Մատենադարանը լույս է ընծայել «Մատենագիրք Հայոց» մատենաշարի ԺԹ հատորը Նոր հրատարակություն. «Հին հունական առասպելների արձագանքները հայ միջնադարյան մատենագրության մեջ» Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Լուսաբանման հրավեր «Հիշողության կերպարանքները» III միջազգային սեմինար Հայագիտական Ուսումնասիրությունների Միջազգային Ընկերության 13-րդ Ընդհանուր գիտաժողովը Միսաք Գոչունյանի «Օրուան Մտածումներ» ժողովածուին նվիրված գիտաժողով... Մատենադարանում տեղի կունենա Ոսկան Երևանցուն նվիրված սեմինար Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Լույս Է տեսել «Մատենագիրք Հայոց» Մատենաշարի Ի հատորը Գիտաժողով Մատենադարանում Նոր հրատարակություն. «Պարականոն բնագրեր ու ավանդություններ». Մայքլ Սթոուն Նոր հրատարակություն. «Արցախի մանրանկարչական արվեստը» «ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ» IV միջազգային սեմինար Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Լույս է տեսել Ձեռագրերի Մայր ցուցակի 8-րդ հատորը Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Մատենադարանում «Այնթապի ասեղնագործությունը» գրքի շնորհանդեսով մեկնարկեց նույն թեմայով ժամանակավոր ցուցադրությունը ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ. «ԴԱՐԻ ԿՈՂՈՊՈՒՏԸ. ՀԱՅԵՐԻ ՈՒՆԵԶՐԿՈՒՄԸ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ 1914-1923 ԹԹ.» Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Տեղի կունենա գիտաժողով՝ նվիրած պատմական Տայք նահանգին Նոր հրատարակություն «Նարեկացիական ընթերցումներ» Մատենադարանում Տեղի կունենա «Հիշողության կերպարանքները» միջազգային հինգերորդ գիտաժողովը Տեղի կունենա Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների առաջին գիտաժողովը Լույս է տեսել Մատենադարանի աշխատակիցների ևս 3 աշխատություն Հրատարակվել է «Հայոց Ցեղասպանության թեման թատրոնում (1895-2015)» գիրքը Տեղի կունենա գիտաժողով Մատենադարանում Լույս Է տեսել «Մատենագիրք Հայոց» մատենաշարի Ժէ հատորը «Պատմական Տայք. պատմություն, մշակույթ, դավանանք», 22-24 հունիսի, 2016 թ. Բանբեր Մատենադարանի N22 Նոր հրատարակություն Լույս է տեսել Հրաչյա Թամրազյանի «Գրիգոր Նարեկացին եվ Նարեկյան դպրոցը» ուսումնասիրության երկրորդ հատորը «Նարեկացիական ընթերցումներ» 2-րդ միջազգային գիտաժողով Լույս է տեսել «Գրիգոր Նարեկացին հայ ձեռագրական արվեստում» գիրքը Լույս է տեսել «Միքայել անվամբ ԺԷ. դարի երկու գրիչ» գիրքը Լույս է տեսել Էմմա Կորխմազյանի «Բարձր Հայքի մանրանկարչությունը ԺԱ.-ԺԴ. դդ.» գիրքը Հայաստանում առաջին անգամ կկազմակերպվի արաբատառ ձեռագրերի նկարագրման ներածական դասընթաց Գիտագործնական սեմինար և թեմատիկ վարժանք` Մատենադարանում Միջազգային սեմինար Մատենադարանում

Թվային ռեսուրսներ





Անոնս


Տեսանյութ

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ. 1869-1935, լուսանկարների ալբոմ-ուսումնասիրություն, աշխատասիրությամբ Գուրգեն Գասպարյանի, «Սարգիս Խաչենց - Փրինթինֆո», Երեւան, 2014, 292 էջ։

  Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանը լույս է ընծայել  «Կոմիտաս Վարդապետ. 1869-1935» ուսումնասիրություն-ալբոմի երկրորդ, լրացված  հրատարակությունը Գուրգեն Գասպարյանի աշխատասիրությամբ։ Այս հրատարակության մեջ նախորդի համեմատությամբ (Երեւան, 2009) ավելացված են Կոմիտաս Վարդապետի կյանքին եւ գործունեությանն առնչվող մի շարք նոր վավերագրեր եւ նորահայտ լուսանկարներ, ինչպես նաեւ առանձին հավելվածով ներկայացված է Վարդապետին ընծայված լուսանկարների մի մասը։
  Հրատարակությունը ներկայացնում է 1890-1935 թթ. Կոմիտաս Վարդապետի լուսանկարները, որոնք դասակարգված են ժամանակագրական կարգով, ճշտված են մի շարք լուսանկարների թվականները, վայրը։ Վարդապետի լուսանկարների մեծ մասը պահվում է Գրականության եւ արվեստի թանգարանում պահվող ինչպես Կոմիտաս Վարդապետի, այնպես էլ նրա ժամանակակիցների՝ Մարգարիտ Բաբայանի, Սպիրիդոն Մելիքյանի, Թորոս Ազատյանի եւ այլոց արխիվներում։ Մի շարք լուսանկարներ գտնվում են այլ պահոցներում՝ Մաշտոցյան Մատենադարան, Հայաստանի Ազգային արխիվ, Նուպարյան Մատենադարան, ինչպես նաեւ սփռված են զանազան պարբերականներում եւ հանդեսներում։ Դրանց թիվը, մեր հաշվարկներով, անցնում է հարյուրից, սակայն փաստերը վկայում են, որ մեզ հասել է Վարդապետի լուսանկարների փոքր մասը միայն։
  Կոմիտասագիտությունը գրեթե չի զբաղվել մեծ երգահանի լուսանկարների ուսումնասիրությամբ, որոնք նրա կենսագրության կարեւոր աղբյուրներից են։ Դա է պատճառը, որ տարբեր հրատարակություններում բազում սխալներ են սպրդել հատկապես լուսանկարները թվագրելիս, լուսանկարվելու վայրը նշելիս։ Սխալների մի մասը սկզբնավորվել է դեռեւս Փարիզում՝ Կոմիտասի արխիվը կարգավորողների կողմից, որոնք Հայաստան առաքված անթվակիր վավերագրերը հաճախ թվագրել են՝ սեփական ձեռագրով նշումներ անելով վավերագրերի վրա։ Օրինակ, Գեւորգյան ճեմարանն ավարտելուց հետո Վարդապետը լուսանկարվել է, որի վրա հանձնախմբի անդամները նշել են. «Լուսանկարված 1900, Ս. Էջմիածին», այնինչ նույն այդ լուսանկարը Կոմիտաս Վարդապետը 1893 թ. հոկտեմբերի 22-ին ընծայել է Համազասպ Վարդապետին (տե՛ս Մաշտոցյան Մատենադարան, Ս. Տեր Հակոբյանի արխիվ, թղթ. 73, վավ. 1)։
  1915 թ. ապրիլի 11 (24)-ին Կոմիտաս Վարդապետի ձերբակալությունից եւ աքսորից հետո նրա գույքը եւ արխիվը կողոպտվեց, բազում արժեքավոր աշխատությունների հետ անհետացավ նաեւ նրա լուսանկարների հավաքածուն։
  Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Կոմիտաս Վարդապետը 1890-1900 թթ. լուսանկարվել է հատկապես իր կյանքի կարեւոր հանգրվաններում (Գեւորգյան ճեմարանի Զ դասարանը ավարտելիս, Բեռլինում ուսանելիս, Խրիմյան Հայրիկի կողմից ականակուռ լանջախաչով պարգեւատրվելուց հետո եւ այլն), իսկ իր փառքի օրերին արդեն՝ 1905 թ. հետո՝ իր բազմահազար համակիրների եւ երկրպագուների «պահանջով», քանի որ սիրելի Վարդապետի պատկերը շատերն էին ցանկանում ունենալ։
