Հրավարդ Հակոբյանը 90 տարեկան է Տեղի ունեցավ «ՄԷԿ ԱԶԳ – ՄԷԿ ԵԿԵՂԵՑԻ» ալբոմի էլեկտրոնային տարբերակի շնորհանդեսը Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի ծննդյան 60 ամյակը «Մարտիրոս Սարյան: Երկխոսություն հավերժի հետ» ցուցադրություն Հանդիպում «Վիքիմեդիա Հայաստան» հասարակական կազմակերպության անդամների հետ Մատենադարանի կառավարման խորհրդի նիստ ՀԲԸ միությունը կրթաթոշակներ է տրամադրել Մաշտոցի անվան Մատենադարանի կառավարման խորհրդի արտահերթ նիստը Համագործակցության պայմանագիր Նոր Ջուղայի ձեռագրերի ցուցադրություն Մշակույթների երկխոսություն Միջազգային գիտաժողով Աստանայում «ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ» IV միջազգային սեմինար Մատենադարանի տնօրեն Հր. Թամրազյանը ընտրվել է ԳԱԱ թղթակից անդամ Հայկական սրբությունները՝ Բազեի հայացքով Մարգարիտա Դարբինյանի 100-ամյակը ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը Մատենադարանին նվիրաբերել է ռադիոգիդ սարքեր ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՆՎԻՐՎԱԾ ՂԵՎՈՆԴ ԱԼԻՇԱՆԻ 200-ԱՄՅԱԿԻՆ Վախճանվել է Մատենադարանի վաղեմի գործընկեր Ռոբերտ Շթելեն ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Մատենադարանում տեղի ունեցավ արաբատառ ձեռագրերի նկարագրման ներածական դասընթաց Գիտաժողով Մատենադարանում Հրաչյա Թամրազյանը վերընտրվել է Մատենադարանի տնօրեն Հայ գրատպության 500-ամյակին ընդառաջ մեկնարկում է ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանմանն ու վերականգնմանը նվիրված միջազգային սեմինարը... Բացվել է Մատենադարանի նոր մասնաշենքը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելի այցելունե´ր,
Ուրախ ենք տեղեկացնել, որ օգոստոսի 25-ից բացվելու է Մաշտոցյան Մատենադարանի  ընթերցասրահը, իսկ սեպտեմբերի 1-ից՝  թանգարանային համալիրը:
Համավարակի պայմաններում  անվտանգ այցերի համար հորդորում ենք հետևել ՀՀ պարետի Ν 253 որոշման ցուցումներին։
Թանգարան և ընթերցասրահ  այցելության ողջ ընթացքում կրել դիմակ:
Նախքան թանգարան և ընթերցասրահ մուտք գործելը, պարտադիր ջերմաչափում անցնելուց հետո,ախտահանել ձեռքերն ալկոհոլային հիմքով ախտահանիչով:
Թանգարանի ներսում և ընթերցասրահում  պահպանել առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն:
Բացառվում է այցելուների սպասարկման ընդհանուր տարածքում յուրաքանչյուր 20 քառակուսի մետրի հաշվարկով 10-ից ավելի այցելուի միաժամանակյա ներկայությունը: 
Նոր այցելություն թույլատրվում է միայն թանգարանի ներսում գտնվող այցելուների թույլատրելի քանակը չգերազանցելու պարագայում:
Թանգարանային համալիր և ընթերցասրահ չեն կարող այցելել  սուր շնչառական վարակների ախտանշաններով (ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն) այցելուները:
Ընթերցասրահը բաց է երեքշաբթի-շաբաթ, 10:00-18:00:
Թանգարանը բաց է երեքշաբթի-շաբաթ, 10:00-17:00:
Թանգարանային համալիր խմբային այցելությունների դեպքում խնդրում ենք  նախօրոք գրանցվել՝ զանգահարելով նշված հեռախոսահամարով` (010) 562578,  կամ ուղարկելով նամակ contact@matenadaran.am  էլ․հասցեին:
Սիրով սպասում ենք։
Այցելության կարգին առավել մանրամասն ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝ http://www.matenadaran.am/?id=448&lng=3.

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտ