«ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ» IV միջազգային սեմինար «Ճամփորդություն հայ տպագրության քառուղիներով» «Մարտիրոս Սարյան: Երկխոսություն հավերժի հետ» ցուցադրություն Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի ծննդյան 60 ամյակը Փոխգործակցության հուշագիր Վախճանվել է նշանավոր հայագետ Ջոն Գրեպինը Տեղի ունեցավ Մատենադարանի կառավարման խորհրդի նիստը Ավրորայի երկրորդ դրամաշնորհը Մատենադարանին Վերանորոգվել է Ծուղրութի հազարամյա Ավետարանը Գիտաժողով Ժնևում. «Արիստոտելը Հայաստանում» Տեղի ունեցավ «ՄԷԿ ԱԶԳ – ՄԷԿ ԵԿԵՂԵՑԻ» ալբոմի էլեկտրոնային տարբերակի շնորհանդեսը Հայոց միասնականության խորհրդանիշը Հանդիպում «Վիքիմեդիա Հայաստան» հասարակական կազմակերպության անդամների հետ Մատենադարանի կառավարման խորհրդի նիստ ՀԲԸ միությունը կրթաթոշակներ է տրամադրել Նոր Ջուղայի ձեռագրերի ցուցադրություն Համագործակցության պայմանագիր Մաշտոցի անվան Մատենադարանի կառավարման խորհրդի արտահերթ նիստը ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ Մշակույթների երկխոսություն Մատենադարանի տնօրեն Հր. Թամրազյանը ընտրվել է ԳԱԱ թղթակից անդամ ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի Չինգիզ Այթմաթովի անվան գրական մրցանակը շնորհվել է Հրաչյա Թամրազյանին Հայկական սրբությունները՝ Բազեի հայացքով Նոր ցուցադրություն Մատենադարանում Մատենադարանում «Այնթապի ասեղնագործությունը» գրքի շնորհանդեսով մեկնարկեց նույն թեմայով ժամանակավոր ցուցադրությունը ՀԱՅԱԳԵՏՆԵՐԸ Ի ՆՊԱՍՏ ՀԱՅ ԴԱՏԻ Մատենադարանի աշխատակիցը հաղթող է ճանաչվել Ցուցահանդես Լիվոռնոյում ՀԻՄՆՎԵԼ Է «ՄԱՇՏՈՑ» ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՀԻՄՆԱԴՐԱՄ «Նարեկացիական ընթերցումների» մեկնարկը տրված է «Հիշողության կերպարանքներ» միջազգային հինգերորդ գիտաժողովը Մատենադարանում Լեհահայեր. Գրչության ավանդույթներ. Ցուցադրություն Մատենադարանում Նարեկացիական օրեր Ռիգայում Միջազգային գիտաժողով Աստանայում ՀՀ Նախագահը Մարիա և Բեատրիս Ղրդյաններին պարգևատրեց Երախտագիտության մեդալով Տեղի է ունեցել Կարապետ Գաբիկյանի «Եղեռնապատում Սեբաստիոյ» գրքի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը Մատենադարանի ցուցանմուշները՝ մոսկովյան «Հայաստան. գոյության լեգենդ» ցուցահանդեսում Արիստոտելի ժառանգությունը հայոց մշակույթի համատեքստում (արիստոտելյան ընթերցումներ) Մատենադարանում տեղի է ունեցել «Հիշողության կերպարանքներ» VI գիտագործնական սեմինարը Մատենադարանում ավարտվեց «Գրաբարյան օրեր» ծրագիրը Մատենադարանին հանձնվեց Միրման ազգատոհմի հավաքածուն Մատենադարանում տեղի ունեցավ արաբատառ ձեռագրերի նկարագրման ներածական դասընթաց Գիտաժողով Մատենադարանում Հրաչյա Թամրազյանը վերընտրվել է Մատենադարանի տնօրեն Հայ գրատպության 500-ամյակին ընդառաջ մեկնարկում է ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանմանն ու վերականգնմանը նվիրված միջազգային սեմինարը... Բացվել է Մատենադարանի նոր մասնաշենքը

Թվային ռեսուրսներ





Անոնս


Տեսանյութ

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ԱՎԱՐՏՎԵՑ «ԳՐԱԲԱՐՅԱՆ ՕՐԵՐ» ԾՐԱԳԻՐԸ


  «Գրաբարյան օրեր» ծրագրի շրջանակներում 2016 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Մաշտոցի անվան Մատենադարանը և Արարատյան հայրապետական թեմը իրականացրին վեցշաբաթյա ծրագիր, որին մասնակցում էին Երևան քաղաքի ավագ և հիմնական դպրոցների մի խումբ աշակերտներ: Արարատյան հայրապետական թեմի կողմից արդեն շուրջ 2 տարի իրականացվող «Գրաբարյան օրեր» ծրագրին այս տարի առաջին անգամ մասնակցել է նաև Մատենադարանը՝ նպատակ ունենալով հայ պատանիներին Մատենադարանն առաջին հերթին ներկայացնել ոչ միայն որպես թանգարան՝ նրանում ցուցադրված եզակի նմուշներով, այլ նաև որպես գիտության, քերթության արվեստի գանձարան՝ հաղորդակից դարերի խորհրդին:
  Մատենադարանում անցկացվող շրջայցերը ուղեկցվել են գիտաշխատողների հետ հանդիպումներով, նրանց կողմից անցկացվող դասախոսություններով, ինչպես նաև Մատենադարանում իրականացվող վերականգնման և թվայնացման աշխատանքների մասին ֆիլմերի դիտումներով: Յուրաքանչյուր շաբաթ ընտրվել է համապատասխան ուղղություն՝ պատմություն, իրավագիտություն, բանասիրություն, արվեստաբանություն, բժշկություն և բնագիտություն, և ապագա մասնագիտության հարցում արդեն կողմնորոշում ունեցող կամ պարզապես տվյալ ոլորտով հետաքրքրված մոտ 50 աշակերտ ներկա է գտնվել համապատասխան բնագավառի դասախոսությանը:
  Ծրագրի ընթացքում տեղի են ունեցել հետաքրքիր քննարկումներ ու հանդիպումներ։ Մատենադարանի ցուցանմուշների հիման վրա աշակերտներին հնարավորություն է ընձեռվել դիտելու միջնադարյան բժշկական ձեռագրերում, բժշկարաններում առկա բաղադրատոմսերով Հայաստանի տարբեր վայրերից հավաքված բույսերից բնական գույների և բալասանների ավանդական պատրաստման գործընթացը:
  Ակնկալվում է, որ «Գրաբարյան օրեր» ամենամյա ծրագիրը կշարունակվի պարբերաբար իրականացվել Մատենադարանում, ինչը երիտասարդ սերնդին հնարավորություն կտա գրաբարի նկատմամբ լեզվական հետաքրքրությունը զուգակցել մշակութային իրողություններով:
Ծրագրի ընթացքում տեղի են ունեցել հետաքրքիր քննարկումներ ու հանդիպումներ։


ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտ



'