Մատենադարանը լույս է ընծայել «Մատենագիրք Հայոց» մատենաշարի ԺԹ հատորը Նոր հրատարակություն. «Հին հունական առասպելների արձագանքները հայ միջնադարյան մատենագրության մեջ» Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Լուսաբանման հրավեր «Հիշողության կերպարանքները» III միջազգային սեմինար Հայագիտական Ուսումնասիրությունների Միջազգային Ընկերության 13-րդ Ընդհանուր գիտաժողովը Միսաք Գոչունյանի «Օրուան Մտածումներ» ժողովածուին նվիրված գիտաժողով... Մատենադարանում տեղի կունենա Ոսկան Երևանցուն նվիրված սեմինար Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Լույս Է տեսել «Մատենագիրք Հայոց» Մատենաշարի Ի հատորը Գիտաժողով Մատենադարանում Նոր հրատարակություն. «Պարականոն բնագրեր ու ավանդություններ». Մայքլ Սթոուն Նոր հրատարակություն. «Արցախի մանրանկարչական արվեստը» «ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ» IV միջազգային սեմինար Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Լույս է տեսել Ձեռագրերի Մայր ցուցակի 8-րդ հատորը Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Մատենադարանում «Այնթապի ասեղնագործությունը» գրքի շնորհանդեսով մեկնարկեց նույն թեմայով ժամանակավոր ցուցադրությունը ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ. «ԴԱՐԻ ԿՈՂՈՊՈՒՏԸ. ՀԱՅԵՐԻ ՈՒՆԵԶՐԿՈՒՄԸ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ 1914-1923 ԹԹ.» Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Տեղի կունենա գիտաժողով՝ նվիրած պատմական Տայք նահանգին Նոր հրատարակություն «Նարեկացիական ընթերցումներ» Մատենադարանում Տեղի կունենա «Հիշողության կերպարանքները» միջազգային հինգերորդ գիտաժողովը Տեղի կունենա Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների առաջին գիտաժողովը Լույս է տեսել Մատենադարանի աշխատակիցների ևս 3 աշխատություն Հրատարակվել է «Հայոց Ցեղասպանության թեման թատրոնում (1895-2015)» գիրքը Տեղի կունենա գիտաժողով Մատենադարանում Լույս Է տեսել «Մատենագիրք Հայոց» մատենաշարի Ժէ հատորը «Պատմական Տայք. պատմություն, մշակույթ, դավանանք», 22-24 հունիսի, 2016 թ. Բանբեր Մատենադարանի N22 Նոր հրատարակություն Լույս է տեսել Հրաչյա Թամրազյանի «Գրիգոր Նարեկացին եվ Նարեկյան դպրոցը» ուսումնասիրության երկրորդ հատորը «Նարեկացիական ընթերցումներ» 2-րդ միջազգային գիտաժողով Լույս է տեսել «Գրիգոր Նարեկացին հայ ձեռագրական արվեստում» գիրքը Լույս է տեսել «Միքայել անվամբ ԺԷ. դարի երկու գրիչ» գիրքը Լույս է տեսել Էմմա Կորխմազյանի «Բարձր Հայքի մանրանկարչությունը ԺԱ.-ԺԴ. դդ.» գիրքը Հայաստանում առաջին անգամ կկազմակերպվի արաբատառ ձեռագրերի նկարագրման ներածական դասընթաց Գիտագործնական սեմինար և թեմատիկ վարժանք` Մատենադարանում Միջազգային սեմինար Մատենադարանում

Թվային ռեսուրսներ





Անոնս


Տեսանյութ

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


  «Եղեռնապատում Փոքուն Հայոց և նորին մեծի մայրաքաղաքին Սեբաստիոյ», հեղինակ՝ Գուժկան Սեբաստիո (Կ. Գաբիկյան), թարգմանիչ՝ Քնարիկ Տեր-Դավթյան, Երևան, «Նաիրի», 2015թ.։

  Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանը լույս է ընծայել «Եղեռնապատում Փոքուն Հայոց և նորին մեծի մայրաքաղաքին Սեբաստիոյ» գրքի ռուսերեն թարգմանությունը։ Հեղինակն է գիտնական, փիլիսոփա և մանկավարժ Կարապետ Գաբիկյանը, իսկ գիրքը հայերենից ռուսերեն թարգմանել է բանասիրության դոկտոր Քնարիկ Տեր-Դավթյանը։ Այն նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։
 Գրքում ականատեսի աչքերով ներկայացված են Փոքր Հայքի, մասնավորապես՝ Սեբաստիա մայրաքաղաքի հայ բնակչության բռնագաղթն ու 350.000 հայերի ոչնչացման պատմությունը։  Հեղինակն այդ բռնագաղթից փրկվածներից մեկն էր, ով իր տեսածը հանձնեց թղթին՝ ստեղծելով պատմական մեծ արժեք ունեցող այս գիրքը։ Այն համարվում է հայոց ցեղասպանության վերաբերյալ  առաջին արժեքավոր գրքերից մեկը, որը բազմակողմանիորեն ներկայացնում է պատմական իրադարձություններն ու փաստերը։
 Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1924 թ. Բոստոնում։ Գաբիկյանը մեծապես գիտակցում էր իր գրքի նշանակությունն ու արժեքը։ Նա գրում է, որ հայերի բռնագաղթի մասին մինչ այդ գրված նյութերը մասնակի բնույթ էին կրում, որոնցում Փոքր Հայքի և Սեբաստիայի մասին հպանցիկ է հիշատակվում։ Նա համոզված էր, որ մի օր հայոց բռնագաղթի մասին ամբողջական պատմություն կստեղծվի, որի համար իր գիրքը հիմնական աղբյուրներից մեկը կհանդիսանա։

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտ




'