Լույս Է տեսել «Մատենագիրք Հայոց» մատենաշարի Ժէ հատորը Լույս է տեսել «Գրիգոր Նարեկացին հայ ձեռագրական արվեստում» գիրքը Լույս է տեսել Ձեռագրերի Մայր ցուցակի 8-րդ հատորը Նոր հրատարակություն Մատենադարանը լույս է ընծայել «Մատենագիրք Հայոց» մատենաշարի ԺԹ հատորը Նոր հրատարակություն. «Հին հունական առասպելների արձագանքները հայ միջնադարյան մատենագրության մեջ» Նոր հրատարակություն. «Պարականոն բնագրեր ու ավանդություններ». Մայքլ Սթոուն Նոր հրատարակություն. «Արցախի մանրանկարչական արվեստը» Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Լույս Է տեսել «Մատենագիրք Հայոց» Մատենաշարի Ի հատորը Նոր հրատարակություն Նոր հրատարակություն ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ. «ԴԱՐԻ ԿՈՂՈՊՈՒՏԸ. ՀԱՅԵՐԻ ՈՒՆԵԶՐԿՈՒՄԸ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ 1914-1923 ԹԹ.» Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Լույս է տեսել Մատենադարանի աշխատակիցների ևս 3 աշխատություն Լույս է տեսել Արփինե Սիմոնյանի «Ոսկանեան Աստուածաշնչի պատկերները» աշխատությունը Լույս է տեսել Էմմա Կորխմազյանի «Բարձր Հայքի մանրանկարչությունը ԺԱ.-ԺԴ. դդ.» գիրքը Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Բանբեր Մատենադարանի N22 Նոր հրատարակություն Լույս է տեսել Հրաչյա Թամրազյանի «Գրիգոր Նարեկացին եվ Նարեկյան դպրոցը» ուսումնասիրության երկրորդ հատորը Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Հրատարակվել է «Հայոց Ցեղասպանության թեման թատրոնում (1895-2015)» գիրքը Նոր հրատարակություն Լույս է տեսել Ավետ Ավետիսյանի «Մեսրոպ Խիզանցու «Սուրբ Ծաղիկ» Ավետարանը» ալբոմ-ուսումնասիրությունը Նոր հրատարակություն Լույս է տեսել Գրիգոր Նարեկացու տաղերի, գանձերի ու ներբողների անգլերեն թարգմանությունը Լույս է տեսել «Ցուցակ Մատենադարանի եբրայերէն ձեռագրաց» հայերեն-անգլերեն երկլեզու ձեռագրացուցակը Լույս Է տեսել Քրիստինե Կոստիկյանի «Ցուցակ Մատենադարանի պարսկերեն ձեռագրերի» աշխատությունը Լույս է տեսել Արսեն Հարությունյանի «Խոր Վիրապ. Պատմությունը, ձեռագրական և վիմագրական ժառանգությունը» աշխատությունը Վերահրատարակվել է Սեն Արևշատյանի ուսումնասիրությունը Լույս է տեսել «Միքայել անվամբ ԺԷ. դարի երկու գրիչ» գիրքը

Թվային ռեսուրսներ





Անոնս


Տեսանյութ

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈւԹՅՈւՆ

  Արցախի գրչության կենտրոնները: Ալբոմ-ուսումնասիրություն: Եր. «Նաիրի» հրատ., 220 էջ, 2015:

  Մ. Մաշտոցի անվան Մատենադարանը հրատարակել է բանասիրական գիտությունների թեկնածու Թամարա Մինասյանի «Արցախի գրչության կենտրոնները» ալբոմ-ուսումնասիրությունը, որը նվիրված է Արցախի և այն շրջանների միջնադարյան գրչության կենտրոններին, որոնք տարբեր ժամանակաշրջաններում ընդգրկված  են եղել Արցախի պատմաաշխարհագրական և վարչաքաղաքական տարածքում: Արցախ աշխարհը, լինելով հայ գրավոր մշակույթի  և գրչության հնագույն կենտրոններից, նրա գրչատներում ստեղծվել են հազարավոր ձեռագրեր, որոնց միայն մի մասն է պահպանվել: Սույն գրքում ներկայացված են Արցախի գրչության կենտրոնները` ըստ գավառների՝ սկսելով ամենախոշոր Խաչեն գավառից և նրա հոգևոր կենտրոն Գանձասարից, այնուհետև հաջորդաբար՝ Մեծառանց (Մեծիրանաց) Սբ. Հակոբա վանքի, Խադավանքի, Դադիվանքի, Դիզակ գավառի ու Գտչավանքի, Վարանդա և Ջրաբերդ գավառների գրչության կենտրոնները: Հենվելով ձեռագիր և վիմագիր նյութերի, մատենագրական տեղեկությունների վրա՝ այս պատկերագիրք-ուսումնասիրության մեջ տրված է գրչակենտրոնների նկարագիրը, ամբողջացված է հայտնի գրիչների և ծաղկողների ձեռագրական վաստակը: Ուսումնասիրությունն ունի ցանկեր, որտեղ ներկայացված են յուրաքանչյուր գրչության կենտրոնում ընդօրինակված ու պահպանված ձեռագրերը, ձեռագրի բովանդակությունը, գրչության վայրը և ժամանակը, գրչի, ծաղկողի և ստացողի անունները, այն վայրը, որտեղ այժմ պահվում է ձեռագիրը: Գրքի պատկերաշարում ներառված են ոչ միայն Արցախում նկարազարդված, այլ նաև այնտեղ պահված ձեռագրերը:

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտ



'