Մշակույթների երկխոսություն Մատենադարանի ցուցասրահների վարիչը պարգևատրվեց «Հիշողության կերպարանքներ» միջազգային հինգերորդ գիտաժողովը Մատենադարանում ՀԻՄՆՎԵԼ Է «ՄԱՇՏՈՑ» ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՀԻՄՆԱԴՐԱՄ Ցուցահանդես Լիվոռնոյում Մատենադարանի աշխատակիցը հաղթող է ճանաչվել ՀԱՅԱԳԵՏՆԵՐԸ Ի ՆՊԱՍՏ ՀԱՅ ԴԱՏԻ Մատենադարանում «Այնթապի ասեղնագործությունը» գրքի շնորհանդեսով մեկնարկեց նույն թեմայով ժամանակավոր ցուցադրությունը Նոր ցուցադրություն Մատենադարանում Հայկական սրբությունները՝ Բազեի հայացքով Մատենադարանի տնօրեն Հր. Թամրազյանը ընտրվել է ԳԱԱ թղթակից անդամ ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի Չինգիզ Այթմաթովի անվան գրական մրցանակը շնորհվել է Հրաչյա Թամրազյանին Միջազգային գիտաժողով Աստանայում Հայոց միասնականության խորհրդանիշը ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ Մաշտոցի անվան Մատենադարանի կառավարման խորհրդի արտահերթ նիստը Համագործակցության պայմանագիր Նոր Ջուղայի ձեռագրերի ցուցադրություն ՀԲԸ միությունը կրթաթոշակներ է տրամադրել Մատենադարանի կառավարման խորհրդի նիստ Հանդիպում «Վիքիմեդիա Հայաստան» հասարակական կազմակերպության անդամների հետ «Մարտիրոս Սարյան: Երկխոսություն հավերժի հետ» ցուցադրություն Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի ծննդյան 60 ամյակը Տեղի ունեցավ «ՄԷԿ ԱԶԳ – ՄԷԿ ԵԿԵՂԵՑԻ» ալբոմի էլեկտրոնային տարբերակի շնորհանդեսը «ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ» IV միջազգային սեմինար Նարեկացիական օրեր Ռիգայում ՀՀ Կառավարության որոշմամբ Մատենադարանը վերակազմավորվել է Տեղի ունեցավ Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության 300-ամյակին նվիրված միջոցառումների շարքի բացման արարողությունը «Տպագրության մարգարիտ» միջազգային գիտաժողովը մեկնարկեց Մատենադարանում կայացավ Ռուբեն Գալչյանի գրքի շնորհանդեսը Գրքի շնորհանդես Նոր ցուցադրություն «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում Մահացել է Լիլիթ (Էլլա) Զաքարյանը Մատենադարանի Կոլեգիալ կառավարման խորհրդի տարեկան նիստը Գիտաժողով՝ նվիրված «Բարոյախոս»-ի տարալեզու տարբերակներին «Նարեկացիական ընթերցումների» մեկնարկը տրված է Գիտաժողով Ժնևում. «Արիստոտելը Հայաստանում» «Ճամփորդություն հայ տպագրության քառուղիներով» Փոխգործակցության հուշագիր ՀՀ Նախագահը Մարիա և Բեատրիս Ղրդյաններին պարգևատրեց Երախտագիտության մեդալով Տեղի է ունեցել Կարապետ Գաբիկյանի «Եղեռնապատում Սեբաստիոյ» գրքի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը Լեհահայեր. Գրչության ավանդույթներ. Ցուցադրություն Մատենադարանում Մատենադարանի ցուցանմուշները՝ մոսկովյան «Հայաստան. գոյության լեգենդ» ցուցահանդեսում Մատենադարանին հանձնվեց Միրման ազգատոհմի հավաքածուն Վախճանվել է նշանավոր հայագետ Ջոն Գրեպինը Տեղի ունեցավ Մատենադարանի կառավարման խորհրդի նիստը Ավրորայի երկրորդ դրամաշնորհը Մատենադարանին Վերանորոգվել է Ծուղրութի հազարամյա Ավետարանը Արիստոտելի ժառանգությունը հայոց մշակույթի համատեքստում (արիստոտելյան ընթերցումներ) Մատենադարանում տեղի է ունեցել «Հիշողության կերպարանքներ» VI գիտագործնական սեմինարը Մատենադարանում ավարտվեց «Գրաբարյան օրեր» ծրագիրը Մատենադարանում տեղի ունեցավ արաբատառ ձեռագրերի նկարագրման ներածական դասընթաց Գիտաժողով Մատենադարանում Հրաչյա Թամրազյանը վերընտրվել է Մատենադարանի տնօրեն Հայ գրատպության 500-ամյակին ընդառաջ մեկնարկում է ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանմանն ու վերականգնմանը նվիրված միջազգային սեմինարը... Բացվել է Մատենադարանի նոր մասնաշենքը

Թվային ռեսուրսներ





Տեսանյութ

ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ  ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին էր նվիրված «Հիշողության կերպարանքներ» միջազգային հինգերորդ գիտաժողովը, որն այս տարի կրում էր  «Վերածնված մշակույթ, վերապրած ձեռագրեր» խորագիրը: 2015 թ. հոկտեմբերի 27-29-ը տեղի ունեցած սեմինարի շրջանակներում Երևանի Մ. Մաշտոցի անվան  Մատենադարանում էին Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ավստրիայի, Հոլանդիայի, Գերմանիայի, Լատվիայի, Ղազախստանի, Վրաստանի ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ոլորտի առաջնակարգ կենտրոնների մասնագետները:
  «Այս գիտաժողովը ձեռագրերի պահպանման եւ վերանորոգման, թվայնացման եւ ուսումնասիրման հարցում մեր նորագույն ձեռքբերումները հանրագումարի բերելու առիթ է։ Բացի այդ, գիտաժողովի շրջանակներում եվրոպական եւ ԱՊՀ երկրների հեղինակավոր հաստատությունների հետ կնքված պայմանագրերը հետագա համագործակցության հնարավորություններ կապահովեն»,- իր խոսքում նշեց  Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը։  Միջազգային գիտաժողովի բացմանը ներկա էր  ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ով  կարևորելով այս միջոցառումը՝ նշեց, որ հինգ տարի անընդմեջ  ընթացող այս գիտաժողովը արդեն ունի հստակ ձևավորված ավանդույթներ: Նախարարը գերմանացի վերականգնողներ Ռոբերտ Շտեհլեին և Մարգրեթ Յաշկեին պարգևատրեց ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկե մեդալով»՝ 15 տարի շարունակ ավելի քան 200 ձեռագրի արծաթե կազմերն անհատույց նորոգելու, հայ մշակույթին մատուցած նշանակալի ծառայությունների համար: Մշակույթի նախարարը պատվոգրով և «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով պարգևատրեց նաև Մատենադարանի երկարամյա զբոսավարներ Ամալյա Շահումյանին, Էվելինա Պիրոդովային և Մայա Յավուրյանին:
  «Հիշողության կերպարանքներ. ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման և վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» եռօրյա սեմինարի ընթացքում եղան երկու տասնյակից ավելի զեկուցումներ, անցկացվեցին վարպետության դասեր, տեղի ունեցավ Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Ա.Մ. Լիդովի «Ախթալայի եկեղեցու որմնանկարները» մենագրության շնորհանդեսը:
Ծրագիրն  իրականացվել է ՀՀ նախագահի աշխատակազմի՝ հասարակական կազմակերպություններին  տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտ



'