Մատենադարանում ավարտվեց «Գրաբարյան օրեր» ծրագիրը «Տպագրության մարգարիտ» միջազգային գիտաժողովը մեկնարկեց «Ճամփորդություն հայ տպագրության քառուղիներով» ՀՀ Նախագահը Մարիա և Բեատրիս Ղրդյաններին պարգևատրեց Երախտագիտության մեդալով Տեղի է ունեցել Կարապետ Գաբիկյանի «Եղեռնապատում Սեբաստիոյ» գրքի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը Մատենադարանի ցուցանմուշները՝ մոսկովյան «Հայաստան. գոյության լեգենդ» ցուցահանդեսում Փոխգործակցության հուշագիր Վախճանվել է նշանավոր հայագետ Ջոն Գրեպինը Տեղի ունեցավ Մատենադարանի կառավարման խորհրդի նիստը Ավրորայի երկրորդ դրամաշնորհը Մատենադարանին Վերանորոգվել է Ծուղրութի հազարամյա Ավետարանը Հայոց միասնականության խորհրդանիշը Մատենադարանում տեղի է ունեցել «Հիշողության կերպարանքներ» VI գիտագործնական սեմինարը «Հիշողության կերպարանքներ» միջազգային հինգերորդ գիտաժողովը Մատենադարանում Մատենադարանին հանձնվեց Միրման ազգատոհմի հավաքածուն Նարեկացիական օրեր Ռիգայում Գիտաժողով Ժնևում. «Արիստոտելը Հայաստանում» Լեհահայեր. Գրչության ավանդույթներ. Ցուցադրություն Մատենադարանում Գիտաժողով՝ նվիրված «Բարոյախոս»-ի տարալեզու տարբերակներին Մատենադարանի Կոլեգիալ կառավարման խորհրդի տարեկան նիստը Մահացել է Լիլիթ (Էլլա) Զաքարյանը Նոր ցուցադրություն «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում Գրքի շնորհանդես В Арцахе состоится международная арменоведческая конференция “Восточные пределы Армении: история и культура” Արիստոտելի ժառանգությունը հայոց մշակույթի համատեքստում (արիստոտելյան ընթերցումներ) Միջազգային գիտաժողով Աստանայում Պատմական գիտությունների թեկնածու Գոհար Ստեփանյանը հանդես եկավ դասախոսությամբ Տեղի ունեցավ «ՄԷԿ ԱԶԳ – ՄԷԿ ԵԿԵՂԵՑԻ» ալբոմի էլեկտրոնային տարբերակի շնորհանդեսը Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի ծննդյան 60 ամյակը «Մարտիրոս Սարյան: Երկխոսություն հավերժի հետ» ցուցադրություն Հանդիպում «Վիքիմեդիա Հայաստան» հասարակական կազմակերպության անդամների հետ Մատենադարանի կառավարման խորհրդի նիստ ՀԲԸ միությունը կրթաթոշակներ է տրամադրել Նոր Ջուղայի ձեռագրերի ցուցադրություն Համագործակցության պայմանագիր Մաշտոցի անվան Մատենադարանի կառավարման խորհրդի արտահերթ նիստը ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի Չինգիզ Այթմաթովի անվան գրական մրցանակը շնորհվել է Հրաչյա Թամրազյանին Մշակույթների երկխոսություն Մատենադարանում կայացավ Ռուբեն Գալչյանի գրքի շնորհանդեսը «ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ» IV միջազգային սեմինար Մատենադարանի տնօրեն Հր. Թամրազյանը ընտրվել է ԳԱԱ թղթակից անդամ Հայկական սրբությունները՝ Բազեի հայացքով Նոր ցուցադրություն Մատենադարանում Մատենադարանում «Այնթապի ասեղնագործությունը» գրքի շնորհանդեսով մեկնարկեց նույն թեմայով ժամանակավոր ցուցադրությունը ՀԱՅԱԳԵՏՆԵՐԸ Ի ՆՊԱՍՏ ՀԱՅ ԴԱՏԻ Մատենադարանի աշխատակիցը հաղթող է ճանաչվել Ցուցահանդես Լիվոռնոյում ՀԻՄՆՎԵԼ Է «ՄԱՇՏՈՑ» ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՀԻՄՆԱԴՐԱՄ «Նարեկացիական ընթերցումների» մեկնարկը տրված է ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ Матенадаран и Национальный центр рукописей и редких книг Казахстана подписали Меморандум о сотрудничестве Մեկնարկեց «Հիշողության կերպարանքները» 7-րդ միջազգային սեմինարը Քրիստինե Կոստիկյանը հանդես եկավ դասախոսությամբ Նոր ցուցադրություն Մատենադարանում. «Լազարյաններ. Փառապանծ տոհմ» Դասախոսությամբ հանդես եկավ Ավետ Ավետիսյանը Արմեն Մալխասյանը հանդես եկավ դասախոսությամբ Հակոբ Քյոսեյանը և Անահիտ Ավագյանը հանդես եկան դասախոսությամբ Նոր համագործակցություն ՌԴ արտգործնախարարությունը Մաշտոցի անվան Մատենադարանին է հանձնել արժեքավոր փաստաթղթերի պատճեններ Մատենադարանում կազմակերպվեցին ասորագիտական թեմաներով դասախոսություններ Մատենադարանում տեղի ունեցավ Լևոն Խաչիկյանի 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի բացման արարողությունը Արման Հակոբյանը հանդես եկավ դասախոսությամբ Состоялась церемония открытия мемориальной доски академику Сену Аревшатяну Մատենադարանի արխիվային բաժինը տեղեկացնում է Выставка армянских рукописей в Праге Директор Матенадарана принял участие в праздновании 20-летия арменоведческого центра “Месроп” В Матенадаране имени Маштоца состоялась презентация 38-го тома арменоведческого журнала Бейрутского Армянского университета Директор Матенадарана участвует во втором академическом форуме народов древнейших цивилизаций Матенадаран будет содействовать созданию отдела реставрации при хранилище рукописей Армянской патриархии в Иерусалиме Программы обмена В Матенадаране состоялась церемония открытия международной научной арменоведческой конференции, посвященной 90-летию Сена Аревшатяна 75 лет со дня рождения Гаяне Элиазян Директор Матенадарана имени Месропа Маштоца Ваган Тер-Гевондян 7-8 июля побывал с рабочим визитом в Республике Арцах Открытие мемориальной доски, увековечивающей память Грачья Тамразяна НОВАЯ ВЫСТАВКА АРХИВНЫХ ДОКУМЕНТОВ Директор Матенадарана имени Месропа Маштоца Ваан Тер-Гевондян принял Чрезвычайного и Полномочного Посла Республики Казахстан в Армении Тимура Уразаева ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Մեկնարկեց «Նարեկացիական ընթերցումներ. Գանձեր և տաղեր» 3-րդ միջազգային գիտաժողովը Տեղի ունեցավ Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության 300-ամյակին նվիրված միջոցառումների շարքի բացման արարողությունը ՀՀ Կառավարության որոշմամբ Մատենադարանը վերակազմավորվել է Մատենադարանի ցուցասրահների վարիչը պարգևատրվեց ՀԲԸՄ-Մատենադարան համագործակցությունը շարունակվում է Ռայա Բլբուլյանը պարգևատրվեց Մատենադարանի «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալով Հաստատվեց Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի կազմը Մատենադարանի գիտնական քարտուղար Վահե Թորոսյանը հանդես եկավ դասախոսությամբ Տեղի ունեցավ Մատենադարանի գիտական խորհրդի նիստը Նոր նշանակումներ Մատենադարանում ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Գևորգ Տեր-Վարդանյանը հանդես եկավ դասախոսությամբ Ազատ Բոզոյանը հանդես եկավ դասախոսությամբ Մատենադարանում սկսվել են կրկնագիր ձեռագրերի վերծանության աշխատանքները Մատենադարանում մեկնարկել է կրթական ծրագիր Խաչիկ Հարությունյանը հանդես եկավ դասախոսությամբ Մարկ Գրիգորյանը հանդես եկավ դասախոսությամբ Հայտարարություն Գայանե Էլիազյանը հանդես եկավ դասախոսությամբ Վարդան Դևրիկյանը հանդես եկավ դասախոսությամբ Գոհար Մուրադյանը հանդես եկավ դասախոսությամբ Դոնարա Կարապետյանը հանդես եկավ դասախոսությամբ Դասախոսությամբ հանդես եկավ Գրիգոր Բրուտյանը Դոկտոր Յոսթ Գիպպերտը հանդես եկավ դասախոսությամբ Մատենադարանում տեղի ունեցավ արաբատառ ձեռագրերի նկարագրման ներածական դասընթաց Գիտաժողով Մատենադարանում Հրաչյա Թամրազյանը վերընտրվել է Մատենադարանի տնօրեն Հայ գրատպության 500-ամյակին ընդառաջ մեկնարկում է ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանմանն ու վերականգնմանը նվիրված միջազգային սեմինարը... Բացվել է Մատենադարանի նոր մասնաշենքը

Для СМИ

Для получения сведений о деятельности Матенадарана обращаться
Эл. адрес: pr.matenadaran@gmail.com
Тел.: +374-10-513065

Выставочный зал: +374-10-562578
Билетная касса: +374-10-513014
Приемная: ` +374-10-513000

Социальные сети


Цифровые ресурсы





Видеоматериалы

Ереван Карта

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՅԱԳԵՏ ՋՈՆ ԳՐԵՊԻՆԸ


2016 թ. մայիսի 4-ին Քլիվլենդում (Օհայո նահանգ) երկարատև հիվանդությունից հետո իր մահկանացուն կնքեց հայտնի հայագետ Ջոն Գրեպինը (John Greppin):

Գիտությունների դոկտոր Ջոն Ա.Ք. Գրեպինը ծնվել է 1937 թ. ապրիլի 2-ին, Նյու-Յորք նահանգի Ռոչեստր քաղաքում:
 
Դոկտոր Գրեպինը ուսանել է Ռոչեստրի Ալլենդեյլ դպրոցում, Դարթմութ քոլեջում և Ռոչեստրի համալսարանում, հնդեվրոպական լեզվաբանության բնագավառում գիտությունների դոկտորի կոչում է ստացել Լոս-Անջելեսի համալսարանում (UCLA) 1972 թ.: Դասավանդել է հին հունարեն և լատիներեն Վուդսթոքի դպրոցում (Վերմոնթ նահանգ), իսկ 1975-2010 թթ. եղել է Քլիվլենդի պետական համալսարանի պրոֆեսոր: 16 գրքի և 500 հոդվածի ու գրախոսականի հեղինակ է:
 
Գրեպինը մասնագիտացել է դասական գրաբարի մեջ: 1974-75 թթ. պետական դեպարտամենտի դրամաշնորհով ընտանիքով մեկ տարի ապրել է Սովետական Հայաստանում: 1998 թ. մի կիսամյակ աշխատել է Գյոթինգենում որպես հրավիրյալ պրոֆեսոր: Հիմնել է Annual of Armenian Linguistics («Հայերենագիտության տարեգիրք») և 25 տարի նրա խմբագիրն է եղել, նաև եղել է Raft, a Journal of Armenian Poetry and Criticism («Հայկական պոեզիայի և քննադատության հանդես»)-ի խմբագրական խորհրդի անդամ:


Գրեպինի հետաքրքրությունների լայն հորիզոնները տպավորիչ էին ուսանողների համար: Նրա աշխատանքի կիզակետում Հայաստանն էր` իր լեզվով, պատմությամբ ու մշակույթով, նաև լավագույն բանասերներով ու լեզվաբաններով, որոնց սիրելի պրոֆեսորը ներկայացնում էր ակադեմիական աշխարհի ավելի լայն շրջանակներին: Այդ է պատճառը, որ նրա գրքերից ու կազմակերպած գիտաժողովներից շատերը հայտնի գիտնականների հետ` հաճախ հայաստանցի, համագործակցության արդյունք են:

Նրա առաջին հրապարակումը կապված է թեզի հետ (գիտական ղեկավարն էր խեթերենի և համեմատական առասպելաբանության պրոֆեսոր Յաան Փուհվելը` Jaan Puhvel): Այն ի ցույց դրեց հնդեվրոպական կոկորդայինների (լարինգալների) վկայությունները դասական հայերենում` գրաբարում և հրատարակվեց Վիեննայի Մխիթարայնների մոտ. Initial Vowel and Aspiration in Classical Armenian. Studien zur armenischen Geschichte XIII. Vienna: Mechitharisten-Buchdruckerei, 1973: Նույն տեղում լույս տեսավ նրա հաջորդ լեզվաբանական ուսումնասիրությունը` Classical Armenian Nominal Suffixes: A Historical Survey. Studien zur armenischen Geschichte XV. Vienna: Mechitharisten-Buchdruckerei 1975:
 
Գրեպինի հաջորդ կարևոր աշխատության մեջ ներդաշնակորեն զուգակցվում է օրնիթոլոգիան (թռչնագիտությունը), որ նրա կնոջ` Մերիի մասնագիտությունն է և իր սեփական լեզվաբանության կախարդական աշխարհը: Թռչունների անվանացանկը թույլ է տալիս խորապես ու լայնորեն ուսումնասիրել հարևան լեզուների ազդեցությունը, բարբառային տարբերակները և կորսված մշակույթների հին ենթաշերտային մնացուկներն ու նրանց բանահյուսական հետքերը. Classical and Middle Armenian Bird Names: A Linguistic, Taxonomic and Mythological Study. Delmar, NY: Caravan Books 1978:
 
Այս ընդգրկուն հետաքրքրություններն ու հետազոտության խորությունը Ջոն Գրեպինին դարձրել էին հանգուցային խնդիրների նվիրված ակադեմիական սեմինարների կարևոր համակարգող, և հետագայում նրա հրատարակած  աշխատությունների շարքը ցուցադրում է այն միջազգային համագործակցությունը, որը նա խրախուսել է իր աշխատակիցների շրջանում.
Proceedings of the First International Conference of Armenian Linguistics (editor). Delmar, NY: Caravan Books 1980,
Interrogativity: A Colloquium on the Grammar, Typology and Pragmatics of Questions in Seven Diverse Languages (edited with others). Typological Studies in Language IV. Amsterdam: John Benjamins, 1984,
When World's Collide, The Indo-European and the Pre-Indo-Europeans: The Bellagio Papers (edited with Thomas Markey). Ann Arbor, Michigan: Karoma Publications. 1990,
Proceedings of the Fourth International Conference on Armenian Linguistics. Cleveland, Ohio, September 14-18, 1991. Delmar, New York: Caravan Books. 1992:
 
