ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը Մատենադարանին նվիրաբերել է ռադիոգիդ սարքեր Տեղի ունեցավ «ՄԷԿ ԱԶԳ – ՄԷԿ ԵԿԵՂԵՑԻ» ալբոմի էլեկտրոնային տարբերակի շնորհանդեսը Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի ծննդյան 60 ամյակը «Մարտիրոս Սարյան: Երկխոսություն հավերժի հետ» ցուցադրություն Հանդիպում «Վիքիմեդիա Հայաստան» հասարակական կազմակերպության անդամների հետ Նոր Ջուղայի ձեռագրերի ցուցադրություն ՀԲԸ միությունը կրթաթոշակներ է տրամադրել Մատենադարանի կառավարման խորհրդի նիստ Համագործակցության պայմանագիր Մաշտոցի անվան Մատենադարանի կառավարման խորհրդի արտահերթ նիստը Մշակույթների երկխոսություն Միջազգային գիտաժողով Աստանայում «ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ» IV միջազգային սեմինար Մատենադարանի տնօրեն Հր. Թամրազյանը ընտրվել է ԳԱԱ թղթակից անդամ Հայկական սրբությունները՝ Բազեի հայացքով Մարգարիտա Դարբինյանի 100-ամյակը Մատենադարանում տեղի ունեցավ արաբատառ ձեռագրերի նկարագրման ներածական դասընթաց Գիտաժողով Մատենադարանում Հրաչյա Թամրազյանը վերընտրվել է Մատենադարանի տնօրեն Հայ գրատպության 500-ամյակին ընդառաջ մեկնարկում է ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանմանն ու վերականգնմանը նվիրված միջազգային սեմինարը... Բացվել է Մատենադարանի նոր մասնաշենքը

Սոցիալական ցանցեր


Թվային ռեսուրսներ


Տեսանյութ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը Մատենադարանին նվիրաբերել է ռադիոգիդ սարքեր


   Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ 2020 թվականի մայիսի 19-ին ԱՐՄՍՎԻՍ­ԲԱՆԿ-ը 72 ռադիոգիդ սարքեր նվիրաբերեց Մաշտոցյան Մատենադարանին, որտեղ տարեկան այցե­լում են տասնյակ հազարավոր այցելուներ: Մատենադարանում ռադիոգիդերի կիրառումը հնարավորություն կտա ապահովել միաժամանակ այցելուների տարբեր խմբերին ձեռագրերի որակյալ ներկայացումը: Ռա­դիո­գիդերի կիրառման նշանակությունն էլ ավելի է կարևորվում հատկապես ներկայիս համավարակի պայմաններում, երբ անհրաժեշտ է ապահովել սո­ցիա­լական հեռավորություն։ Բանկի ցուցաբերած նախաձեռնությունը թույլ է տալիս պատմական արժեքների ներկայացումն իրականացնել նոր տեխնոլոգիաներով։
«Հայտնում ենք մեր շնորհակալությունը ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿին և նրա Գործադիր տնօրեն պարոն Գևորգ Մաչանյանին այս աջակցության համար: Նվիրաբերած ռա­դիոգիդերը մեզ համար իսկապես անչափ կարևոր են և ժամանակին ստացված, քանի որ դրանք շատ օգտակար են հատկապես համավարակի պայմաններում այցելուների և զբոսավարների ան­վտան­գության ապահովման տեսանկյունից և մենք դրանք կկիրառենք այցելուների համար Մատենադարանի թանգարանային մասի բացման առաջին իսկ օրվանից:»,- հայտնեց Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը: Միևնույն ժամանակ ԱՐՄՍՎԻՍ­ԲԱՆԿ-ի Գործադիր տնօրեն պարոն Գևորգ Մաչանյանը պարոն Վահան Տեր-Ղևոնդյանի կողմից պարգևատրվեց «Մատենադարան» հուշամեդալով ու համապատասխան վկայականով:
«Շնորհավորում ենք և միաժամանակ հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ մեր թանգարանների համար նմանատիպ նախաձեռնությունների հարցում, որոնք հնարա­վորություն կտան մեր պատմամշակութային արժեքները ներկայացնել ըստ արժանվույն, հատկապես նոր տեխնոլոգիաների օգտագործման միջոցով: Միաժամանակ շնորհակալ եմ հուշամեդալի համար և նշեմ, որ նման գնահատանքը պարտա­վորեց­նող է։ Սիրով տեղեկացնում եմ, որ մենք առաջիկա օրերին կհայտարարենք մեր ևս 2 նոր նախաձեռնությունների մասին. Բանկը 2 թանգարանների նվիրաբերելու է աուդիոգիդեր, որոնք համավարակի պայման­ներում կունենան մեծ նշանակություն»,- հայտնեց ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի Գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանը:

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտ