ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՅՍ Է ԸՆԾԱՅԵԼ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԳԻՏԱՇԽԱՏՈՂ ԹԱՄԱՐԱ ՄԻՆԱՍՅԱՆԻ «ԳՐԻԳՈՐ ՍԿԵՎՌԱՑԻ․ ԿՅԱՆՔԸ ԵՎ ԳՈՐԾԸ» ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Գրքում հանգամանալից ուսումնասիրությամբ ներկայացվում է 13-րդ դարի մատենագիր, հասարակական-քաղաքական և եկեղեցական գործիչ Գրիգոր վարդապետ Սկևռացու կյանքն ու ստեղծագործությունը: Բանասիրական, մատենագիտական և աղբյուրագիտական ուսումնասիրությամբ առաջ են քաշվում նոր վարկածներ ու տեսակետներ, ձեռագրական վերլուծության միջոցով բերվում են նոր փաստեր, որոնց հիման վրա փորձ է արվում որոշակի պարզություն մտցնել Գրիգոր Սկևռացուն վերագրված վիճելի երկերի հեղինակային պատկանելության հարցում և










