի 14-ին Մաշտոցյան Մատենադարանից տարվում է Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի՝ հավատացյալներին հնարավորություն ընձեռելով հաղորդվելու ու զորություն ստանալու Ս. Ավետարանից: Ուսումնասիրությանը կից ներկայացված է ձեռագրի գիտական ընդարձակ նկարագրությունը, հիշատակարանները, որոնք, բացի բնագրային տեքստից, ներկայացված են նաև աշխարհաբարով:

Միրզա Ադիգեոզալ-բեկ, «Ղարաբաղ-նամէ» աշխատությունը
Ղարաբաբաղ-նամէ, Միրզա Ադիգեոզալ-բեկ` աշխատասիրությամբ Արտակ Մաղալյանի, Երևան, «Զանգակ», 2016 թ., 164 էջ

Հրատարակվել է Միրզա Ադիգեոզալ-բեկի «Ղարաբաղ-նամէ» աշխատությունը՝ Մատենադարանի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Արտակ Մաղալյանի աշխատասիրությամբ: Ուսումնասիրության մեջ ներկայացված է մահմեդական պատմագիր Միրզա Ադիգեոզալ-բեկի «Ղարաբաղ-նամէ» աշխատության 19-րդ դարի թարգմանությունը, որը հրատարակվել է ըստ Երևանի Մատենադարանի Հմր 4463 ձեռագրի: Միրզա Ադիգեոզալ-բեկի աշխատությունը կարևոր աղբյուր է Արցախ-Ղարաբաղի 18-19-ր դդ. պատմության բազմաթիվ հարցերի լուսաբանման համար:

 
«Հայ ժողովրդական բժշկություն. Արյունառում և բուժում տզրուկներով» գիրքը

Տեր-Վարդանյանց  Հայկ,  Հայ ժողովրդական բժշկություն. Արյունառում և բուժում տզրուկներով, Երևան, Նաիրի, 2016 թ., 184 էջ

Լույս է տեսել «Հայ ժողովրդական բժշկություն. Արյունառում և բուժում տզրուկներով» աշխատությունը, որի հեղինակն է Մատենադարանի Հայ միջնադարյան ժողովրդական մշակույթի ձեռագիր աղբյուրների ուսումնասիրման խմբի աշխատակից Հայկ Տեր-Վարդանյանցը: Հեղինակն իր երկարամյա բժշկության ընթացքում ուսումնասիրել է ժողովրդական-ավանդական բժշկության մոտեցումներն արյունառման և տզրուկաբուժության վերաբերյալ: Նա դրանք համադրել է Մատենադարանում պահվող բժշկական ձեռագրերի տվյալների հետ՝ հաստատելով, որ հայերի մոտ սովորույթ էր տարին երկու անգամ տզրուկաբուժության սեանս ընդունելը: Գրքում ներկայացված են Հայաստանում տզրուկաբուժության ավանդական ձևերը և, զուգահեռաբար՝ նաև բժշկության մոտեցումները: Ներկայացվող աշխատությունը նախատեսված չէ ինքնաբուժության համար:

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտ




'