ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ՄԻՔԱՅԵԼ ԱՆՎԱՄԲ ԺԷ. ԴԱՐԻ ԵՐԿՈՒ ԳՐԻՉ» ԳԻՐՔԸ

Հրատարակվել է Մատենադարանի ավագ գիտաշխատող, բ.գ.թ. Խաչիկ Հարությունյանի «Միքայել անվամբ ԺԷ. դարի երկու գրիչ» գիրքը։
Գրքում ներկայացված է Միքայել անվամբ ԺԷ. դարի երկու գրիչների ձեռագրական գործունեությունը։
Նրանցից առաջինը՝ Միքայել Թոխաթեցին (գրչության տարիներ՝ 1606-1658 թթ.), ջալալիների արշավանքների հետևանքով թողել է հայրենի Եվդոկիան և տեղափոխվել Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիս, ուր 1606 թ. սկսած ընդօրինակել է բազմաթիվ ձեռագրեր: Դրանցից 33-ը ներկայումս պահվում են աշխարհի տարբեր գրադարաններում, թանգարաններում և մասնավոր հավաքածուներում, ևս 4 ձեռագրի մասին տարբեր աղբյուրներում պահպանվել են միայն հիշատակումներ:
Միքայել անվամբ մյուս գրիչը Բարղամի որդի Միքայելն է, որը ստեղծագործել է ԺԷ. դարի երկրորդ կեսին Սեբաստիայում, ապա Եվդոկիայում: Նա ևս աչքի է ընկել գրչագրական և մանրանկարչական բեղուն գործունեությամբ, նրանից հայտնի է 29 ձեռագիր, որոնք ներկայումս պահվում են տարբեր վայրերում:
Գրքում հանգամանալի կերպով ներկայացված են երկու գրիչների ձեռագրաստեղծման գործունեությունը, նրանց լեզվաոճական առանձնահատկությունները, ինչպես նաև ձեռագրերի պատմությունը՝ գրչության վայրից մինչև ներկա հավաքածու հասնելը: Հեղինակների ձեռագրական ժառանգությունը ներկայացված է 4 ենթաբաժիններով.
ա. ձեռագրի պատմությունը,
բ. քննվող ձեռագրի մատենագիտությունը,
գ. ձեռագրի անցած ճանապարհը,
դ. գրչության ժամանակի հիշատակարանները:
Ուսումնասիրությունը նախատեսված է ձեռագրագետների, բանասերների, արվեստաբանների և հայ գրչության պատմությամբ հետաքրքրվողների համար:

Գիրքը հրատարակվել է «ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի և ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համաֆինանսավորմամբ:
ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտ
գիտահետազոտական ինստիտուտ