ՀԲԸ միությունը կրթաթոշակներ է տրամադրել «Տպագրության մարգարիտ» միջազգային գիտաժողովը մեկնարկեց Նոր ցուցադրություն Մատենադարանում Մատենադարանի տնօրեն Հր. Թամրազյանը ընտրվել է ԳԱԱ թղթակից անդամ «ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ» IV միջազգային սեմինար Միջազգային գիտաժողով Աստանայում Մշակույթների երկխոսություն ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ Մաշտոցի անվան Մատենադարանի կառավարման խորհրդի արտահերթ նիստը Համագործակցության պայմանագիր ՀԱՅԱԳԵՏՆԵՐԸ Ի ՆՊԱՍՏ ՀԱՅ ԴԱՏԻ Նոր Ջուղայի ձեռագրերի ցուցադրություն Մատենադարանում «Այնթապի ասեղնագործությունը» գրքի շնորհանդեսով մեկնարկեց նույն թեմայով ժամանակավոր ցուցադրությունը Մատենադարանի կառավարման խորհրդի նիստ Հանդիպում «Վիքիմեդիա Հայաստան» հասարակական կազմակերպության անդամների հետ «Մարտիրոս Սարյան: Երկխոսություն հավերժի հետ» ցուցադրություն Տեղի ունեցավ «ՄԷԿ ԱԶԳ – ՄԷԿ ԵԿԵՂԵՑԻ» ալբոմի էլեկտրոնային տարբերակի շնորհանդեսը Վերանորոգվել է Ծուղրութի հազարամյա Ավետարանը Ավրորայի երկրորդ դրամաշնորհը Մատենադարանին Տեղի ունեցավ Մատենադարանի կառավարման խորհրդի նիստը Վախճանվել է նշանավոր հայագետ Ջոն Գրեպինը Փոխգործակցության հուշագիր Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի ծննդյան 60 ամյակը Գրքի շնորհանդես Մատենադարանում տեղի է ունեցել «Հիշողության կերպարանքներ» VI գիտագործնական սեմինարը Մատենադարանում կայացավ Ռուբեն Գալչյանի գրքի շնորհանդեսը Նոր ցուցադրություն «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում Մահացել է Լիլիթ (Էլլա) Զաքարյանը Մատենադարանի Կոլեգիալ կառավարման խորհրդի տարեկան նիստը Գիտաժողով՝ նվիրված «Բարոյախոս»-ի տարալեզու տարբերակներին Լեհահայեր. Գրչության ավանդույթներ. Ցուցադրություն Մատենադարանում Գիտաժողով Ժնևում. «Արիստոտելը Հայաստանում» Նարեկացիական օրեր Ռիգայում Հայկական սրբությունները՝ Բազեի հայացքով Մատենադարանում ավարտվեց «Գրաբարյան օրեր» ծրագիրը Մատենադարանի աշխատակիցը հաղթող է ճանաչվել Հայոց միասնականության խորհրդանիշը Մատենադարանի ցուցանմուշները՝ մոսկովյան «Հայաստան. գոյության լեգենդ» ցուցահանդեսում Տեղի է ունեցել Կարապետ Գաբիկյանի «Եղեռնապատում Սեբաստիոյ» գրքի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը ՀՀ Նախագահը Մարիա և Բեատրիս Ղրդյաններին պարգևատրեց Երախտագիտության մեդալով «Ճամփորդություն հայ տպագրության քառուղիներով» ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի Չինգիզ Այթմաթովի անվան գրական մրցանակը շնորհվել է Հրաչյա Թամրազյանին Ցուցահանդես Լիվոռնոյում Արիստոտելի ժառանգությունը հայոց մշակույթի համատեքստում (արիստոտելյան ընթերցումներ) ՀԻՄՆՎԵԼ Է «ՄԱՇՏՈՑ» ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՀԻՄՆԱԴՐԱՄ Մատենադարանին հանձնվեց Միրման ազգատոհմի հավաքածուն «Հիշողության կերպարանքներ» միջազգային հինգերորդ գիտաժողովը Մատենադարանում «Նարեկացիական ընթերցումների» մեկնարկը տրված է Մատենադարանում տեղի ունեցավ արաբատառ ձեռագրերի նկարագրման ներածական դասընթաց Գիտաժողով Մատենադարանում Հրաչյա Թամրազյանը վերընտրվել է Մատենադարանի տնօրեն Հայ գրատպության 500-ամյակին ընդառաջ մեկնարկում է ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանմանն ու վերականգնմանը նվիրված միջազգային սեմինարը... Բացվել է Մատենադարանի նոր մասնաշենքը

Թվային ռեսուրսներ





Անոնս


Տեսանյութ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՐԻԱ ԵՎ ԲԵԱՏՐԻՍ ՂՐԴՅԱՆՆԵՐԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵՑ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ

  2015 թ. տարեվերջին Նախագահ Սերժ Սարգսյանը հյուրընկալեց Մաշտոցյան Մատենադարանի բարեկամ-բարերարներ՝ բոստոնաբնակ Մարիա և Բեատրիս Ղրդյան քույրերին` ընկերակցությամբ Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի: Հանրապետության նախագահը բարձր գնահատեց Ղրդյան ընտանիքի կողմից «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտին կատարած նվիրատվությունները և բարեգործական ծրագրերի իրականացումը, որի արդյունքում ստեղծվեց «Մաշտոց» հայ մշակույթի պահպանման և զարգացման հիմնադրամը:
  Իրենց կատարած նվիրատվությունների, կրթության, մշակույթի բնագավառների զարգացման գործում ներդրած անձնական մեծ ավանդի ու նվիրումի համար ՀՀ Նախագահը Մարիա և Բեատրիս Ղրդյաններին պարգևատրեց Երախտագիտության մեդալով:
Մարիա և Բեատրիս Ղրդյանները ծնվել են Բուենոս Այրեսում՝ ցեղասպանությունից
մազապուրծ՝ սվազցի Հովհաննես Ղրդյանի և Երանուհի Թորոսյանի ընտանիքում, որտեղ զավակները դաստիարակվել են հայրենասիրության ու ազգային արժանապատվության ոգով: Նրանք իրականացնում են հոր իղձը և 1960-ական թվականներին բարձրագույն ուսում ստանալու նպատակով գալիս Հայաստան: Այնուհետև վերադառնում են Ամերիկա և հաստատվում Բոստոնում:
  Եղբայրներից Ռուբենն ամբողջ կյանքում մեծ հետաքրքրություն է ցուցաբերում հայ մշակութային արժեքների հանդեպ: Արդյունքում, տարիների ընթացքում մի հրաշալի հավաքածու է ժողովում, որը նա ցանկանում էր նվիրաբերել հայրենիքին:
  2014 թվականին  նրա նվիրական ցանկությունն իրականություն են դարձնում նրա  քույրերը՝ Մատենադարանին հանձնելով 5 ձեռագիր, 140 հատոր հնատիպ գիրք.  5 ձեռագրերից մեկը հայերեն է՝ Աստվածաշնչի «Իմաստութիւն Սիրաքայ» գիրքը՝ գրված 1
7-րդ դարում, մյուս 4 ձեռագրերը արաբատառ  են (երեքը՝ արաբերեն, մեկը՝ պարսկերեն)։  
 
Ղրդյանների ընտանիքի կողմից Մատենադարանին է նվիրաբերվել նաև պատմամշակութային արժեք ունեցող Արցախի և Շատախի երկու հին գորգ, լուսանկարներ և քարտեզներ:
  2015 թ. Մարիա և Բեատրիս Ղրդյանների կողմից և Մատենադարանի տնօրինության նախաձեռնությամբ ստեղծված «ՄԱՇՏՈՑ» հայ մշակույթի պահպանման և զարգացման հիմնադրամը նոր ուղիներ է բացում Մատենադարանի կրթական, գիտական և մշակութային ծրագրերի առավել ընդլայնման ու զարգացման համար:


ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտ


'