Սիմեոն Լեհացու «Ուղեգրությունը» Տեղեկացում Ասպիրանտուրայի ընդունելություն Բակո Սահակյանն ընդունել է Հրաչյա Թամրազյանին Բակո Սահակյանը ընդունել է Հրաչյա Թամրազյանին Լուսաբանման հրավեր Միջազգային գիտաժողով Աստանայում Նոր հրատարակություն «Հիշողության կերպարանքներ» Նոր հրատարակություն. «Արցախի մանրանկարչական արվեստը» Արթուր Մեսչյանը և Աշոտ Ավագյանը ստացել են պետական մրցանակներ Ձեռագրերի Մայր ցուցակի թվային տարբերակները Մատենադարանի Թվայնացման բաժինը համալրվել է Suprascan Quartz A1 տիպի գրքային սքաներով Նոր հրատարակություն Երիտասարդական VI գիտաժողով Նվիրատվություն Մատենադարանին Մարգարիտա Դարբինյանի 100-ամյակը Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հրաչյա Թամրազյանին Բանբեր Մատենադարանի թվային տարբերակները Բանբեր Մատենադարանի N20 Մատենադարանի կառավարման խորհրդի նիստ ՀԲԸ միությունը կրթաթոշակներ է տրամադրել ԳԻՏԱԺՈՂՈՎ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ... Նոր Ջուղայի ձեռագրերի ցուցադրություն Համագործակցության պայմանագիր Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի ծննդյան 60 ամյակը Լույս է տեսել Ձեռագրերի Մայր ցուցակի 8-րդ հատորը Լույս է տեսել «Լևոն Խաչիկյան. Հարյուրամյակ» նյութերի ժողովածուն Մաշտոցյան Մատենադարանի նվիրյալը Նոր հրատարակություն Գիտաժողով Մատենադարանում Մաշտոցի անվան Մատենադարանի կառավարման խորհրդի արտահերթ նիստը ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ 13-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ Նոր հրատարակություն. «Պարականոն բնագրեր ու ավանդություններ». Մայքլ Սթոուն Հանդիպում «Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության անդամների հետ Մատենադարանի տնօրեն Հր. Թամրազյանը ընտրվել է ԳԱԱ թղթակից անդամ Նոր ցուցադրություն ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Տեղի ունեցավ «ՄԷԿ ԱԶԳ – ՄԷԿ ԵԿԵՂԵՑԻ» ալբոմի էլեկտրոնային տարբերակի շնորհանդեսը ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ԲԱՆԱՍԵՐ ԳԵՎՈՐԳ ԱԲԳԱՐՅԱՆԻ (1920-1998) ԾՆՆԴՅԱՆ 100- ԱՄՅԱԿԸ «ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ» IV միջազգային սեմինար Ավարտվեց «ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ» IV միջազգային սեմինարը Նոր հրատարակություն ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը Մատենադարանին նվիրաբերել է ռադիոգիդ սարքեր ՑՈՒՑԱԿ ՁԵՌԱԳՐԱՑ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ ԺԴ դար, մասն Բ (1326- 1350 թթ.) Նոր հրատարակություն Կարեն Մաթևոսյան«Հայկական որմնանկարչություն. գիտական հոդվածների և նյութերի ժողովածու» Նոր հրատարակություն Խաչիկ Հարությունյան «Հայերեն ձեռագրերի հիշատակարանները» Գիտաժողով Մատենադարանում Լույս Է տեսել «Մատենագիրք Հայոց» Մատենաշարի Ի հատորը Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Վախճանվել է Մատենադարանի վաղեմի գործընկեր Ռոբերտ Շթելեն Ուշադրություն ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՆՎԻՐՎԱԾ ՂԵՎՈՆԴ ԱԼԻՇԱՆԻ 200-ԱՄՅԱԿԻՆ Մեծարժեք նվիրատվություն Մատենադարանին Լույս է տեսել Կարեն Մաթևոսյանի «Պատմահնագիտական դիտարկումներ. Արուճ, Հավուց թառ, Անի, Աղթամար, Վայոց ձոր» աշխատությունը Լուսինե Թումանյանի «Վանա լճի կղզիների վանքերի գրչության կենտրոնները» խորագրով աշխատությունը Բանբեր Մատենադարանի N29 ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Մշակույթների երկխոսություն ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Նոր հրատարակություն Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնի հիմնադրման 5-ամյակի կապակցությամբ, ընդունել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի գլխավորած պատվիրակությանը։ ԱՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանն ընդունել է պաշտոնական այցով Արցախում գտնվող Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի գլխավորած պատվիրակությանը: Հրավարդ Հակոբյանը 90 տարեկան է Պրոֆեսոր Աշոտ Աբրահամյանի արխիվի նվիրատվությունը Մատենադարանին Հայկական սրբությունները՝ Բազեի հայացքով Արքայազն Չարլզն այցելեց Մատենադարան Գիտաժողով Մատենադարանում Մատենադարանին հանձնվեցին կարևոր ձեռագրեր Տպագիր առաջին հայալեզու Աստվածաշունչն արդեն պատկանում է Մատենադարանին «Մարտիրոս Սարյան: Երկխոսություն հավերժի հետ» ցուցադրություն Տեղի կունենա Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների առաջին գիտաժողովը Հրաչյա Թամրազյանը վերընտրվել է Մատենադարանի տնօրեն Հայաստանում առաջին անգամ կկազմակերպվի Արաբատառ ձեռագրերի նկարագրման ներածական դասընթաց

ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ԲԱՆԱՍԵՐ ԳԵՎՈՐԳ ԱԲԳԱՐՅԱՆԻ (1920-1998)

ԾՆՆԴՅԱՆ 100- ԱՄՅԱԿԸ

   2020 թ. սեպտեմբերի 14-ին լրանում է  նշանավոր բանասեր, հայագետ, Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանի երկարամյա գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր Գևորգ Վարագի Աբգարյանի ծննդյան 100-ամյակը։
   Գևորգ Աբգարյանն իր վառ անհատականությամբ լուսավոր հետք և ազդեցություն է թողել 1960-90-ական թթ. հայագիտական մտքի և իր ժամանակակիցներից շատերի վրա։
   Պատիվ եմ ունեցել, 1975/6 ուսումնական տարում իբրև Երևանի Պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հնագիտություն, ազգագրություն և աղբյուրագիտություն բաժնի ուսանող՝ լսել գիտնականի դասախոսությունները հայագիտության և բնագրագիտության բազմազան առեղծվածային խնդիրների շուրջ։ Գևորգ Աբգարյան գիտնականն ուսանողին առինքնում էր գիտելիքների խորությամբ, հայագիտության հարցերին մոտենալու ինքնատիպությամբ, խրթին հարցերը չշրջանցելու և սրամիտ լուծումներ գտնելու իր կարողություններով։ Նա ձգտում էր նոր, դեռևս չտրորված ճանապարհներով տանել իր ունկնդիրներին, նրանց համար բացում էր համաշխարհային հայագիտության ամենանվիրական էջերը։
   Այդ տարիներին նա արդեն հայտնի էր հայագիտության սպասավորներին իր «Սեբեոսի Պատմությունը» և Անանունի առեղծվածը» մենագրությամբ (1965), որի փայլուն պաշտպանությունից հետո, շրջանցելով գիտությունների թեկնածուի աստիճանը, նա ստացել էր բանասիրական գիտությունների դոկտորի կոչում։ Այդ ժամանակներում, խորհրդային հայագիտության բնագավառում նման հաջողության կարողացել էր հասնել միայն նշանավոր բանաստեղծ Պարույր Սևակը, Սայաթ-Նովային նվիրված իր մենագրությամբ։ Գևորգ Աբգարյանի հիշատակված հետազոտությունը մեծ հռչակ բերեց կյանքի (պատերազմի և աքսորի) հսկայական ճանապարհ անցած գիտնականին, գրքի և այնտեղ արտահայտված տեսակետների մասին գրախոսություներ հրապարակվեցին Երևանում, Վենետիկում և Վիեննայում։ Սեբեոսի երկի շուրջ ծավալվեց հայագիտական լայն քննարկում, որը հիշեցնում էր 20-րդ դարի սկզբին Մովսես Խորենացու երկի շուրջ ծավալված բանավեճը։ Սեբեոսի պատմության բնագրագիտական հետազոտության թեմատիկային հավատարիմ մնաց գիտնականը իր գործունեության հաջորդ տասնամյակներում ևս, հրապարակելով Հայոց մատենագրության 7-րդ դարի մատենագրական այս հուշարձանի քննական բնագիրը ծավալուն ծանոթագրություններով (1979)։ Մեր սերնդի համար հատկապես մեծ դպրոց էին Վենետիկի Մխիթարյան միաբանության աբբահայր Պողոս Անանյանի և Խոսրով Թորոսյանի հետ խնդրի շուրջ տարիներ շարունակվող հրապարակային քննարկումները «Բազմավէպ» և «Բանբեր Մատենադարանի» հանդեսներում։
   Հայագետներն աշխուժ հետաքրքրությամբ էին հետևում Գևորգ Աբգարյանի և բյուզանդագետ Հրաչ Բարթիկյանի գիտական բանավեճին, ծավալված Արատոս Սոլացու «Διοσημεῖα» և Անանիա Շիրակացու «Յաղագս ամպոց և նշանաց» աշխատությունների բանասիրական առնչությունների շուրջ։ Կարծում եմ, կարծիքների այս բախումը շատ բանով պայմանավորեց 20-րդ դարի 70-ական թթ. գիտության բնագավառ մտնող իմ սերնդի հետազոտողներին՝ մշակութային շատ հարցերում կողմնորոշվելու խնդրում, և նպաստեց, որ հայագիտությունը համալրի իր շարքերը բյուզանդագետների, արաբագետների, արևելագետների, միջնադարի մատենագրությանը և պատմությանը գիտակ նորանոր մասնագետներով։
   Գևորգ Աբգարյանին խորթ չէր միջնդարյան հայ մատենագրությանը վերաբերող որևէ հարց։ «Բանբեր Մատենադարանի», «Պատմա-բանասիրական հանդես», «Տեղեկագիր», «Էջմիածին», «Revue des Études Armènien» պարբերականներում նա հանդես էր գալիս հիմնավորված հոդվածներով, որոնք նվիրված էին Բուզանդարանի կորած դպրություններին, Կորյունի, Շիրակացու, Սեբեոսի, Ասողիկի, Նարեկացու, Հեթում Կոռիկոսցու երկերի բնագրագիտական քննությանը։ Նրա գրչի տակ նոր շունչ էին ստանում Հայոց այբուբենի գյուտի և հայկական տպագրության առաջին փորձերին վերաբերող պատմաբանասիրական կնճռոտ խնդիրները։
Հայագետի հետաքրքրությունների շրջանակում էին միջնադարյանլատին պատմագրության և ուղեգիրների տեղեկությունները Հայաստանի մասին, Կումրանում գտնված ձեռագրերի կարևորության բացահայտումը հայագիտության համար, միջնադարյան գիտական մտքի ուսումնասիրության հեռանկարները, հայ աստվծաշնչական և պարականոն բնագրերի հետազոտությունը։
Լեզուների, սկզբնաղբյուրների և գիտական գրականության իմացությունը թույլ էր տալիս հետազոտողին թարգմանել և երևանյան հանդեսներում հրապարակել եվրոպացի հայագետներ Յ. Մարկվարտի, Հ. Վալտերի, Լ. Բենակիսի աշխատությունները, գիտական աշխարհին ծանոթացնել Է. Դյուլորիեի, Հ. Գելցերի, Ա. Գուտշմիդի, Չ. Դաուսեթի և այլոց գործունեությանը, չմոռանալով անդրադառնալիր ուսուցիչներ և ժամանակակիցներ հ. Բ. Սարգսյանի, Կ. Մելիք-Օհանջանյանի, Հ. Պերպերյանի, Հ. Անասյանի, հ. Ն.  Ակինյանի գիտական ժառանգությանը։ Հիշատակված հրապարակումներից շատերը Գ. Աբգարյանի մտապատկերում պիտի ուղղորդեին Հայաստանի հայագետների նոր սերնդին դեպի գիտական նոր նվաճումներ։
   Գևորգ Աբգարյանը Մաշտոցի անվան Մատենադարանի ձեռագրերի ինստիտուտի անխոնջ մշակն էր, իր ճակատային ընկերներ Ասատուր Մնացականյանի, Արտաշես Մաթևոսյանի և այլոց հետ միասին, նա իր հետազոտություններով բարձրացնում էր այդ կաճառի հեղինակությունը։ 1962 թ. գիտնականն հրատարակեց «Մատենադարան» գրքույկը, որը մեծ դեր կատարեց այս գիտական կենտրոնի աշխատանքային հեռանկարներն ու անելիքները արժեվորելու ուղղությամբ։ Խորհրդային Միության և արտասահմանի տարբեր գիտական և մասսայական պարբերականներում նա աշխարհին ծանոթացնում էր հայկական ձեռագրերի պահպանության և հետազոտության բնագավառում տեղի ունեցող կարևորագույն իրադարձություններին, Մաշտոցի անվան Մատենադարանի նորանոր հաջողություններին։
Գևորգ Աբգարյանն իր կյանքով և հայագիտական գործունեության ուրույն ձեռագրով առանձնանում է ժամանակի բազմաթիվ գիտնականներից, սերունդներին թողնելով մնայուն արժեքներ։

պ.գ.դ. Ազատ Բոզոյան