Սոցիալական ցանցեր


ԶԼՄ-ների համար

Մատենադարանի գործունեության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար ԶԼՄ-ները կարող են դիմել՝
Հեռ.` (+374) 94615690
Էլ.փոստ՝ matenadaran.press@matenadaran.am

Ցուցասրահ՝ +374-10-562578
Տոմսարկղ՝ +374-10-513014
Ընդունարան` +374-10-513000

Համալրումներ

Մատենադարանի կայքում պարբերաբար կզետեղվեն հաստատության Գրադարանը համալրած նոր գրքերի մատենագիտական ցանկերը, որոնցում հիմնական տվյալների հետ նշված են նաև միավորների գույքահամարները:

Անոնս


Թվային ռեսուրսներ





Տեսանյութ

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՍԻՐԱՐՓԻ ՏԵՐ-ՆԵՐՍԵՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 120-ԱՄՅԱԿԻՆ

  Դեկտեմբերի 1-3-ը Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի ունեցավ երիտասարդական գիտաժողով (տե՛ս ծրագիրը), որը նվիրված էր անվանի գիտնական, հայագետ, բյուզանդագետ Սիրարփի Տեր-Ներսեսյանի ծննդյան 120-ամյակին: Գիտաժողովի բացմանը ներկաներին և մասնակիցներին ողջունեց Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը, որը կարևորեց միջին և ավագ սերնդի դերը երիտասարդներին աջակցելու և փորձի փոխանակման առումով: Հաշվի առնելով գիտաժողովի երիտասարդական լինելը՝ նա ընդգծեց նաև Մատենադարանի երջանկահիշատակ տնօրեն Հրաչյա Թամրազյանի դերը երիտասարդների հոսքը դեպի Մատենադարան ապահովելու և աջակցությունը գիտական ոլորտ մուտք գործելու առումով:
  Գիտաժողովի ընթացքում ներկայացվեց մոտ 40 զեկուցում, որոնք ընդգրկում էին ձեռագրագիտության, աղբյուրագիտության, պատմագիտության, հայոց լեզվի պատմության, հայ գրականության պատմության, արվեստագիտության, արևելագիտության, կրոնագիտության բնագավառները: Զեկուցումներով հանդես եկան Մատենադարանի, Երևանի պետական Համալսարանի, Գեղարվեստի համալսարանի, Վանաձորի պետական համալսարանի երիտասարդ գիտնականները։ Մասնակիցներ կային նաև Սանկտ-Պետերբուրգի պետական և Բոլոնիայի համալսարաններից:
  Գիտաժողովն ամփոփեց արվեստաբան, արվեստագիտության դոկտոր Հրավարդ Հակոբյանը, որն, իր ավագ մյուս գործընկերների հետ միասին բարձր գնահատելով երիտասարդ գիտնականների զեկուցումները, խոսքի վերջում նաև մի քանի հետաքրքիր դրվագ պատմեց Սիրարփի Տեր-Ներսեսյանի հետ իր անձնական շփումներից։



'