  1905-1915 թթ., երբ Կոմիտաս Վարդապետը բուռն համերգային եւ լուսավորչական գործունեություն էր ծավալել, նրա մի շարք լուսանկարներ բազմացվել եւ վաճառվել են բարեգործական նպատակներով, տպագրվել են փոստային բացիկներ նրա պատկերով, իսկ ինքը՝ Վարդապետը խրախուսել է նման գործելակերպը։ Ֆիլլիպեում, օրինակ, համերգներ տալուց եւ Կ. Պոլիս վերադառնալուց հետո` 1914 թ. վերջերին, Կոմիտաս Վարդապետը Ֆիլլիպեի Գրասիրաց ընկերության նախագահ Երվանդ Հակոբյանին հասցեագրված նամակում գրում է. «Որոշել եք լուսանկարս բազմապատկել եւ ծախել հօգուտ բարեգործական նպատակների, ես հակառակ չեմ, եթե կը կարծեք, թե արդյունք կուտա, ըրեք» (Կոմիտաս Վարդապետ, Նամականի, Եր., 2009, էջ 235): Այդ շրջանում Վարդապետի լուսանկարները բազմիցս տպագրվել են նաեւ զանազան պարբերականներում եւ հանդեսներում։
  Ինքը՝ Կոմիտասը հատուկ ուշադրություն էր դարձնում իր լուսանկարների որակին, պատկերի կառուցվածքային եւ ոճական հատկանիշներին, կերպարի արտահայտչականությանը։ Արշակ Չոպանյանի խնդրանքով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մատենադարանի ձեռագրերի մանրանկարների լուսանկարման աշխատանքների կազմակերպումը ստանձնելով՝ Կոմիտաս Վարդապետը Չոպանյանին գրում է. «Իսկ ճեմարանի աշակերտի նկարածները տեսա եւ ամենեւին չը հավանեցի, խեղճը լուսանկարիչ չէ եւ չէ հասկանում գործը» (Կոմիտաս Վարդապետ, Նամականի, Եր., 2009, էջ 148): Մարգարիտ Բաբայանին 1912 թ. հասցեագրված նամակում Կոմիտաս Վարդապետը մասնավորապես գրում է. «Ուղարկում եմ քեզ իմ ընտիր լուսանկարս, մի պզտիկ հիշատակով քեզ» (Կոմիտաս Վարդապետ, Նամականի, Եր., 2009, էջ 213):
  Ժամանակի արհեստավարժ լուսանկարիչների արվեստանոցներում լուսանկարվելիս Վարդապետը նույն օրը մի քանի դիրքերով է լուսանկարվել՝ շեշտը դնելով հատկապես դեմքի արտահայտչականության եւ մարմնի դիրքի ներդաշնակությանը։ Դիմանկար-լուսանկարների մեծ մասը մեզ է հասել նույն օրը լուսանկարված մի քանի տարբերակով, որոնք Վարդապետին հնարավորություն են տվել ընծայաբերվող լուսանկարների միջեւ ընտրություն կատարելու (տե՛ս եւ հմմտ. 1896 թ. փետրվարի 20-ին Թիֆլիսում լուսանկարված 3, 1907 թ. սեպտեմբերին Բեռլինում լուսանկարված 2,  1908 թ. փետրվարի 12-ին Թիֆլիսում լուսանկարված 3, 1908 թ. ապրիլի 7-ին Բաքվում լուսանկարված 2 լուսանկարները)։ Ինչ վերաբերում է սիրողական լուսանկարներին, ապա դրանք աչքի են ընկնում կերպարի անմիջականությամբ եւ Վարդապետի բնավորության այս կամ այն գիծն են բացահայտում։ Դրանցից յուրաքանչյուրը մեծ երգահանի կյանքի մի պահն ու դրվագն են ավանդել մեզ։ Այս շարքի լուսանկարների մեծ մասը հրապարակվում է առաջին անգամ, քանի որ տարբեր ժողովածուներում հրատարակիչները նախընտրել են Վարդապետի՝ լուսանկարչատներում արված դիմանկարները։
  Հարակից վավերագրերը կամ լուսանկարները նույնպես դասավորված են ժամանակագրական կարգով։ Տեղավայրերը ներկայացնելիս օգտագործվել են 20-րդ դարասկզբին թողարկված բացիկները։
ԳՈՒՐԳԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ


'