Նոր հրատարակություն Վերանորոգվել է Ծուղրութի հազարամյա Ավետարանը Նոր հրատարակություն Տեղի կունենա գիտաժողով՝ նվիված պատմական Տայք նահանգին ՀԻՄՆՎԵԼ Է «ՄԱՇՏՈՑ» ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՀԻՄՆԱԴՐԱՄ Նոր հրատարակություն Նվիրատվություն Մատենադարանին Տեսանյութեր Նոր հրատարակություն Ցուցահանդես Լիվոռնոյում ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԳԻՇԵՐ 2015 «Նարեկացիական ընթերցումների» մեկնարկը տրված է «Վերապրած մշակույթ» գիտաժողովը՝ Մատենադարանում Մատենադարանը մասնակցում Է «Հիշատակի ժառանգության» օրերին Նոր հրատարակութուն. «Դարի կողոպուտը. հայերի ունեզրկումը Օսմանյան կայսրությունում 1914-1923 թթ.» Հայագետները ի նպաստ հայ դատի Նոր ցուցադրություն Նոր ցուցադրություն Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Լույս Է տեսել «Մատենագիրք Հայոց» Մատենաշարի Ի հատորը Տեղի կունենա գիտաժողով Մատենադարանում Հայկական սրբությունները՝ Բազեի հայացքով Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Մատենադարանի ցուցանմուշները՝ մոսկովյան «Հայաստան. գոյության լեգենդ» ցուցահանդեսում Ավրորայի երկրորդ դրամաշնորհը Մատենադարանին Մամլո հաղորդագրություն ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ ՀՐԱՉՅԱ ԹԱՄՐԱԶՅԱՆԸ Արման Հակոբյանը հանդես եկավ դասախոսությամբ Միջազգային գիտաժողով՝ նվիրված պատմական Տայք նահանգին Նոր հրատարակություն Բանբեր Մատենադարանի N22 ՀՀ ՊՆ հատուկ նշանակության զորամասը Մատենադարանում Տեղի ունեցավ Մատենադարանի կառավարման խորհրդի նիստը Վախճանվել է նշանավոր հայագետ Ջոն Գրեպինը «Նարեկացիական ընթերցումներ» Մատենադարանում Լույս Է տեսել «Մատենագիրք Հայոց» մատենաշարի Ժէ հատորը Մատենադարանի տնօրեն Հր. Թամրազյանը ընտրվել է ԳԱԱ թղթակից անդամ Տեղի է ունեցել Կարապետ Գաբիկյանի «Եղեռնապատում Սեբաստիոյ» գրքի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը ՀՀ Նախագահը Մարիա և Բեատրիս Ղրդյաններին պարգևատրեց Երախտագիտության մեդալով «Ճամփորդություն հայ տպագրության քառուղիներով» ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի Չինգիզ Այթմաթովի անվան գրական մրցանակը շնորհվել է Հրաչյա Թամրազյանին Նոր հրատարակություն Հայոց միասնականության խորհրդանիշը Նոր հրատարակություն Լույս է տեսել Էմմա Կորխմազյանի «Բարձր Հայքի մանրանկարչությունը ԺԱ.-ԺԴ. դդ.» գիրքը «Հիշողության կերպարանքներ» միջազգային հինգերորդ գիտաժողովը Մատենադարանում Հայ-պարսկական «Մշակույթների հանդիպումը Մատենադարանում» «Թանգարանների գիշեր»-ին մասնակցում է նաև Մատենադարանը Ասպիրանտուրայի ընդունելություն Հանդիպում «Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության անդամների հետ Բանբեր Մատենադարանի թվային տարբերակները Մատենադարանի Թվայնացման բաժինը համալրվել է Suprascan Quartz A1 տիպի գրքային սքաներով Ձեռագրերի Մայր ցուցակի թվային տարբերակները Արթուր Մեսչյանը և Աշոտ Ավագյանը ստացել են պետական մրցանակներ Սիմեոն Լեհացու «Ուղեգրությունը» «Հիշողության կերպարանքներ» Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հրաչյա Թամրազյանին Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի ծննդյան 60 ամյակը Լուսաբանման հրավեր Նվիրատվություն Մատենադարանին Բակո Սահակյանն ընդունել է Հրաչյա Թամրազյանին Մատենադարանի կառավարման խորհրդի նիստ Բուլղարիայի Հանրապետության նախագահն այցելեց Մատենադարան Գոհար Մուրադյանը հանդես եկավ դասախոսությամբ Դոնարա Կարապետյանը հանդես եկավ դասախոսությամբ Գրքի շնորհանդես 15-րդ դարի արժեքավոր ձեռագրի նվիրատվություն Մատենադարանին Մահացել է Լիլիթ (Էլլա) Զաքարյանը Վահան Տեր-Ղևոնդյանն ընտրվել է Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ Արցախի Հանրապետության պետական նախարարն ընդունել Է Մատենադարանի տնօրենի գլխավորած պատվիրակությանը Արցախի Հանրապետության Նախագահն ընդունել է Մատենադարանի տնօրենի գլխավորած պատվիրակությանը Մատենադարանի արխիվային բաժինը տեղեկացնում է Տեղի ունեցավ «ՄԷԿ ԱԶԳ – ՄԷԿ ԵԿԵՂԵՑԻ» ալբոմի էլեկտրոնային տարբերակի շնորհանդեսը Մաշտոցի անվան Մատենադարանի կառավարման խորհրդի արտահերթ նիստը «Նարեկացիական ընթերցումներ» 2-րդ միջազգային գիտաժողով ՑՈՒՑԱԿ ՁԵՌԱԳՐԱՑ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Ավարտվեց «Հիշողության կերպարանքները» IV միջազգային սեմինարը Միջազգային գիտաժողով Աստանայում Մշակույթների երկխոսություն Մեծարժեք նվիրատվություն Մատենադարանին Նոր հրատարակություն. «Արցախի մանրանկարչական արվեստը» Նոր հրատարակություն. «Պարականոն բնագրեր ու ավանդություններ». Մայքլ Սթոուն Բակո Սահակյանը ընդունել է Հրաչյա Թամրազյանին ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ 13-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ Բանբեր Մատենադարանի N20 Գիտաժողով Մատենադարանում Նոր հրատարակություն Մաշտոցյան Մատենադարանի նվիրյալը Նոր հրատարակություն Լույս է տեսել Ձեռագրերի Մայր ցուցակի 8-րդ հատորը Նոր հրատարակություն Համագործակցության պայմանագիր Նոր Ջուղայի ձեռագրերի ցուցադրություն Գիտաժողով Մատենադարանում ՀԲԸ միությունը կրթաթոշակներ է տրամադրել Նոր հրատարակություն ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ Նվիրատվություն Մատենադարանին Լույս է տեսել Արծրունի Սահակյանի «Հայ միջնադարյան ժողովրդական մշակույթի խնդիրներ. 1.Հեքիաթ 2.Խաչքար» գիրքը Խաչիկ Հարությունյանը հանդես եկավ դասախոսությամբ Գևորգ Տեր-Վարդանյանը հանդես եկավ դասախոսությամբ Հայտարարություն Մադագասկարի արտաքին գործերի նախարարն այցելեց Մատենադարան Գայանե Էլիազյանը հանդես եկավ դասախոսությամբ Նոր համագործակցություն Վարդան Դևրիկյանը հանդես եկավ դասախոսությամբ Դասախոսությամբ հանդես եկավ Գրիգոր Բրուտյանը Դոկտոր Յոսթ Գիպպերտը հանդես եկավ դասախոսությամբ Ազատ Բոզոյանը հանդես եկավ դասախոսությամբ Նոր հրատարակություն ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Գոհար Մուրադյանը հանդես եկավ դասախոսությամբ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Տեղի ունեցավ Մատենադարանի գիտական խորհրդի նիստը Հայագիտական միջազգային գիտաժողով Մատենադարանում մեկնարկել է կրթական ծրագիր Լույս է տեսել Հրաչյա Թամրազյանի «Գրիգոր Նարեկացին եվ Նարեկյան դպրոցը» ուսումնասիրության երկրորդ հատորը Մատենադարանի գիտաշխատող Լուսինե Թումանյանի աշխատասիրությամբ լույս են տեսել «Զինվորյալ հոգևորականներ» և «Զորավոր սրբեր» գրքերը: Լույս է տեսել «Գրիգոր Նարեկացին հայ ձեռագրական արվեստում» գիրքը Ավո Հովհաննիսյանը պարգևատրվեց «Մատենադարան» հուշամեդալով Մարկ Գրիգորյանը հանդես եկավ դասախոսությամբ Անվանի հայագետ Մայքլ Սթոունը պարգևատրվեց «Մատենադարան» հուշամեդալով Մատենադարանում կազմակերպվեցին ասորագիտական թեմաներով դասախոսություններ Լոնդոնաբնակ Արմեն Սահակյանը Մատենադարանին է նվիրաբերել հայագիտական արժեքավոր գրականություն Համազգային միությունը Մատենադարանին նվիրաբերեց 14-20-րդ դարերի արժեքավոր ձեռագրերի հավաքածու Մատենադարանը պարզաբանում է ՌԴ արտգործնախարարությունը Մաշտոցի անվան Մատենադարանին է հանձնել արժեքավոր փաստաթղթերի պատճեններ Մամլո հաղորդագրութուն Մամլո հաղորդագրություն Ալին Սուչիուի դասախոսությունը Մատենադարանում Մատենադարանի գլխավոր ավանդապահ Գևորգ Տեր-Վարդանյանի աշխատասիրությամբ լույս է տեսել «Վահան ծայրագոյն վարդապետ Բաստամեանց, Տարեգրութիւն» գիրքը Նոր համագործակցություն Մատենադարանում սկսվել են կրկնագիր ձեռագրերի վերծանության աշխատանքները Հակոբ Քյոսեյանը և Անահիտ Ավագյանը հանդես եկան դասախոսությամբ Ռայա Բլբուլյանը պարգևատրվեց Մատենադարանի «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալով Արմեն Մալխասյանը հանդես եկավ դասախոսությամբ Դասախոսությամբ հանդես եկավ Ավետ Ավետիսյանը Մատենադարանի գիտնական քարտուղար Վահե Թորոսյանը հանդես եկավ դասախոսությամբ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը տեղեկացնում է Պատմական գիտությունների թեկնածու Գոհար Ստեփանյանը հանդես եկավ դասախոսությամբ Քրիստինե Կոստիկյանը հանդես եկավ դասախոսությամբ Նորին Գերազանցություն Թայլանդի Թագավորության արքայադուստր Մահա Չակրի Սիրինդհորնը այցելեց Մատենադարան Նոր նշանակումներ Մատենադարանում Հայրապետ Մարգարյանը հանդես եկավ դասախոսությամբ Նվիրատվություն «Մաշտոց» հիմնադրամին Գրքերի շնորհանդես Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում Մատենադարանում տեղի կունենա գիտաժողով` նվիրված հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի հրատարակման 350-ամյակին Լեհահայեր. Գրչության ավանդույթներ. Ցուցադրություն Մատենադարանում Լույս է տեսել Մատենադարանի պարսկերեն ձեռագիր պատառիկների ցուցակը 2017 թ. երիտասարդական հերթական գիտաժողովը տեղի կունենա նոյեմբերի 28-30-ը Հաստատվեց Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի կազմը Լույս է տեսել «Ցուցակ Մատենադարանի եբրայերէն ձեռագրաց» հայերեն-անգլերեն երկլեզու ձեռագրացուցակը Թանգարանների գիշեր Լույս է տեսել Գրիգոր Նարեկացու տաղերի, գանձերի ու ներբողների անգլերեն թարգմանությունը Նոր հրատարակություն Նարեկացիական օրեր Ռիգայում Մատենադարանին հանձնվեց Միրման ազգատոհմի հավաքածուն Լույս է տեսել Արսեն Հարությունյանի «Խոր Վիրապ. Պատմությունը, ձեռագրական և վիմագրական ժառանգությունը» աշխատությունը Լույս է տեսել Ավետ Ավետիսյանի «Մեսրոպ Խիզանցու «Սուրբ Ծաղիկ» Ավետարանը» ալբոմ-ուսումնասիրությունը Գիտաժողով Ժնևում. «Արիստոտելը Հայաստանում» Վերահրատարակվել է Սեն Արևշատյանի ուսումնասիրությունը Լևոն Մկրտչյանը նպատակահարմար է համարում Մատենադարանի գործունեությունը որպես անկախ միավոր Լույս է տեսել Մատենադարանի աշխատակիցների ևս 3 աշխատություն Մատենադարանում ավարտվեց «Գրաբարյան օրեր» ծրագիրը Մատենադարանում տեղի է ունեցել «Հիշողության կերպարանքներ» VI գիտագործնական սեմինարը Տեղի ունեցավ գիտաժողով՝ նվիրված Սիրարփի Տեր-Ներսեսյանի ծննդյան 120-ամյակին Արիստոտելի ժառանգությունը հայոց մշակույթի համատեքստում (արիստոտելյան ընթերցումներ) Հրատարակվել է «Հայոց Ցեղասպանության թեման թատրոնում (1895-2015)» գիրքը Լույս է տեսել «Միքայել անվամբ ԺԷ. դարի երկու գրիչ» գիրքը Մատենադարանում տեղի ունեցավ «Նարեկացիական ընթերցումներ» 2-րդ միջազգային գիտաժողովը Մեծարժեք նվիրատվություն «Տպագրության մարգարիտ» միջազգային գիտաժողովը մեկնարկեց ՀԲԸՄ-Մատենադարան համագործակցությունը շարունակվում է Մատենադարանում տեղի է ունենալու «Երիտասարդական 3-րդ գիտաժողով»-ը Մատենադարանի ցուցասրահների վարիչը պարգևատրվեց ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ ՀՀ Կառավարության որոշմամբ Մատենադարանը վերակազմավորվել է Տեղի ունեցավ Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության 300-ամյակին նվիրված միջոցառումների շարքի բացման արարողությունը Լույս է տեսել Հրաչյա Թամրազյանի «Գրիգոր Նարեկացին եւ Նարեկյան դպրոցը» ուսումնասիրության երրորդ հատորը Մեկնարկեց «Նարեկացիական ընթերցումներ. Գանձեր և տաղեր» 3-րդ միջազգային գիտաժողովը Ջոն Մալկովիչն այցելել է Մատենադարան Նոր հրատարակություն Լույս Է տեսել Քրիստինե Կոստիկյանի «Ցուցակ Մատենադարանի պարսկերեն ձեռագրերի» աշխատությունը Մեկնարկեց «Հիշողության կերպարանքները» 7-րդ միջազգային սեմինարը Նոր հրատարակություն ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ՄԱՅՐ ՑՈՒՑԱԿ ՀԱՅԵՐԵՆ ՁԵՌԱԳՐԱՑ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՈՒԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ» IX ՀԱՏՈՐԸ Լույս է տեսել Արփինե Սիմոնյանի «Ոսկանեան Աստուածաշնչի պատկերները» աշխատությունը Գիտաժողով՝ նվիրված «Բարոյախոս»-ի տարալեզու տարբերակներին Մատենադարանի Կոլեգիալ կառավարման խորհրդի տարեկան նիստը Նոր ցուցադրություն «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում Մատենադարանում կայացավ Ռուբեն Գալչյանի գրքի շնորհանդեսը Լույս է տեսել Անահիտ Աստոյանի «Բուրսայի նահանգի հայության տնտեսական վիճակը և նյութական կորուստները Հայոց ցեղասպանության տարիներին» ուսումնասիրությունը Լույս է տեսել Աննա Օհանջանյանի «Տօնապատճառ ժողովածու. Մաս Ա.» աշխատությունը Լույս է տեսել Կարեն Մաթևոսյանի «Նորավանքի վիմագրերը և հիշատակարանները» գիրքը «ԲԱՆԲԵՐ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ» N24 Լույս է տեսել Ստեփանոս Երեց Հազարջրիբեցու «Հանգիտագիրք» մատյանի բնագիրը Լույս է տեսել Լևոն Խաչիկյանի «Աշխատությունների» երկրորդ հատորը Գիտաժողով Մատենադարանում Արքայազն Չարլզն այցելեց Մատենադարան Մատենադարանին հանձնվեցին կարևոր ձեռագրեր «Մարտիրոս Սարյան: Երկխոսություն հավերժի հետ» ցուցադրություն Տեղի կունենա Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների առաջին գիտաժողովը Հրաչյա Թամրազյանը վերընտրվել է Մատենադարանի տնօրեն Հայաստանում առաջին անգամ կկազմակերպվի Արաբատառ ձեռագրերի նկարագրման ներածական դասընթաց

ԶԼՄ-ների համար

Մատենադարանի գործունեության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար ԶԼՄ-ները կարող են դիմել՝
Հեռ.` (+374) 94615690
Էլ.փոստ՝ matenadaran.press@matenadaran.am

Ցուցասրահ՝ +374-10-562578
Տոմսարկղ՝ +374-10-513014
Ընդունարան` +374-10-513000

Անոնս


Թվային ռեսուրսներ





Տեսանյութ

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ ՀՐԱՉՅԱ ԹԱՄՐԱԶՅԱՆԸ

2016 թ. սեպտեմբերի 3-ին, տևական ծանր հիվանդությունից հետո, 63 տարեկան հասակում վախճանվեց Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը: 

Հրաչյա Թամրազյանը ծնվել է 1953 թ. դեկտեմբերի 5-ին Երևանում։ 1971 թ. ավարտել է Երևանի Ն. Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցը, 1976 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։
1977 թ. աշխատանքի է անցել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում նախ որպես ավագ լաբորանտ, ապա կրտսեր ու ավագ գիտաշխատող։ 1988-91 թթ. Հրաչյա Թամրազյանը աշխատել է «Սովետական գրող» հրատարակչությունում՝ որպես գլխավոր խմբագիր, իսկ 1991-93 թթ. զբաղեցրել է «Նաիրի» հրատարակչության տնօրենի պաշտոնը։
1986 թվականից Հայաստանի Գրողների միության անդամ է։
1993 թ. նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր Հրատարակչական գործերի վարչության պետ, իսկ 1995-1997 թթ. ղեկավարել է ՀՀ Տեղեկատվության նախարարությունը։ Հրաչյա Թամրազյանը 1997-2007 թթ. համատեղությամբ աշխատել է որպես «Նաիրի» հրատարակչության տնօրեն և Մատենադարանի ավագ գիտաշխատող։
1999 թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
2007  թվականից զբաղեցնում է Մատենադարանի տնօրենի պաշտոնը։
2014 թվականից Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ է։
Հ.Հ. Թամրազյանը մեծ ավանդ ունի գրականագիտության, հայ միջնադարյան մատենագրության ուսումնասիրման և հատկապես նարեկացիագիտության բնագավառում։ Նա տասը գիտական մենագրությունների և հիսունից ավելի հոդվածների և ուսումնասիրությունների հեղինակ է։ Թամրազյանի գիտական հետաքրքրությունների շրջանակում են եղել նաև Մեսրոպ Մաշտոցի, Դավիթ Անհաղթի և Դիոնիսիոս Արեոպագացու փոխառնչությունների, Կիլիկիայի գրական դպրոցի ներկայացուցիչներից Ներսես Շնորհալու, Գրիգոր Տղայի, Ներսես Լամբրոնացու, ինչպես նաև Կոստանդին և Հովհաննես Երզնկացիների, Վարդան Անեցու և այլոց մատենագրական ժառանգությունը։
Նարեկյան դպրոցին և նրա ներկայացուցիչներին նվիրված իր մենագրություններում դպրոցի խոշոր ներկայացուցիչների պահպանված գրական ժառանգության ներքին աղերսների ուսումնասիրությամբ Թամրազյանը վեր է հանել Խոսրով Անձևացու և Անանիա Նարեկացու զորեղ ազդեցությունը Գրիգոր Նարեկացու ստեղծագործության վրա: Այդ հենքի վրա է ուսումնասիրողը դիտարկել և մանրամասնել դպրոցի տեսական-կրթական ողջ համակարգը: Նա գիտական շրջանառության մեջ է դրել նոր բնագրեր, որ նոր լույս են սփռում դպրոցի ձևավորման և զարգացման ընթացքի վրա, վեր հանում նրա ակունքները և խոր ու բազմաշերտ ազդեցությունները հայ միջնադարյան գրականության և մշակույթի վրա ընդհանրապես։
Այս համատեքստում Հ.Թամրազյանը վեր է հանել նաև դպրոցի ներկայացուցիչների բազմաշերտ և բազմակողմանի կապերը հայրաբանական գրականության, նորպլատոնական փիլիսոփայության, արևելաքրիստոնեական միստիկ ուղղությունների, հայ-հունաբան նորպլատոնական դպրոցի (V-VIII դդ.) ներկայացուցիչների հետ` արվեստի տեսության և փորձի մեջ նորովի մեկնաբանելով Գրիգոր Նարեկացու բանաստեղծական հանճարը, նրա արվեստի նորարարական էությունը։
Նարեկացիագիտության և 10-րդ դարի հայ մատենագրության ուսումնասիրման գործում հատկապես նշանակալից են Հրաչյա Թամրազյանի կազմած և խմբագրած՝ «Մատենագիրք Հայոց» մատենաշարի երկու ստվարածավալ հատորները։
Մաշտոցի անվան Մատենադարանում Հ. Թամազյանի տնօրինության տարիներին ստեղծվել են գիտական և գիտատեխնիկական նոր բաժիններ, որոնք համալրվել են շնորհալի երիտասարդներով։ Հ.Թամրազյանը մեծ նշանակություն էր տալիս գիտության մեջ սերնդափոխության խնդրին։
Հ. Թամրազյանի տնօրինության օրոք Մատենադարանին շնորհվել է ԱՊՀ տարածքում գրավոր ժառանգության պահպանման ոլորտում բազային կազմակերպության կարգավիճակ, սերտ կապեր են հաստատվել մի շարք միջպետական հիմնադրամների և եվրոպական միջազգային կենտրոնների հետ։
Նորովի, արդի թանգարանագիտության պահանջներին համապատասխան կազմակերպվել և նոր ծավալներով և խորքային կապերով են ներկայացվել և հանրահռչակվել Մատենադարանի հարստությունները։
Հ. Թամազյանի տնօրինության տարիները Մատենադարանում նշանավորվել են գիտական, արխիվագիտական և թանգարանագիտական աշխատանքների հիմնարար փոփոխություններով, որոնք առավել տեսանելի են դարձրել հայ միջնադարյան մշակույթի համաշխարհային արժեքը։
Վերջին տարիներին Մատենադարանում կատարված ծավալուն աշխատանքների, բարեփոխումների, ձեռքբերումների ոգեշնչողը, առաջնորդն ու անմիջական մասնակիցն էր Հրաչյա Թամրազյանը։ Հատկապես ձեռագրային ֆոնդի հարստացման գործում այդ տարիներին աննախադեպ արդյունքներ գրանցվեցին։ Մատենադարանի ձեռագրային հավաքածուն Հ. Թամրազյանի տնօրինության տարիներին ավելացավ շուրջ 2000 միավորով, իսկ ձեռք բերված արխիվային վավերագրերի թիվն անցնում է 30000 միավորից։
Հրաչյա Թամրազյանը ժամանակակից հայ գրականության նշանավոր ներկայացուցիչներից է։ Գրական ասպարեզ մտնելով 20-րդ դարի 80-ական թվականներին՝ Թամրազյանը բանաստեղծական խոսքի նորարարական իմաստաբանության հիմնադիրներից մեկը եղավ։ Դարասկզբի և 20-30-ական թվականների հայ պոեզիայի ձեռքբերումներն ու զարգացումները, որ ընդհատվել էին 30-60-ական թվականներին, վերակենդանացնելու և վերիմաստավորելու կարիք ունեին։ Թամրազյանի բանաստեղծական մուտքը հենց սկզբից ստանձնեց այդ առաքելությունը։ Եվ դա է պատճառը, որ Թամրազյանի բանաստեղծությունն անխափան հետեւում է մեր պոեզիայի դասական ավանդներին՝ դրանք անընդհատ թարմացնելով միջնադարյան մեր մատենագիրների կենսունակ ավիշով։ Թամրազյանի բանաստեղծական աշխարհում նորարարության և ավանդների նման համադրությունը հայոց լեզվի և գրականության բազմաթիվ նոր երակների բացահայտման և զարգացման կենսունակ ուղեցույց դարձավ։ Ըստ էության, Թամրազյանն ընտրեց բանաստեղծելու ամենադժվար եղանակը, քանի որ ավանդական ձևերի  մեջ նորարար լինելը բովանդակային հզոր լիցքերի վկայությունն է։ Եվ ժամանակը ցույց տվեց, որ սա է հայ պոեզիայի ճշմարիտ ուղին։  
20-րդ դարում ձևավորված բանաստեղծական խոսքի գերիրապաշտական բազմաթիվ հոսանքներ են ներառված Թամրազյանի պոեզիայում, սակայն ոչ թե որպես պարզ հետևողություն կամ ոճավորում, այլ որպես մեկնակետ և հայացք, որպես արձագանք ժամանակակից կյանքի նոր իրողություններին։ Այս առումով Թամրազյանի բանաստեղծությունը նոր հանգրվանների և տարածքների նվաճման վառ օրինակ է։ Ասվածի վկայությունն է նաև այն փաստը, որ Հ.Թամրազյանը թարգմանել եւ հրատարակել է 20-րդ դարասկզբի ռուսական բանաստեղծության ականավոր ներկայացուցիչների՝ Բ. Պաստեռնակի, Ս. Եսենինի և այլոց երկերը, ինչպես նաև կազմել և հրատարակել է «20-րդ դարասկզբի ռուսական պոեզիան» ժողովածուն, որը ծրագրային հայտ էր գրականությունը վերակենդանացնելու՝ Թամրազյանի դավանած նոր սկզբունքների։
Հրաչյա Թամրազյանն բանաստեղծությունը ժամանակակից հայ գրականության նվաճումներից է։ Իր հաստատուն հիմքերով հանդերձ՝ այն նաև ապագայի գրականություն է, քանի որ նոր ուղիների բազմաթիվ ակնարկներ և լիցքեր է պարունակում՝ թե իր ոճաբանությամբ և թե իմաստային-գաղափարական դաշտով։
 Իր գիտական և գրական գործունեության համար Հրաչյա Թամրազյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների և պետական պարգևների.
1984 թ. - «Ավանգարդ» թերթի մրցանակ, թարգմանչական գործունեության համար,
1985 թ. - «Գարուն» թերթի մրցանակ, թարգմանչական գործունեության համար,
1991 թ. - Հայաստանի Գրողների միության Ավ. Իսահակյանի անվան մրցանակ՝ «Նոր տոմար» բանաստեղծական ժողովածուի համար,
2003 թ. - Տարվա լավագույն բանաստեղծական ժողովածուի մրցանակ՝ «Զվարթ գիտություն» գրքի համար,
2003-2005 թթ.- Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի և Հայաստանի Գրողների միության սահմանած «Լևոն Մկրտչյանի» անվան մրցանակներ՝ թարգմանչական գործունեության համար,
2007 թ. - ՀԳՄ «Գրական վաստակի համար» շքանշան,
2010 թ. - Թեքեյան Մշակութային միության «Վահան Թեքեյան» մրցանակ՝ «Մայր հղացք» բանաստեղծական ժողովածուի համար,
2011 թ. - «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ,
2012 թ. - ՀՀ Նախագահի մրցանակ գրականության ասպարեզում,
2013 թ. - ՀՀ ԳԱԱ մեդալ՝ Հայագիտությանը մատուցած մեծ ծառայությունների համար,
2015 թ. - ԱՊՀ երկրներների միջխորհրդարանական վեհաժողովի Չինգիզ Այթմատովի անվան գրական մրցանակ,
2015 թ. -  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Վաչագան Բարեպաշտի անվան մրցանակ։

Հրաչյա Թամրազյանի հոգեհանգստի ու հուղարկավորության արարողություններին մասնակցել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, նախարարներ, բարձրաստիճան այլ պաշտոնատար անձինք, գիտնականներ, գիտահետազոտական, կրոնական ու միջազգային զանազան հիմնարկների ու հաստատությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ և մեծաթիվ անհատ քաղաքացիներ։ Ցավակցական նամակներ են ստացվել աշխարհի տարբեր երկրների համալսարաններից, հայագիտական կենտրոններից, գործընկերներից, բարեկամներից և համակիրներից։



'