ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի Չինգիզ Այթմաթովի անվան գրական մրցանակը շնորհվել է Հրաչյա Թամրազյանին Մատենադարանում «Այնթապի ասեղնագործությունը» գրքի շնորհանդեսով մեկնարկեց նույն թեմայով ժամանակավոր ցուցադրությունը ՀԱՅԱԳԵՏՆԵՐԸ Ի ՆՊԱՍՏ ՀԱՅ ԴԱՏԻ Մատենադարանի աշխատակիցը հաղթող է ճանաչվել Ցուցահանդես Լիվոռնոյում ՀԻՄՆՎԵԼ Է «ՄԱՇՏՈՑ» ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՀԻՄՆԱԴՐԱՄ «Նարեկացիական ընթերցումների» մեկնարկը տրված է Ավրորայի երկրորդ դրամաշնորհը Մատենադարանին Հայոց միասնականության խորհրդանիշը Մատենադարանի տնօրեն Հր. Թամրազյանը ընտրվել է ԳԱԱ թղթակից անդամ «Ճամփորդություն հայ տպագրության քառուղիներով» ՀՀ Նախագահը Մարիա և Բեատրիս Ղրդյաններին պարգևատրեց Երախտագիտության մեդալով Տեղի է ունեցել Կարապետ Գաբիկյանի «Եղեռնապատում Սեբաստիոյ» գրքի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը Մատենադարանի ցուցանմուշները՝ մոսկովյան «Հայաստան. գոյության լեգենդ» ցուցահանդեսում Վախճանվել է նշանավոր հայագետ Ջոն Գրեպինը Հայտարարություն «Հիշողության կերպարանքներ» միջազգային հինգերորդ գիտաժողովը Մատենադարանում Մաշտոցի անվան Մատենադարանի կառավարման խորհրդի արտահերթ նիստը Տեղի ունեցավ «ՄԷԿ ԱԶԳ – ՄԷԿ ԵԿԵՂԵՑԻ» ալբոմի էլեկտրոնային տարբերակի շնորհանդեսը Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի ծննդյան 60 ամյակը «Մարտիրոս Սարյան: Երկխոսություն հավերժի հետ» ցուցադրություն Հանդիպում «Վիքիմեդիա Հայաստան» հասարակական կազմակերպության անդամների հետ Մատենադարանի կառավարման խորհրդի նիստ ՀԲԸ միությունը կրթաթոշակներ է տրամադրել Նոր ցուցադրություն Մատենադարանում Համագործակցության պայմանագիր Հայկական սրբությունները՝ Բազեի հայացքով ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ Մատենադարանում տեղի է ունեցել «Հիշողության կերպարանքներ» VI գիտագործնական սեմինարը Մատենադարանում ավարտվեց «Գրաբարյան օրեր» ծրագիրը Մշակույթների երկխոսություն Միջազգային գիտաժողով Աստանայում «ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ» IV միջազգային սեմինար Տեղի ունեցավ Մատենադարանի կառավարման խորհրդի նիստը Նոր Ջուղայի ձեռագրերի ցուցադրություն Մարկ Գրիգորյանը հանդես եկավ դասախոսությամբ Վերանորոգվել է Ծուղրութի հազարամյա Ավետարանը ՀԲԸՄ-Մատենադարան համագործակցությունը շարունակվում է Փոխգործակցության հուշագիր Հաստատվեց Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի կազմը Մատենադարանում մեկնարկել է կրթական ծրագիր Տեղի ունեցավ Մատենադարանի գիտական խորհրդի նիստը ՀՀ Կառավարության որոշմամբ Մատենադարանը վերակազմավորվել է ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Մատենադարանի ցուցասրահների վարիչը պարգևատրվեց Դոկտոր Յոսթ Գիպպերտը հանդես եկավ դասախոսությամբ Դասախոսությամբ հանդես եկավ Գրիգոր Բրուտյանը Դոնարա Կարապետյանը հանդես եկավ դասախոսությամբ Գոհար Մուրադյանը հանդես եկավ դասախոսությամբ Վարդան Դևրիկյանը հանդես եկավ դասախոսությամբ Նոր համագործակցություն Գայանե Էլիազյանը հանդես եկավ դասախոսությամբ ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Գիտաժողով՝ նվիրված «Բարոյախոս»-ի տարալեզու տարբերակներին Արիստոտելի ժառանգությունը հայոց մշակույթի համատեքստում (արիստոտելյան ընթերցումներ) Մատենադարանին հանձնվեց Միրման ազգատոհմի հավաքածուն Նարեկացիական օրեր Ռիգայում Ռայա Բլբուլյանը պարգևատրվեց Մատենադարանի «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալով Լեհահայեր. Գրչության ավանդույթներ. Ցուցադրություն Մատենադարանում Տեղի ունեցավ Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության 300-ամյակին նվիրված միջոցառումների շարքի բացման արարողությունը Մատենադարանի Կոլեգիալ կառավարման խորհրդի տարեկան նիստը Մահացել է Լիլիթ (Էլլա) Զաքարյանը Նոր ցուցադրություն «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում Նոր ցուցադրություն Մատենադարանում. «Լազարյաններ. Փառապանծ տոհմ» Գրքի շնորհանդես Մատենադարանում կայացավ Ռուբեն Գալչյանի գրքի շնորհանդեսը «Տպագրության մարգարիտ» միջազգային գիտաժողովը մեկնարկեց Մեկնարկեց «Հիշողության կերպարանքները» 7-րդ միջազգային սեմինարը Մեկնարկեց «Նարեկացիական ընթերցումներ. Գանձեր և տաղեր» 3-րդ միջազգային գիտաժողովը Գիտաժողով Ժնևում. «Արիստոտելը Հայաստանում» Մատենադարանում տեղի ունեցավ արաբատառ ձեռագրերի նկարագրման ներածական դասընթաց Գիտաժողով Մատենադարանում Հրաչյա Թամրազյանը վերընտրվել է Մատենադարանի տնօրեն Հայ գրատպության 500-ամյակին ընդառաջ մեկնարկում է ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանմանն ու վերականգնմանը նվիրված միջազգային սեմինարը... Բացվել է Մատենադարանի նոր մասնաշենքը

Թվային ռեսուրսներ





Անոնս


Տեսանյութ

ՀԻՄՆՎԵԼ Է «ՄԱՇՏՈՑ» ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՀԻՄՆԱԴՐԱՄ

  Մատենադարանի բարեկամներ՝ բոստոնաբնակ հայուհիների՝ Մարիա և Բեատրիս Ղրդյանների կողմից և Մատենադարանի տնօրինության նախաձեռնությամբ, ստեղծվել է «ՄԱՇՏՈՑ» հայ մշակույթի պահպանման և զարգացման հիմնադրամ:
  «ՄԱՇՏՈՑ» հայ մշակույթի պահպանման և զարգացման հիմնադրամի»  ստեղծման պայմանագիրը  ստորագրվել էր 2015 թ. ապրիլի 10-ին՝ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի և հիմնադրամի համանախագահներ՝ Մարիա և Բեատրիս Ղրդյանների միջև: Հիմնադրամը նոր ուղիներ է բացում Մատենադարանի կրթական, գիտական և մշակութային ծրագրերի առավել ընդլայնման ու զարգացման համար:
  Հիմնադրամի կարևորագույն խնդիրներից են՝ Մատենադարանի շրջանակներում իրենց գործունեությունը ծավալող երիտասարդ գիտնականների, այդ թվում ասպիրանտների, հայցորդների գիտական, ստեղծագործական, կրթական գործընթացի արդյունավետ ապահովումն, աջակցումն ու խթանումը: Երիտասարդ գիտնականների ներգրավումը գիտաուսումնական, գիտահետազոտական աշխատանքների մեջ:
 «Ուրախ ենք տեսնելու երիտասարդ գիտնականների աշխույժ ներգրավվածությունը Մատենադարանի աշխատանքներում: Մենք բարձր ենք գնահատում Ձեր կատարած աշխատանքը, և ի սրտե ցանկանում ենք, որ այս հիմնադրամը ծառայի երիտասարդ գիտնականների գիտելիքների և հմտության համալրմանն ուղղված ծրագրերին»,- ասել է Բեատրիս Ղրդյանը:
  Ի դեպ, մեկ տարի առաջ, 2014 թ. հոկտեմբերին հայրենիք ժամանած Մարիա և Բեատրիս Ղրդյանները Մատենադարանին նվիրաբերեցին իրենց ընտանիքին պատկանող տպագիր և ձեռագիր գրքերի ճոխ հավաքածուն (հինգ ձեռագիր, որոնցից մեկը՝ 17-րդ դարում ընդօրինակված Աստվածաշունչ մատյան է, իսկ մյուս չորսը՝ արաբատառ ձեռագրեր, և շուրջ 144 կտոր հնատիպ գրքեր, մեծ մասամբ 17-18-րդ դարերի հայ գրքարվեստի նմուշներ): Բացի վերոհիշյալ հազվագյուտ գրքերից, վերջերս Մատենադարան հասան նաև Ղրդյան քույրերի նվիրաբերած պատմամշակութային արժեք ներկայացնող հայկական երկու թանկարժեք գորգեր: Ի դեպ, Մատենադարանի ֆոնդերը հարստացրած այս կարևոր հավաքածուն, նվիրատուների ցանկությամբ Մատենադարանին է հանձնվել ի հիշատակ իրենց վաղամեռիկ եղբոր՝ մասնագիտությամբ բժիշկ Ռուբեն Ղրդյանի: 
  Ներկայումս Մատենադարանում իրականացվում են բազմաթիվ գիտամշակութային, կրթական ծրագրեր: Գիտական ծրագրերի մի զգալի մասը իրականացվում է երիտասարդ մասնագետների կողմից, որոնց թիվը բավականին աճել է վերջին տարիների ընթացքում: Նրանց աշխատանքները խթանելու, ուղղորդելու համար անհրաժեշտ են հավելյալ ֆինանսական միջոցներ: Եվ այս առումով ավելի է կարևորվում այս հիմնադրամի ստեղծումը, քանի որ հիմնադրամը ձգտելու է նաև միջոցներ ներգրավել այլ աղբյուրներից, այդ թվում՝ միջազգային դոնոր կազմակերպություններից և անհատներից:

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտ



'