Ջոնը քաջ ծանոթ էր Մխիթարյանների միաբանության երկու վանքերին էլ, և ցաքուցրիվ` վերանայման ու նորովի մեկնաբանման կարոտ ստուգաբանական նյութերի նրա սքանչելի ամփոփումը հրատարակվեց Վենետիկում` An Etymological Dictionary of the Indo-European Components of Classical Armenian. Venice: San Lazzaro. 1984:
 
Նա գնահատում էր հայերին որպես շրջակա մշակույթների գերազանց թարգմանների (բառիս բոլոր իմաստներով): Բացառիկ հայերեն թարգմանությամբ գոյություն ունեն ոչ միայն հին հունական մատենագրության երկեր, այլև հին ֆրանսերեն խաչակրաց օրենսգիրքը: Ջոնն իր լեզվաբանական աշխատություններում ծանրանում էր նաև բժշկության պատմության վրա, իսկ միջազգային հանդեսներում նրա ակադեմիական հոդվածներն ու գրքերի երկարաշունչ գրախոսությունները, որ հաճախակի լույս էին տեսնում Times (London) Literary Supplement-ում, շեշտում էին Հայաստանի և սփյուռքի դարավոր նշանակալից ազդեցությունը համաշխարհային մշակույթի վրա:
 
Գրեպինի ակադեմիական գործունեության մեջ զգալի տեղ է զբաղեցնում աշխատանքը բժշկության պատմության բնագավառում.
Bark’ Galianosi: The Greek-Armenian Dictionary to Galen. Anatolian and Caucasian Studies VII. Delmar, New York: Caravan Books 1985,
A Medieval Arabic-Armenian Botanical Dictionary. Studien zur Arrnenischen Geschichte XVI. Vienna: Mechitharisten-Buchdruckerei. 1997,
The Diffusion of Greco-Roman Medicine into the Middle East and the Caucasus (ունի համախմբագիրներ), Delmar, New York. Caravan Books, 1999:      
 
Նրա ամենաարդյունավետ համագործակցությունը հայտնի բարբառագետ պրոֆ. Ամալիա Խաչատրյանի հետ էր: Բարբառները ցանկացած լեզվի թրթռուն կենսական ուժն են և ամենից դժվար բնագավառ ուսումնասիրության համար` հսկայածավալ հում նյութի պատճառով: Գրեպինը նպաստեց բարբառագիտության ասպարեզում չափազանց պիտանի մի ձեռնարկի աշխարհ գալուն` A Handbook of Armenian Dialectology (with Amalya Khachaturian). Anatolian and Caucasian Studies IX. Delmar, New York. Caravan Book. 1986:
 
Ջոն Գրեպինի ակադեմիական հոդվածների ցանկը հսկայական է: Դրանք վերաբերում են համարյա ցանկացած խնդրի, որ կարելի էր երևակայել: Այնուամենայնիվ  երբ պրոֆ. Յաան Փուհվելը (այն ժամանակ UCLA-ում) ուղղորդում էր նրան խեթերենի մեջ ու ղեկավարում լարինգալներին նվիրված թեզը, միևնույն ժամանակ Փուհվելը ներքաշեց իր ուսանողներին համեմատական առասպելաբանության մշուշոտ ու դյութիչ բնագավառի մեջ, որը մեկնաբանելու գործիքները կարող են վերաբերել ազգագրությանը, սոցիոլոգիային, հոգեբանությանը, հնագիտությանը, բանահյուսությանը և/կամ բանասիրությանն ու գրականությանը:
 
Ուստի սույն մատենագիտական ակնարկը բացում և եզրափակում ենք Յան Փուհվելի կարևոր ազդեցությամբ.
Studies in Honor of Jaan Puhvel. Part .1: Ancient Languages and Philology (ունի համախմբագիրներ).  Journal of Indo-European Studies Monograph Number 20. Washington: Institute for the Study of Man, 1997,
Studies in Honor of Jaan Puhvel. Part II: Mythology and Religion (ունի համախմբագիրներ). Journal of Indo-European Studies Monograph Number 21. Washington: Institute for the Study of Man. 1997:         
Վիրջիլ Ստրոմայեր

Յ.Գ. Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական անձնակազմն իր ցավակցությունն է հայտնում անվանի հայագետի ընտանիքին նրա մահվան առիթով:
 

'