Լեհահայեր. Գրչության ավանդույթներ. Ցուցադրություն Մատենադարանում Գայանե Էլիազյանը հանդես եկավ դասախոսությամբ «Տպագրության մարգարիտ» միջազգային գիտաժողովը մեկնարկեց Մատենադարանում կայացավ Ռուբեն Գալչյանի գրքի շնորհանդեսը Գրքի շնորհանդես Նոր ցուցադրություն Մատենադարանում. «Լազարյաններ. Փառապանծ տոհմ» Մահացել է Լիլիթ (Էլլա) Զաքարյանը Մեկնարկեց «Նարեկացիական ընթերցումներ. Գանձեր և տաղեր» 3-րդ միջազգային գիտաժողովը Գիտաժողով՝ նվիրված «Բարոյախոս»-ի տարալեզու տարբերակներին Տեղի ունեցավ Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության 300-ամյակին նվիրված միջոցառումների շարքի բացման արարողությունը Գիտաժողով Ժնևում. «Արիստոտելը Հայաստանում» Նարեկացիական օրեր Ռիգայում Մատենադարանին հանձնվեց Միրման ազգատոհմի հավաքածուն Մատենադարանում ավարտվեց «Գրաբարյան օրեր» ծրագիրը Մատենադարանում տեղի է ունեցել «Հիշողության կերպարանքներ» VI գիտագործնական սեմինարը Արիստոտելի ժառանգությունը հայոց մշակույթի համատեքստում (արիստոտելյան ընթերցումներ) «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխություն Մատենադարանի Կոլեգիալ կառավարման խորհրդի տարեկան նիստը ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Վարդան Դևրիկյանը հանդես եկավ դասախոսությամբ Դոնարա Կարապետյանը հանդես եկավ դասախոսությամբ Դասախոսությամբ հանդես եկավ Գրիգոր Բրուտյանը Դոկտոր Յոսթ Գիպպերտը հանդես եկավ դասախոսությամբ Մարկ Գրիգորյանը հանդես եկավ դասախոսությամբ Մեկնարկեց «Հիշողության կերպարանքները» 7-րդ միջազգային սեմինարը ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Նոր ցուցադրություն «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում Տեղի ունեցավ Մատենադարանի գիտական խորհրդի նիստը Մատենադարանում մեկնարկել է կրթական ծրագիր Հաստատվեց Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի կազմը Ռայա Բլբուլյանը պարգևատրվեց Մատենադարանի «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալով ՀԲԸՄ-Մատենադարան համագործակցությունը շարունակվում է Մատենադարանի ցուցասրահների վարիչը պարգևատրվեց ՀՀ Կառավարության որոշմամբ Մատենադարանը վերակազմավորվել է ԳՈՀԱՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ Համագործակցության պայմանագիր Նոր ցուցադրություն Մատենադարանում Հայկական սրբությունները՝ Բազեի հայացքով Մատենադարանի տնօրեն Հր. Թամրազյանը ընտրվել է ԳԱԱ թղթակից անդամ «ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ» IV միջազգային սեմինար Միջազգային գիտաժողով Աստանայում Մշակույթների երկխոսություն ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՍԵՆ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԻ 90-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ Մաշտոցի անվան Մատենադարանի կառավարման խորհրդի արտահերթ նիստը Մատենադարանի աշխատակիցը հաղթող է ճանաչվել Նոր Ջուղայի ձեռագրերի ցուցադրություն ՀԲԸ միությունը կրթաթոշակներ է տրամադրել Մատենադարանի կառավարման խորհրդի նիստ Հանդիպում «Վիքիմեդիա Հայաստան» հասարակական կազմակերպության անդամների հետ «Մարտիրոս Սարյան: Երկխոսություն հավերժի հետ» ցուցադրություն Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի ծննդյան 60 ամյակը Տեղի ունեցավ «ՄԷԿ ԱԶԳ – ՄԷԿ ԵԿԵՂԵՑԻ» ալբոմի էլեկտրոնային տարբերակի շնորհանդեսը ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ «Ճամփորդություն հայ տպագրության քառուղիներով» Նոր համագործակցություն Վերանորոգվել է Ծուղրութի հազարամյա Ավետարանը Ավրորայի երկրորդ դրամաշնորհը Մատենադարանին Տեղի ունեցավ Մատենադարանի կառավարման խորհրդի նիստը Վախճանվել է նշանավոր հայագետ Ջոն Գրեպինը Փոխգործակցության հուշագիր Մատենադարանի ցուցանմուշները՝ մոսկովյան «Հայաստան. գոյության լեգենդ» ցուցահանդեսում Մատենադարանում «Այնթապի ասեղնագործությունը» գրքի շնորհանդեսով մեկնարկեց նույն թեմայով ժամանակավոր ցուցադրությունը ՀՀ Նախագահը Մարիա և Բեատրիս Ղրդյաններին պարգևատրեց Երախտագիտության մեդալով ՀԱՅԱԳԵՏՆԵՐԸ Ի ՆՊԱՍՏ ՀԱՅ ԴԱՏԻ ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի Չինգիզ Այթմաթովի անվան գրական մրցանակը շնորհվել է Հրաչյա Թամրազյանին Հայոց միասնականության խորհրդանիշը «Հիշողության կերպարանքներ» միջազգային հինգերորդ գիտաժողովը Մատենադարանում «Նարեկացիական ընթերցումների» մեկնարկը տրված է ՀԻՄՆՎԵԼ Է «ՄԱՇՏՈՑ» ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՀԻՄՆԱԴՐԱՄ Ցուցահանդես Լիվոռնոյում Նոր ծրագիր Մատենադարանում Տեղի է ունեցել Կարապետ Գաբիկյանի «Եղեռնապատում Սեբաստիոյ» գրքի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը Գրքի շնորհանդես Հայագիտական միջազգային գիտաժողով ԱՐԽԻՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հրաչյա Թամրազյանի հիշատակը հավերժացնող հուշաքարի բացումը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը հուլիսի 7-8-ը աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում էր Գայանե Էլիազյանի 75-ամյակը Միջազգային գիտաժողով` նվիրված հայագետ-արևելագետ Արամ Տեր-Ղևոնդյանի ծննդյան 90-ամյակին` ‹‹Արևելյան աղբյուրագիտությունը և պատմագիտությունը ԻԱ դարասկզբի Հայաստանում›› Մատենադարանի տնօրենի շնորհավորական ուղերձը Վարդան Գրիգորյանի 90-ամյակի առթիվ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԻ ՄԱՅՐ ԴԻՎԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԲԱԺՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ Ստեփան Մալխասյանցի արխիվային ֆոնդ Փոխանակման ծրագրեր Մաշտոցյան Մատենադարանը կաջակցի Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ձեռագրատան վերականգնման բաժնի ձևավորմանը ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն այցելել է Մատենադարան Մատենադարանի տնօրինությունը խորը վշտով հայտնում է Մատենադարանի երկարամյա փոխտնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Վարդան Գրիգորյանի մահվան մասին Գոհար Մուրադյանը հանդես եկավ դասախոսությամբ Կյանքից հեռացել է Մատենադարանի մեծ բարեկամ Կիմ Բակշին Հայտարարություն Երեք հայերեն ձեռագիր Տոսկանայից (13–14-րդ դարեր) Գիտահետազոտական համագործակցության համաձայնագիր ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան 75-ամյակը Կարեն Մաթևոսյանը պարգևատրվել է «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» պատվո շքանշանով Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի Մայր Դիվանի վերականգնման բաժնի ստեղծման աշխատանքների երկրորդ փուլը Գիտական համագործակցության պայմանագիր «Հայկական որմնանկարչություն. գիտական հոդվածների և նյութերի ժողովածու» գրքի շնորհանդես Մահացել է Հրաչիկ Միրզոյանը Մահացել է Էդվարդ Բաղդասարյանը «Հայոց Արևելից կողմանք. պատմություն և մշակույթ» հայագիտական միջազգային գիտաժողով Համագործակցության հուշագիր Համագործակցության հուշագիր «Նարեկացիական ընթերցումներ» 5-րդ միջազգային գիտաժողով Գևորգ Էմինի 100-ամյակը Ցերեկույթ նվիրված Կիմ Բակշիի հիշատակին Մահացել է Վանիկ Խաչատրյանը Մատենադարանի տնօրինությունը և ողջ աշխատակազմը ցավակցում են Լուիզ Մանուկյան Սիմոնի հարազատներին և ՀԲԸՄ մեծ ընտանիքին Երիտասարդական 5-րդ գիտաժողով Արման Հակոբյանը հանդես եկավ դասախոսությամբ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը ցավակցում է Մաքսիմ Հակոբյանի մահվան կապակցությամբ Անվանի հայագետ Մայքլ Սթոունը պարգևատրվեց «Մատենադարան» հուշամեդալով Մատենադարանի տնօրենը մասնակցում է Հնագույն քաղաքակրթությունների ժողովուրդների երկրորդ ակադեմիական ֆորումին Դասախոսությամբ հանդես եկավ Ավետ Ավետիսյանը Մատենադարանի գիտնական քարտուղար Վահե Թորոսյանը հանդես եկավ դասախոսությամբ Պատմական գիտությունների թեկնածու Գոհար Ստեփանյանը հանդես եկավ դասախոսությամբ Նոր համագործակցություն Մատենադարանի արխիվային բաժինը տեղեկացնում է Հակոբ Քյոսեյանը և Անահիտ Ավագյանը հանդես եկան դասախոսությամբ Նոր նշանակումներ Մատենադարանում Հայրապետ Մարգարյանը հանդես եկավ դասախոսությամբ ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Ազատ Բոզոյանը հանդես եկավ դասախոսությամբ Մատենադարանում սկսվել են կրկնագիր ձեռագրերի վերծանության աշխատանքները Խաչիկ Հարությունյանը հանդես եկավ դասախոսությամբ Գևորգ Տեր-Վարդանյանը հանդես եկավ դասախոսությամբ Քրիստինե Կոստիկյանը հանդես եկավ դասախոսությամբ Հայերեն ձեռագրերի ցուցահանդես Պրահայում Մատենադարանում տեղի ունեցավ «Երիտասարդական 4-րդ գիտաժողով»-ի բացման արարողությունը Մատենադարանում տեղի ունեցավ Հայկազյան հայագիտական հանդեսի 38-րդ հատորի շնորհանդեսը Դասախոսությամբ հանդես եկավ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը Մատենադարանում տեղի ունեցավ «Նարեկացիական ընթերցումներ» 4-րդ միջազգային գիտաժողովը Արմեն Մալխասյանը հանդես եկավ դասախոսությամբ Մատենադարանի տնօրենը մասնակցել է «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի 20-ամյակին նվիրված միջոցառումներին Արժեքավոր ձեռագրերի նվիրատվություն Մատենադարանին Մատենադարանը եւ Ղազախստանի Ձեռագրերի եւ հազվագյուտ գրքերի ազգային կենտրոնը կնքեցին Համագործակցության հուշագիր Տեղի ունեցավ «Հիշողության կերպարանքները» 8-րդ միջազգային սեմինարը Տեղի ունեցավ ակադեմիկոս Սեն Արևշատյանի հիշատակը հավերժացնող հուշաքարի բացման արարողությունը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանն ընդունեց Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին Լևոն Խաչիկյանի 100-ամյակին նվիրված գիտաժողովի ամփոփում և գրքերի շնորհանդես Մատենադարանում տեղի ունեցավ Լևոն Խաչիկյանի 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի բացման արարողությունը Մեկնարկել է ձեռագրերի և արխիվային փաստաթղթերի պահպանման և վերականգնման վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի վերապատրաստման դասընթացը Մատենադարանում կազմակերպվեցին ասորագիտական թեմաներով դասախոսություններ ՌԴ արտգործնախարարությունը Մաշտոցի անվան Մատենադարանին է հանձնել արժեքավոր փաստաթղթերի պատճեններ Մամուլի հաղորդագրություն Մատենադարանում տեղի ունեցավ արաբատառ ձեռագրերի նկարագրման ներածական դասընթաց Գիտաժողով Մատենադարանում Հրաչյա Թամրազյանը վերընտրվել է Մատենադարանի տնօրեն Հայ գրատպության 500-ամյակին ընդառաջ մեկնարկում է ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանմանն ու վերականգնմանը նվիրված միջազգային սեմինարը... Բացվել է Մատենադարանի նոր մասնաշենքը

Սոցիալական ցանցեր


ԶԼՄ-ների համար

Մատենադարանի գործունեության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար ԶԼՄ-ները կարող են դիմել՝
Էլ. փոստ՝ pr.matenadaran@gmail.com
Հեռ.՝ +374-10-513065

Ցուցասրահ՝ +374-10-562578
Տոմսարկղ՝ +374-10-513014
Ընդունարան` +374-10-513000

Համալրումներ

Մատենադարանի հավաքածուների համալրումներ:

Թվային ռեսուրսներ

Տեսանյութ

Երևան քարտ

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՅԱԳԵՏ ՋՈՆ ԳՐԵՊԻՆԸ


2016 թ. մայիսի 4-ին Քլիվլենդում (Օհայո նահանգ) երկարատև հիվանդությունից հետո իր մահկանացուն կնքեց հայտնի հայագետ Ջոն Գրեպինը (John Greppin):

Գիտությունների դոկտոր Ջոն Ա.Ք. Գրեպինը ծնվել է 1937 թ. ապրիլի 2-ին, Նյու-Յորք նահանգի Ռոչեստր քաղաքում:
 
Դոկտոր Գրեպինը ուսանել է Ռոչեստրի Ալլենդեյլ դպրոցում, Դարթմութ քոլեջում և Ռոչեստրի համալսարանում, հնդեվրոպական լեզվաբանության բնագավառում գիտությունների դոկտորի կոչում է ստացել Լոս-Անջելեսի համալսարանում (UCLA) 1972 թ.: Դասավանդել է հին հունարեն և լատիներեն Վուդսթոքի դպրոցում (Վերմոնթ նահանգ), իսկ 1975-2010 թթ. եղել է Քլիվլենդի պետական համալսարանի պրոֆեսոր: 16 գրքի և 500 հոդվածի ու գրախոսականի հեղինակ է:
 
Գրեպինը մասնագիտացել է դասական գրաբարի մեջ: 1974-75 թթ. պետական դեպարտամենտի դրամաշնորհով ընտանիքով մեկ տարի ապրել է Սովետական Հայաստանում: 1998 թ. մի կիսամյակ աշխատել է Գյոթինգենում որպես հրավիրյալ պրոֆեսոր: Հիմնել է Annual of Armenian Linguistics («Հայերենագիտության տարեգիրք») և 25 տարի նրա խմբագիրն է եղել, նաև եղել է Raft, a Journal of Armenian Poetry and Criticism («Հայկական պոեզիայի և քննադատության հանդես»)-ի խմբագրական խորհրդի անդամ:


Գրեպինի հետաքրքրությունների լայն հորիզոնները տպավորիչ էին ուսանողների համար: Նրա աշխատանքի կիզակետում Հայաստանն էր` իր լեզվով, պատմությամբ ու մշակույթով, նաև լավագույն բանասերներով ու լեզվաբաններով, որոնց սիրելի պրոֆեսորը ներկայացնում էր ակադեմիական աշխարհի ավելի լայն շրջանակներին: Այդ է պատճառը, որ նրա գրքերից ու կազմակերպած գիտաժողովներից շատերը հայտնի գիտնականների հետ` հաճախ հայաստանցի, համագործակցության արդյունք են:

Նրա առաջին հրապարակումը կապված է թեզի հետ (գիտական ղեկավարն էր խեթերենի և համեմատական առասպելաբանության պրոֆեսոր Յաան Փուհվելը` Jaan Puhvel): Այն ի ցույց դրեց հնդեվրոպական կոկորդայինների (լարինգալների) վկայությունները դասական հայերենում` գրաբարում և հրատարակվեց Վիեննայի Մխիթարայնների մոտ. Initial Vowel and Aspiration in Classical Armenian. Studien zur armenischen Geschichte XIII. Vienna: Mechitharisten-Buchdruckerei, 1973: Նույն տեղում լույս տեսավ նրա հաջորդ լեզվաբանական ուսումնասիրությունը` Classical Armenian Nominal Suffixes: A Historical Survey. Studien zur armenischen Geschichte XV. Vienna: Mechitharisten-Buchdruckerei 1975:
 
Գրեպինի հաջորդ կարևոր աշխատության մեջ ներդաշնակորեն զուգակցվում է օրնիթոլոգիան (թռչնագիտությունը), որ նրա կնոջ` Մերիի մասնագիտությունն է և իր սեփական լեզվաբանության կախարդական աշխարհը: Թռչունների անվանացանկը թույլ է տալիս խորապես ու լայնորեն ուսումնասիրել հարևան լեզուների ազդեցությունը, բարբառային տարբերակները և կորսված մշակույթների հին ենթաշերտային մնացուկներն ու նրանց բանահյուսական հետքերը. Classical and Middle Armenian Bird Names: A Linguistic, Taxonomic and Mythological Study. Delmar, NY: Caravan Books 1978:
 
Այս ընդգրկուն հետաքրքրություններն ու հետազոտության խորությունը Ջոն Գրեպինին դարձրել էին հանգուցային խնդիրների նվիրված ակադեմիական սեմինարների կարևոր համակարգող, և հետագայում նրա հրատարակած  աշխատությունների շարքը ցուցադրում է այն միջազգային համագործակցությունը, որը նա խրախուսել է իր աշխատակիցների շրջանում.
Proceedings of the First International Conference of Armenian Linguistics (editor). Delmar, NY: Caravan Books 1980,
Interrogativity: A Colloquium on the Grammar, Typology and Pragmatics of Questions in Seven Diverse Languages (edited with others). Typological Studies in Language IV. Amsterdam: John Benjamins, 1984,
When World's Collide, The Indo-European and the Pre-Indo-Europeans: The Bellagio Papers (edited with Thomas Markey). Ann Arbor, Michigan: Karoma Publications. 1990,
Proceedings of the Fourth International Conference on Armenian Linguistics. Cleveland, Ohio, September 14-18, 1991. Delmar, New York: Caravan Books. 1992:
 
Ջոնը քաջ ծանոթ էր Մխիթարյանների միաբանության երկու վանքերին էլ, և ցաքուցրիվ` վերանայման ու նորովի մեկնաբանման կարոտ ստուգաբանական նյութերի նրա սքանչելի ամփոփումը հրատարակվեց Վենետիկում` An Etymological Dictionary of the Indo-European Components of Classical Armenian. Venice: San Lazzaro. 1984:
 
Նա գնահատում էր հայերին որպես շրջակա մշակույթների գերազանց թարգմանների (բառիս բոլոր իմաստներով): Բացառիկ հայերեն թարգմանությամբ գոյություն ունեն ոչ միայն հին հունական մատենագրության երկեր, այլև հին ֆրանսերեն խաչակրաց օրենսգիրքը: Ջոնն իր լեզվաբանական աշխատություններում ծանրանում էր նաև բժշկության պատմության վրա, իսկ միջազգային հանդեսներում նրա ակադեմիական հոդվածներն ու գրքերի երկարաշունչ գրախոսությունները, որ հաճախակի լույս էին տեսնում Times (London) Literary Supplement-ում, շեշտում էին Հայաստանի և սփյուռքի դարավոր նշանակալից ազդեցությունը համաշխարհային մշակույթի վրա:
 
Գրեպինի ակադեմիական գործունեության մեջ զգալի տեղ է զբաղեցնում աշխատանքը բժշկության պատմության բնագավառում.
Bark’ Galianosi: The Greek-Armenian Dictionary to Galen. Anatolian and Caucasian Studies VII. Delmar, New York: Caravan Books 1985,
A Medieval Arabic-Armenian Botanical Dictionary. Studien zur Arrnenischen Geschichte XVI. Vienna: Mechitharisten-Buchdruckerei. 1997,
The Diffusion of Greco-Roman Medicine into the Middle East and the Caucasus (ունի համախմբագիրներ), Delmar, New York. Caravan Books, 1999:      
 
Նրա ամենաարդյունավետ համագործակցությունը հայտնի բարբառագետ պրոֆ. Ամալիա Խաչատրյանի հետ էր: Բարբառները ցանկացած լեզվի թրթռուն կենսական ուժն են և ամենից դժվար բնագավառ ուսումնասիրության համար` հսկայածավալ հում նյութի պատճառով: Գրեպինը նպաստեց բարբառագիտության ասպարեզում չափազանց պիտանի մի ձեռնարկի աշխարհ գալուն` A Handbook of Armenian Dialectology (with Amalya Khachaturian). Anatolian and Caucasian Studies IX. Delmar, New York. Caravan Book. 1986:
 
Ջոն Գրեպինի ակադեմիական հոդվածների ցանկը հսկայական է: Դրանք վերաբերում են համարյա ցանկացած խնդրի, որ կարելի էր երևակայել: Այնուամենայնիվ  երբ պրոֆ. Յաան Փուհվելը (այն ժամանակ UCLA-ում) ուղղորդում էր նրան խեթերենի մեջ ու ղեկավարում լարինգալներին նվիրված թեզը, միևնույն ժամանակ Փուհվելը ներքաշեց իր ուսանողներին համեմատական առասպելաբանության մշուշոտ ու դյութիչ բնագավառի մեջ, որը մեկնաբանելու գործիքները կարող են վերաբերել ազգագրությանը, սոցիոլոգիային, հոգեբանությանը, հնագիտությանը, բանահյուսությանը և/կամ բանասիրությանն ու գրականությանը:
 
Ուստի սույն մատենագիտական ակնարկը բացում և եզրափակում ենք Յան Փուհվելի կարևոր ազդեցությամբ.
Studies in Honor of Jaan Puhvel. Part .1: Ancient Languages and Philology (ունի համախմբագիրներ).  Journal of Indo-European Studies Monograph Number 20. Washington: Institute for the Study of Man, 1997,
Studies in Honor of Jaan Puhvel. Part II: Mythology and Religion (ունի համախմբագիրներ). Journal of Indo-European Studies Monograph Number 21. Washington: Institute for the Study of Man. 1997:         
Վիրջիլ Ստրոմայեր

Յ.Գ. Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական անձնակազմն իր ցավակցությունն է հայտնում անվանի հայագետի ընտանիքին նրա մահվան առիթով: