Մշակույթների երկխոսություն Մատենադարանի ցուցասրահների վարիչը պարգևատրվեց «Հիշողության կերպարանքներ» միջազգային հինգերորդ գիտաժողովը Մատենադարանում ՀԻՄՆՎԵԼ Է «ՄԱՇՏՈՑ» ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՀԻՄՆԱԴՐԱՄ Ցուցահանդես Լիվոռնոյում Մատենադարանի աշխատակիցը հաղթող է ճանաչվել ՀԱՅԱԳԵՏՆԵՐԸ Ի ՆՊԱՍՏ ՀԱՅ ԴԱՏԻ Մատենադարանում «Այնթապի ասեղնագործությունը» գրքի շնորհանդեսով մեկնարկեց նույն թեմայով ժամանակավոր ցուցադրությունը Նոր ցուցադրություն Մատենադարանում Հայկական սրբությունները՝ Բազեի հայացքով Մատենադարանի տնօրեն Հր. Թամրազյանը ընտրվել է ԳԱԱ թղթակից անդամ ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի Չինգիզ Այթմաթովի անվան գրական մրցանակը շնորհվել է Հրաչյա Թամրազյանին Միջազգային գիտաժողով Աստանայում Հայոց միասնականության խորհրդանիշը ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ Մաշտոցի անվան Մատենադարանի կառավարման խորհրդի արտահերթ նիստը Համագործակցության պայմանագիր Նոր Ջուղայի ձեռագրերի ցուցադրություն ՀԲԸ միությունը կրթաթոշակներ է տրամադրել Մատենադարանի կառավարման խորհրդի նիստ Հանդիպում «Վիքիմեդիա Հայաստան» հասարակական կազմակերպության անդամների հետ «Մարտիրոս Սարյան: Երկխոսություն հավերժի հետ» ցուցադրություն Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի ծննդյան 60 ամյակը Տեղի ունեցավ «ՄԷԿ ԱԶԳ – ՄԷԿ ԵԿԵՂԵՑԻ» ալբոմի էլեկտրոնային տարբերակի շնորհանդեսը «ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ» IV միջազգային սեմինար Նարեկացիական օրեր Ռիգայում ՀՀ Կառավարության որոշմամբ Մատենադարանը վերակազմավորվել է Տեղի ունեցավ Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության 300-ամյակին նվիրված միջոցառումների շարքի բացման արարողությունը «Տպագրության մարգարիտ» միջազգային գիտաժողովը մեկնարկեց Մատենադարանում կայացավ Ռուբեն Գալչյանի գրքի շնորհանդեսը Գրքի շնորհանդես Նոր ցուցադրություն «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում Մահացել է Լիլիթ (Էլլա) Զաքարյանը Մատենադարանի Կոլեգիալ կառավարման խորհրդի տարեկան նիստը Գիտաժողով՝ նվիրված «Բարոյախոս»-ի տարալեզու տարբերակներին «Նարեկացիական ընթերցումների» մեկնարկը տրված է Գիտաժողով Ժնևում. «Արիստոտելը Հայաստանում» «Ճամփորդություն հայ տպագրության քառուղիներով» Փոխգործակցության հուշագիր ՀՀ Նախագահը Մարիա և Բեատրիս Ղրդյաններին պարգևատրեց Երախտագիտության մեդալով Տեղի է ունեցել Կարապետ Գաբիկյանի «Եղեռնապատում Սեբաստիոյ» գրքի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը Լեհահայեր. Գրչության ավանդույթներ. Ցուցադրություն Մատենադարանում Մատենադարանի ցուցանմուշները՝ մոսկովյան «Հայաստան. գոյության լեգենդ» ցուցահանդեսում Մատենադարանին հանձնվեց Միրման ազգատոհմի հավաքածուն Վախճանվել է նշանավոր հայագետ Ջոն Գրեպինը Տեղի ունեցավ Մատենադարանի կառավարման խորհրդի նիստը Ավրորայի երկրորդ դրամաշնորհը Մատենադարանին Վերանորոգվել է Ծուղրութի հազարամյա Ավետարանը Արիստոտելի ժառանգությունը հայոց մշակույթի համատեքստում (արիստոտելյան ընթերցումներ) Մատենադարանում տեղի է ունեցել «Հիշողության կերպարանքներ» VI գիտագործնական սեմինարը Մատենադարանում ավարտվեց «Գրաբարյան օրեր» ծրագիրը Մատենադարանում տեղի ունեցավ արաբատառ ձեռագրերի նկարագրման ներածական դասընթաց Գիտաժողով Մատենադարանում Հրաչյա Թամրազյանը վերընտրվել է Մատենադարանի տնօրեն Հայ գրատպության 500-ամյակին ընդառաջ մեկնարկում է ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանմանն ու վերականգնմանը նվիրված միջազգային սեմինարը... Բացվել է Մատենադարանի նոր մասնաշենքը

Թվային ռեսուրսներ





Տեսանյութ

«ՆԱՐԵԿԱՑԻԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐԻ» ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ  Է


  Սեպտեմբերի 22-ին Մատենադարանում մեկնարկած Նարեկացիական անդրանիկ ընթերցումներով հիմք դրվեց մի նոր ավանդույթի, որը բացելու պատիվը վերապահված էր Գրիգոր Նարեկացուն կաթոլիկ եկեղեցու 36-րդ տիեզերական վարդապետ հանրահռչակելու գործում մեծ ավանդ ու ներդրում կատարած, հայագիտության նվիրյալներ Ժան-Պիեռ Մահեին և Մխիթարյան միաբանության անդամ, աստվածաբան և լեզվաբան հայր Լևոն Զեքիյանին:  
  «Այս երևույթն ինքնին ունի համաքրիստոնեական և համամշակութային նշանակություն: Այն նոր կենսածիր է բացում համամարդկային արժեքների գնահատման և վերագնահատման համար, այն կենարար լիցքեր է ներարկում մեր հոգեզրկված ժամանակներին՝ մղելով ժողովուրդներին և մշակույթներին հոգևոր մերձեցման և երկխոսության», - բացման խոսքում նշեց Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը: Խոսելով նարեկացիագիտության զարգացման մասին՝ նա նշեց, որ անցնելով հազարամյա ճանապարհ, այն 2003-2004 թթ. ամփոփվեց հանդիսություններով և միջազգային գիտաժողովներով՝ նվիրված «Մատեան ողբերգութեան» երկի 1000-ամյակին: Հետագա տարիներն այնքանով արգասաբեր եղան, որ բացի լույս տեսած նոր մենագրություններից, կազմակերպված գիտաժողովներից «Մատեան ողբերգութեան»-
ը թարգմանվեց տարբեր լեզուներով:  Այն ամբողջությամբ ֆրանսերեն թարգմանվեց Ժան-Պիեռ Մահեի շնորհիվ, ով իր խոսքում նշեց. «Հայաստանի կշիռը չպետք է չափել բացառապես աշխարհագրական եւ տնտեսական տվյալներով, այլ Նարեկացու չափանիշով։ Այդ տեսանկյունից Հայաստանը նույն մակարդակն ունի, ինչ Շեքսպիրի, Գյոթեի կամ Հյուգոյի հայրենիքները»։
  «Նարեկացիական ընթերցումները» կունենա ազատ ժամականացույց և ձևաչափ՝ առանձին զեկույցներից մինչև միջազգային գիտաժողովներ՝ ձևավորելով նոր ավանդույթ նարեկացիագիտության մեջ:
  Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանն ավելացրեց նաեւ, որ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը դառնում է նարեկացիագիտության գերագույն կենտրոն. «Վերջապես այստեղ է Նարեկացու ձեռագրերի գերակշիռ մասը, այստեղ հավաքված են հնատիպ գրքերը, նրա հսկա ժառանգությունը»։
  Միջոցառման ավարտին մասնակիցները ներկա գտնվեցի Գրիգոր Նարեկացու մատենագրական ժառանգությանը նվիրված ցուցադրության բացմանը: Ցուցադրված են բացառապես Նարեկացու ստեղծագործությունները, աղոթքները,ավելի քան 50 ձեռագիր ցուցանմուշ, «Մատեան ողբերգութեան» երկի տարբեր դարերի արտագրությունները. ի դեպ, «Մատեան ողբերգութեան»-
ը «Ավետարանից» հետո ամենահաճախ արտագրվող և հետագայում նաև տպագրվող գիրքն է համարվում: Ցուցադրված են հնատիպ գրքեր, որոնք ևս ներկայացնում են Նարեկացու ստեղծագործությունները, ինչպես  նաև «Մատեան»-ի տարբեր լեզուներով թարգմանությունները:
  Ցուցադրությունը գործում է Մատենադարանի գիտական մասնաշենքի չորրոդ հարկում՝ ժամանակավոր ցուցադրությունների սրահում:

Մատենադարան տնօրեն Հրաչյա Թամրազյանի բացման խոսքը «Նարեկացիական ընթերցումներ»-ում:

 ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտ




Ժան-Պիեռ Մահե․ «Նարեկացին մարդկային ցեղի ամենամեծ մխիթարիչներից մեկն է»
Մատենադարանում կազմակերպվել են առաջին «Նարեկացիական ընթերցումներ»-ը
'