ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԲԱՆԲԵՐ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ 29-ՐԴ ՀԱՄԱՐԸ

  
  «Բանբեր Մատենադարանի» հանդեսի սույն ծավալուն համարում ընդգրկված են Մատենադարանի պատմությունը, փիլիսոփայական, բանասիրական, բնագիտական, պատմական ու արվեստաբանական հարցեր լուսաբանող հոդվածներ: Հատորում ներառված են 2019 թ. օգոստոսի 26-27-ին Գանձասարում (Արցախ) տեղի ունեցած «Հայոց Արևելից կողմանք (Արցախ, Ուտիք). Պատմություն և մշակույթ» միջազգային գիտաժողովի նյութերը, ինչպես նաև՝ 2019 թ. նոյեմբերի 28-30-ին Մատենադարանի 60-ամյակին նվիրված` 5-րդ Երիտասարդական գիտաժողովի նյութերը: Հատորում տեղ է գտել նաև գրախոսություն և Հայերեն ձեռագրերի հիշատակարանների հրատարակության հարցի շուրջ ծավալուն անդրադարձ:
   Համարի թվային տարբերակը տե՛ս այստեղ:

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտ