Նվիրատվություն Մատենադարանին «Փյունիկ» հիմնադրամի նվիրատվությունը Մատենադարանին Մատենադարանը հարստանում է նոր ձեռագրերով և արխիվային ֆոնդերով Նոր Ջուղայեցի բարեգործ Ավո Հովհաննիսյանի նոր նվիրատվությունները Մատենադարանին Պետրոս Բերբերյանի ձեռք բերած ձեռագրերն ու վավերագրերը հանձնվեցին Մատենադարանին «Փյունիկ» հիմնադրամը Մատենադարանին նվիրաբերեց ևս 10 ձեռագիր Ագուլիսի XVII դարի ավետարանը նվիրաբերվեց Մատենադարանին Մատենադարանին նվիրաբերվեց Նախիջևանից բերված XVII դարի ավետարան Հայ բարերարները Մատենադարանին նվիրաբերեցին ևս 2 ձեռագիր Մատենադարանին հանձնվեցին կարևոր ձեռագրեր Մեծարժեք նվիրատվություն Մատենադարանին Дарение Նվիրատվություն Մատենադարանին 15-րդ դարի արժեքավոր ձեռագրի նվիրատվություն Մատենադարանին ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ Ավո Հովհաննիսյանը պարգևատրվեց «Մատենադարան» հուշամեդալով Լոնդոնաբնակ Արմեն Սահակյանը Մատենադարանին է նվիրաբերել հայագիտական արժեքավոր գրականություն Почетный доктор НАН РА Вреж Нерсесян (архиерей Нерсес) подарил Матенадарану имени Месропа Маштоца четыре эфиопские рукописи XVII-XVIII вв. Дочь Левона Минасяна подарила Матенадарану ценные старопечатные книги и арменоведческую литературу DONATION OF VALUABLE MANUSCRIPTS TO MATENADARAN Մատենադարանը նորից կհարստանա Միհրան Մինասյանի նվիրատվությամբ՝ 1040 ձեռագրով

Для СМИ

Для получения сведений о деятельности Матенадарана обращаться
эл. адрес: matenadaran.press@matenadaran.am

Выставочный зал: +374-10-562578
Билетная касса: +374-10-513014
Приемная: ` +374-10-513000

Социальные сети


Цифровые ресурсы





Видеоматериалы

Ереван Карта

ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ՀԱՐՍՏԱՑԱՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄ ՎԱՅԵԼՈՂ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻ ԳՈՐԾԵՐՈՎ


  Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը վերջերս հարստացավ միջազգային ճանաչում վայելող իրանահայ հայր և որդի արվեստագետներ՝ լուսանկարիչ Անթուան Խան Սևրուգինի և գեղանկարիչ՝ Անդրե (Դերվիշ) Սևրուգյանի բարձրարժեք աշխատանքներով: Նվիրատվությունն իրականացվել է այս երկու արվեստագետների ժառանգորդ՝ Էմմանուել Սևրուգյանի կողմից:
Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2014 թ. սեպտեմբերի 9-ին, Մատենադարանը համաձայնագիր կնքեց Գերմանիայի Դաշնության քաղաքացի, 84-ամյա Էմմանուել Սևրուգյանի հետ,  ըստ որի՝ Էմմանուել Սևրուգյանը Մատենադարանին էր նվիրաբերում իր հոր և մեծ հոր կողմից որպես ժառանգություն ստացած գեղանկարների և լուսանկարների հավաքածուները, հարյուրից ավելի մեծարժեք նմուշներ:
  Թե´ լուսանկարիչ Անթուան խան Սևրուգինը, թե´ նրա որդին՝ գեղանկարիչ Անդրե (Դերվիշ) Սևրուգյանը, միջազգային համբավ վայելող արվեստագետներ են: Նրանց աշխատանքները ցուցադրվում են աշխարհի ամենահայտնի թանգարաններում: Նրանց
յուրօրինակ, ինքնատիպ արվեստի մասին գրվել են բազմաթիվ ուսումնասիրություններ, լույս են տեսել նրանց գործերին նվիրված մի քանի ալբոմներ:
  Սա իսկապես բացառիկ արժեք ներկայացնող շքեղագույն հավաքածու է: Անդրե Սևրուգյանի ստեղծագործությունները աչքի են ընկնում փոփոխվող գույների ու երանգների հարստությամբ, կատարելության հասցված գեղեցկության, նրբագեղության և բանաստեղծական պատկերայնությամբ: Գեղանկարչի գործերի ամբողջական համապատկերը բնութագրվում է մշակութային փոխառումների և փոխազդեցությունների բազմաշերտությամբ, դրանով իսկ դիտվում և ընկալվում է համամարդկային շրջագծում, որն իր մեջ միավորում է քրիստոնեական և իսլամական արվեստի հրաշալի սինթեզը: Սևրուգյանի գործերը, հատկապես մանրանկարները, ակներևաբար իրենց վրա կրում են հինարևելյան և մասնավորաբար պարսկական մշակույթի դրոշմը: Ուշագրավ է, որ ծագումով հայ գեղանկարչը ներշնչվել է առավեալապես պարսկական պոեզիայի գագաթներից՝ Հաֆեզից, Ֆիրդուսու հռչակավոր «Շահնամե»ից, Խայամի «ռուբաիներ»ից և հայ հանճարեղ աշուղ-բանաստեղծ Սայաթ Նովայի քնարեգության նուրբ լարերից: Սա, անշուշտ, հրաշալի հանդիպում է հնագույն քաղաքակրթությունների և փոխհարստացման հոլովույթում:
 
Անթուան Խան Սևրուգինը լուսանկարիչ է, որի բացառիկ տաղանդն ու անկրկնելի ոճը հնարավորություն են տվել նրան դառնալու Նասեր էլ Դին շահի պալատական լուսանկարիչը և դիմանկարի լավագույն վարպետներից մեկը: Նրա լուսանկարները գրավում են կատարողական արվեստով, հատկապես պահը որսալու, լույսի և ստվերի նրբերանգը սևեռելու նուրբ զգացողությամբ: Լուսանկարչի սուր հայացքը տեսել ու պատկերել է մարդուն, իրեն շրջապատող աշխարհը, այնքան հարազատ ու բնական,  և զարմանալիորեն կարողացել է այդ պարզության մեջ խոր իմաստ և արտահայտչականություն տեղավորել:
  Մեծարժեք այս հավաքածուները հանրությանը ներկայացնելու համար, Մատենադարանի տնօրենությունը նախատեսում է մի շարք ցուցահանդեսներ, այդ թվում՝ թեմատիկ ցուցադրություններ, ինչպես նաև զույգ արվեստագետների ստեղծագործությունների գեղատիպ ալբոմների հրատարակություն: Ծրագրվում է թեմատիկ սեմինար այս նյութի շուրջ:
  Այս բոլորից զատ, Մատենադարանում կարևորվում է այս հավաքածուների ամբողջական, համապարփակ ուսումնասիրումը, գիտական շրջանառության դրվելը և ուսումնասիրող-հետազոտողներին հասանելի դարձնելը:

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտ




'