ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

   Լույս է տեսել «Պատմության և մշակույթի հարցեր. օժանդակ ձեռնարկ զբոսավարների, երիտասարդ գիտաշխատողների, ասպիրանտների և հայցորդների համար» գիրքը:
   Ժողովածուն ներկայացնում է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ցուցադրությունն ուղեկցող և միջնադարյան պատմության ու մշակույթի բազմաբնույթ հարցերին նվիրված հոդվածներ, որոնք դասախոսությունների տեսքով 2018 թ. ընթացքում ներկայացվել են Մատենադարանի զբոսավարներին և երիտասարդ գիտնականներին՝ նպաստելով նրանց մասնագիտական գիտելիքների ու հմտությունների բարելավմանը:
 Վերոնշյալ դասախոսությունների կազմակերպումն ու գրքի հրատարակումն իրականացվել է «ԱՎՐՈՐԱ» ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ հովանավորությամբ` «Մատենադարանի զբոսավարների, երիտասարդ գիտաշխատողների, ասպիրանտների և հայցորդների մասնագիտական զարգացման և գիտելիքների խորացման» ծրագրի շրջանակում:
   Գիրքը նախատեսված է նաև միջնադարյան պատմությամբ ու արվեստով հետաքրքրվող ընթերցողական լայն շրջանակի համար։
   Գրքի թվային տարբերակը տե՛ս այստեղ:

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտ