ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ (1895-2015)» ԳԻՐՔԸ

Լույս է տեսել Մատենադարանի Արխիվային փաստաթղթերի պահպանման և գիտական մշակման բաժնի աշխատակից Բախտիար Հովակիմյանի «Հայոց ցեղասպանության թեման թատրոնում (1895-2015)» աշխատությունը։ Գիրքը «Ցեղասպանության թեման հայ թատրոնում (1895-1995)» աշխատության երկրորդ՝ համալրված հրատարակությունն է։ Ներկայացված են վերջին հարյուրամյակի հայ և օտարազգի հեղինակների պիեսներն ու բեմադրությունները աշխարհի թատրոններում՝ ընդդեմ հայ և այլ ժողովուրդների նկատմամբ իրագործված և իրագործվող ցեղասպանությունների։
Գրքում ներկայացված է Հայոց ցեղասպանության և նրա հետևանքների թեմայով գրող 218 հայ և հայերեն գրող 16 օտարազգի հեղինակների, ինչպես նաև օտարազգի 14 հեղինակի պիեսների և արձակի ու չափածոյի բեմականացումների 480 ստեղծագործություն, որոնք տպագրվել կամ բեմադրվել են աշխարհի 38 երկրի 199 վայրում՝ 12 լեզվով։
Գիրքը տպագրվել է «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամի աջակցությամբ։
ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտ