Իրադարձություններ
Նորություններ / Իրադարձություններ
15.9.2018 - Տեղի ունեցավ «Հիշողության կերպարանքները» 8-րդ միջազգային սեմինարը
Մատենադարանում և
Հայաստանի ազգային պատկերասրահում 2018 թվականի սեպտեմբերի 12-15-ը տեղի
ունեցավ «Հիշողության կերպարանքները. ձեռագիր և տպագիր ժառանգության
պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» խորագրով 8-րդ
միջազգային սեմինարը:
7.9.2018 - Տեղի ունեցավ ակադեմիկոս Սեն Արևշատյանի հիշատակը հավերժացնող հուշաքարի բացման արարողությունը
Երևանի Ավագ Պետրոսյան
2 հասցեում տեղի ունեցավ Մատենադարանի երջանկահիշատակ տնօրեն, ակադեմիկոս,
ականավոր հայագետ, հայ միջնադարյան փիլիսոփայության խոշոր գիտակ Սեն
Արևշատյանի հիշատակը հավերժացնող հուշաքարի բացման արարողությունը:
15.8.2018 - Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանն ընդունեց Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին
Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանն ընդունեց Հայաստանում Ղազախստանի
Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին:
30.6.2018 - Լևոն Խաչիկյանի 100-ամյակին նվիրված գիտաժողովի ամփոփում և գրքերի շնորհանդես
Մաշտոցյան
Մատենադարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Մատենադարանի հիմնադիր
տնօրեն, ակադեմիկոս Լևոն Խաչիկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջազգային
գիտաժողովի լիագումար նիստը:
28.6.2018 - Մատենադարանում տեղի ունեցավ Լևոն Խաչիկյանի 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի բացման արարողությունը
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Մատենադարանի հիմնադիր տնօրեն, ակադեմիկոս Լևոն Խաչիկյանի 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի բացման արարողությունը:
23.6.2018 - Մեկնարկել է ձեռագրերի և արխիվային փաստաթղթերի պահպանման և վերականգնման վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի վերապատրաստման դասընթացը
2018թ. հունիսի 22-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Սիրիայի փորձագետների համար նախատեսված «Ձեռագրերի և արխիվային փաստաթղթերի պահպանման և վերականգնման վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի վերապատրաստման դասընթաց»-ի բացման արարողությունը։
15.6.2018 - Մատենադարանում կազմակերպվեցին ասորագիտական թեմաներով դասախոսություններ
2018 թ. հունիսի
13-14-ին Մատենադարանում տեղի ունեցան ասորագիտական թեմաներով
դասախոսություններ՝ ոլորտի առաջատար և ճանաչված պրոֆեսորներ Անդրեա Շմիդտի
և Գաբի Աբուսամրայի կողմից:
12.5.2018 - ՌԴ արտգործնախարարությունը Մաշտոցի անվան Մատենադարանին է հանձնել արժեքավոր փաստաթղթերի պատճեններ
Հայաստանի և
Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի
կապակցությամբ իրականացվող միջոցառումների շրջանակներում կազմակերպված
ցուցադրությունից հետո, Ռուսաստանի արտգործնախարարությունը,
միջնորդությամբ ՀՀ ԱԳՆ-ի, Մատենադարանին է նվիրաբերել ցուցադրվող արխիվայն
փաստաթղթերից մի քանիսը:
8.5.2018 - Արժեքավոր ձեռագրերի նվիրատվություն Մատենադարանին
Պերճ և Արամ Ռուստեմները ապրիլի 10-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանին նվիրաբերեցին երկու արժեքավոր ձեռագիր:4.5.2018 - Նոր համագործակցություն
2018 թ. մայիսի 3-ին
Մատենադարանի և Հալլե-Վիտտենբերգի Մարտին Լութերի անվան համալսարանի
Փիլիսոփայության Ա ֆակուլտետի արևելագիտության ինստիտուտի միջև կնքվեց
գիտության և մշակույթի ոլորտում համագործակցության վերաբերյալ պայմանագիր:
10.4.2018 - Հակոբ Քյոսեյանը և Անահիտ Ավագյանը հանդես եկան դասախոսությամբ
Ապրիլի 10-ին՝ ժամը 15:00-ին, դասախոսությամբ հանդես եկան փիլիսոփայական գիտությունների դոկտոր Հակոբ Քյոսեյանը և աստվածաբանության թեկնածու Անահիտ Ավագյանը:
7.4.2018 - Անվանի հայագետ Մայքլ Սթոունը պարգևատրվեց «Մատենադարան» հուշամեդալով
Ապրիլի 7-ին՝ ժամը
12:00-ին, Մատենադարանի գլխավոր մասնաշենքի տեսասրահում Երուսաղեմի
եբրայական համալսարանի պատվո պրոֆեսոր (professor emeritus), ՀՀ
գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր Մայքլ Սթոունի
հոբելյանի կապակցությամբ տեղի ունեցավ միջոցառում:
6.4.2018 - Արմեն Մալխասյանը հանդես եկավ դասախոսությամբ
Ապրիլի 6-ին
Մատենադարանի գլխավոր մասնաշենքի տեսասրահում դասախոսությամբ հանդես եկավ
Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի քարտուղար, արխիվային բաժնի վարիչ,
պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մալխասյանը:
30.3.2018 - Դասախոսությամբ հանդես եկավ Ավետ Ավետիսյանը
Մարտի 30-ին Մատենադարանի գլխավոր մասնաշենքի տեսասրահում դասախոսությամբ հանդես եկավ Մատենադարանի կրտսեր գիտաշխատող Ավետ Ավետիսյանը:
28.3.2018 - Մատենադարանի գիտնական քարտուղար Վահե Թորոսյանը հանդես եկավ դասախոսությամբ
Մարտի 27-ին Մատենադարանի գլխավոր մասնաշենքի տեսասրահում «Քրիստոնեությունը և Հայոց եկեղեցին» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ պատմական գիտությունների թեկնածու Վահե Թորոսյանը։
23.3.2018 - Պատմական գիտությունների թեկնածու Գոհար Ստեփանյանը հանդես եկավ դասախոսությամբ
Մարտի 23-ին Մատենադարանի գլխավոր մասնաշենքի տեսասրահում դասախոսությամբ հանդես եկավ պատմական գիտությունների թեկնածու Գոհար Ստեփանյանը:
20.3.2018 - Քրիստինե Կոստիկյանը հանդես եկավ դասախոսությամբ
Մարտի 20-ին՝ ժամը 13:00-ին Մատենադարանի գլխավոր մասնաշենքի տեսասրահում դասախոսությամբ հանդես եկավ պատմական գիտությունների դոկտոր Քրիստինե Կոստիկյանը:
20.3.2018 - Մատենադարանի արխիվային բաժինը տեղեկացնում է
Մատենադարանի արխիվային բաժինը տեղեկացնում է, որ մշակված արխիվային ֆոնդերի շարքին ավելացել է ևս մեկը՝ «Արշակ Ալպոյաճյանի արխիվային ֆոնդ»-ում եղած մամուլի բաժինը:
16.3.2018 - Արման Հակոբյանը հանդես եկավ դասախոսությամբ
Մարտի 16-ին՝ ժամը
15:00-ին Մատենադարանի գլխավոր մասնաշենքի տեսասրահում դասախոսությամբ
հանդես եկավ բանասիրական գիտությունների թեկնածու Արման Հակոբյանը:
14.3.2018 - Նոր նշանակումներ Մատենադարանում
Այսօր Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը հրաման է ստորագրել՝
պատմական գիտությունների դոկտոր Կարեն Մաթևոսյանին Մատենադարանի գիտական
գծով փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Վահե Թորոսյանին՝
Մատենադարանի գիտնական քարտուղար նշանակելու մասին: