Նարեկացիական օրեր Ռիգայում ՀՀ Նախագահը Մարիա և Բեատրիս Ղրդյաններին պարգևատրեց Երախտագիտության մեդալով Տեղի է ունեցել Կարապետ Գաբիկյանի «Եղեռնապատում Սեբաստիոյ» գրքի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը Մատենադարանի ցուցանմուշները՝ մոսկովյան «Հայաստան. գոյության լեգենդ» ցուցահանդեսում Փոխգործակցության հուշագիր Վախճանվել է նշանավոր հայագետ Ջոն Գրեպինը Տեղի ունեցավ Մատենադարանի կառավարման խորհրդի նիստը Ավրորայի երկրորդ դրամաշնորհը Մատենադարանին Վերանորոգվել է Ծուղրութի հազարամյա Ավետարանը Արիստոտելի ժառանգությունը հայոց մշակույթի համատեքստում (արիստոտելյան ընթերցումներ) Մատենադարանում տեղի է ունեցել «Հիշողության կերպարանքներ» VI գիտագործնական սեմինարը Մեկնարկեց «Նարեկացիական ընթերցումներ. Գանձեր և տաղեր» 3-րդ միջազգային գիտաժողովը Մատենադարանին հանձնվեց Միրման ազգատոհմի հավաքածուն Հայոց միասնականության խորհրդանիշը Գիտաժողով Ժնևում. «Արիստոտելը Հայաստանում» Լեհահայեր. Գրչության ավանդույթներ. Ցուցադրություն Մատենադարանում Գիտաժողով՝ նվիրված «Բարոյախոս»-ի տարալեզու տարբերակներին Մատենադարանի Կոլեգիալ կառավարման խորհրդի տարեկան նիստը Մահացել է Լիլիթ (Էլլա) Զաքարյանը Նոր ցուցադրություն «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում Նոր ցուցադրություն Մատենադարանում. «Լազարյաններ. Փառապանծ տոհմ» Գրքի շնորհանդես «Տպագրության մարգարիտ» միջազգային գիտաժողովը մեկնարկեց Международная арменоведческая конференция “Восточные пределы Армении: история и культура” Մատենադարանում ավարտվեց «Գրաբարյան օրեր» ծրագիրը «ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ» IV միջազգային սեմինար Տեղի ունեցավ «ՄԷԿ ԱԶԳ – ՄԷԿ ԵԿԵՂԵՑԻ» ալբոմի էլեկտրոնային տարբերակի շնորհանդեսը Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի ծննդյան 60 ամյակը «Մարտիրոս Սարյան: Երկխոսություն հավերժի հետ» ցուցադրություն Հանդիպում «Վիքիմեդիա Հայաստան» հասարակական կազմակերպության անդամների հետ Մատենադարանի կառավարման խորհրդի նիստ ՀԲԸ միությունը կրթաթոշակներ է տրամադրել Նոր Ջուղայի ձեռագրերի ցուցադրություն Համագործակցության պայմանագիր Մաշտոցի անվան Մատենադարանի կառավարման խորհրդի արտահերթ նիստը ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ «Ճամփորդություն հայ տպագրության քառուղիներով» Միջազգային գիտաժողով Աստանայում ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի Չինգիզ Այթմաթովի անվան գրական մրցանակը շնորհվել է Հրաչյա Թամրազյանին Մատենադարանի տնօրեն Հր. Թամրազյանը ընտրվել է ԳԱԱ թղթակից անդամ Հայկական սրբությունները՝ Բազեի հայացքով Նոր ցուցադրություն Մատենադարանում Մատենադարանում «Այնթապի ասեղնագործությունը» գրքի շնորհանդեսով մեկնարկեց նույն թեմայով ժամանակավոր ցուցադրությունը ՀԱՅԱԳԵՏՆԵՐԸ Ի ՆՊԱՍՏ ՀԱՅ ԴԱՏԻ Մատենադարանի աշխատակիցը հաղթող է ճանաչվել Ցուցահանդես Լիվոռնոյում ՀԻՄՆՎԵԼ Է «ՄԱՇՏՈՑ» ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՀԻՄՆԱԴՐԱՄ «Նարեկացիական ընթերցումների» մեկնարկը տրված է «Հիշողության կերպարանքներ» միջազգային հինգերորդ գիտաժողովը Մատենադարանում Մեկնարկեց «Հիշողության կերպարանքները» 7-րդ միջազգային սեմինարը Մշակույթների երկխոսություն Выставка армянских рукописей в Праге Տեղի ունեցավ Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության 300-ամյակին նվիրված միջոցառումների շարքի բացման արարողությունը Մատենադարանի գիտնական քարտուղար Վահե Թորոսյանը հանդես եկավ դասախոսությամբ Մատենադարանում կայացավ Ռուբեն Գալչյանի գրքի շնորհանդեսը Արմեն Մալխասյանը հանդես եկավ դասախոսությամբ Հակոբ Քյոսեյանը և Անահիտ Ավագյանը հանդես եկան դասախոսությամբ Նոր համագործակցություն ՌԴ արտգործնախարարությունը Մաշտոցի անվան Մատենադարանին է հանձնել արժեքավոր փաստաթղթերի պատճեններ Մատենադարանում կազմակերպվեցին ասորագիտական թեմաներով դասախոսություններ Մատենադարանում տեղի ունեցավ Լևոն Խաչիկյանի 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի բացման արարողությունը Директор Матенадарана имени Месропа Маштоца Ваан Тер-Гевондян принял Чрезвычайного и Полномочного Посла Республики Казахстан в Армении Тимура Уразаева Քրիստինե Կոստիկյանը հանդես եկավ դասախոսությամբ Матенадаран и Национальный центр рукописей и редких книг Казахстана подписали Меморандум о сотрудничестве Պատմական գիտությունների թեկնածու Գոհար Ստեփանյանը հանդես եկավ դասախոսությամբ Директор Матенадарана принял участие в праздновании 20-летия арменоведческого центра “Месроп” В Матенадаране имени Маштоца состоялась презентация 38-го тома арменоведческого журнала Бейрутского Армянского университета Директор Матенадарана участвует во втором академическом форуме народов древнейших цивилизаций Матенадаран будет содействовать созданию отдела реставрации при хранилище рукописей Армянской патриархии в Иерусалиме Программы обмена В Матенадаране состоялась церемония открытия международной научной арменоведческой конференции, посвященной 90-летию Сена Аревшатяна 75 лет со дня рождения Гаяне Элиазян Директор Матенадарана имени Месропа Маштоца Ваган Тер-Гевондян 7-8 июля побывал с рабочим визитом в Республике Арцах Открытие мемориальной доски, увековечивающей память Грачья Тамразяна НОВАЯ ВЫСТАВКА АРХИВНЫХ ДОКУМЕНТОВ В Арцахе состоится международная арменоведческая конференция “Восточные пределы Армении: история и культура” Состоялась церемония открытия мемориальной доски академику Сену Аревшатяну Մարկ Գրիգորյանը հանդես եկավ դասախոսությամբ ՀՀ Կառավարության որոշմամբ Մատենադարանը վերակազմավորվել է Մատենադարանի ցուցասրահների վարիչը պարգևատրվեց ՀԲԸՄ-Մատենադարան համագործակցությունը շարունակվում է Ռայա Բլբուլյանը պարգևատրվեց Մատենադարանի «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալով Հաստատվեց Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի կազմը Մատենադարանում մեկնարկել է կրթական ծրագիր Տեղի ունեցավ Մատենադարանի գիտական խորհրդի նիստը Դասախոսությամբ հանդես եկավ Ավետ Ավետիսյանը ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Մատենադարանի արխիվային բաժինը տեղեկացնում է Դոկտոր Յոսթ Գիպպերտը հանդես եկավ դասախոսությամբ Մատենադարանում սկսվել են կրկնագիր ձեռագրերի վերծանության աշխատանքները Արման Հակոբյանը հանդես եկավ դասախոսությամբ Նոր նշանակումներ Մատենադարանում ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Ազատ Բոզոյանը հանդես եկավ դասախոսությամբ Դասախոսությամբ հանդես եկավ Գրիգոր Բրուտյանը Խաչիկ Հարությունյանը հանդես եկավ դասախոսությամբ Գևորգ Տեր-Վարդանյանը հանդես եկավ դասախոսությամբ Հայտարարություն Գայանե Էլիազյանը հանդես եկավ դասախոսությամբ Վարդան Դևրիկյանը հանդես եկավ դասախոսությամբ Գոհար Մուրադյանը հանդես եկավ դասախոսությամբ Դոնարա Կարապետյանը հանդես եկավ դասախոսությամբ Մատենադարանում տեղի ունեցավ արաբատառ ձեռագրերի նկարագրման ներածական դասընթաց Գիտաժողով Մատենադարանում Հրաչյա Թամրազյանը վերընտրվել է Մատենադարանի տնօրեն Հայ գրատպության 500-ամյակին ընդառաջ մեկնարկում է ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանմանն ու վերականգնմանը նվիրված միջազգային սեմինարը... Բացվել է Մատենադարանի նոր մասնաշենքը

Для СМИ

Для получения сведений о деятельности Матенадарана обращаться
Эл. адрес: pr.matenadaran@gmail.com
Тел.: +374-10-513065

Выставочный зал: +374-10-562578
Билетная касса: +374-10-513014
Приемная: ` +374-10-513000

Социальные сети


Цифровые ресурсы





Видеоматериалы

Ереван Карта

ՀԱՅԱԳԵՏՆԵՐՆ Ի ՆՊԱՍՏ ՀԱՅ ԴԱՏԻ

  Սույն թվականի փետրվարի 11-ի նիստում Իտալիայի Լիվոռնո քաղաքի քաղաքապետարանը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Դրան նախորդած հունվարի 22-ի նիստում քաղաքապետարանի անդամ Սերենա Սիմոնչինին պաշտոնապես ներկայացրել էր հարցը, որը նախապատրաստվել էր հունվարի 20-ի լսումներում:
  Հրավիրված էին Պիզայի համալսարանի հայոց լեզվի և բանասիրության դասախոս պրոֆ. Ալեսսանդրո Օրենգոն, Լիվոռնոյում Հունաստանի պատվավոր հյուպատոս և Հայոց ու Հունաց եկեղեցիների արքեպիսկոպոս պրոֆ. Ջանջակոմո Պանեսսան, Լիվոռնոյի պետական արխիվի տնօրեն դր. Մասսիմո Սանակորեն, «Ազգերի Լիվոռնո» մշակութային ընկերակցության անդամ Ստեֆանո Չեկկարինին, Մաշտոցի անվան Մատենադարանի ավագ գիտաշխատող և Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի պրոֆ. Նազենի Ղարիբյանը:
  Հրավիրյալ մասնագետները ներկայացրին Լիվոռնո քաղաքի պատմության մեջ հայ համայնքի խաղացած մեծ դերը, նաև ընդհանուր գծերով լուսաբանեցին հայ ժողովրդի պատմությանը և գլխավորապես Հայոց ցեղասպանությանն առնչվող փաստերը:
  Նազենի Ղարիբյանն անդրադարձավ ցեղասպանության ճանաչման համատեքստում հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակին և զարգացման հեռանկարներին (այդ մասին տես http://www.yafa.am/?p=14369): Ալեսսանդրո Օրենգոն իր բոցաշունչ ճառում համառոտ, սակայն դիպուկ բնորոշումներով և համակողմանի կերպով ներկայացրեց 1915 թ. իրադարձություններին նախորդող և հաջորդող պատմաքաղաքական իրադրությունը:
  Նշված ելույթները նպաստեցին Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քաղաքապետարանի նախապես պատրաստած պաշտոնական տեքստի մեջ կարևոր ճշգրտումներ մտցնելուն: Այն պարունակում է այսպիսի բաժիններ:             
                        
ՈՐՈՇՈՒՄ

  • Թուրքիայի պետությունը կտրականապես մերժում է պաշտոնապես ճանաչել հայերի ցեղասպանությունը՝ ի տարբերություն Գերմանիայի և Ավստրիայի կողմից հրեաների ցեղասպանության ճանաչման:
  • 1987 թ. հունիսի 18-ին Եվրախորհրդարանը հաստատեց, որ Թուրքիան չի կարող Եվրամիության անդամ դառնալ՝ առանց այդ ցեղասպանության պատասխանատվությունն ընդունելու:
  • Պետությունների, այդ թվում և Իտալիայի պաշտոնական հաստատությունները, պարտավոր են հանրահռչակել պատմական ճշմարտությունը՝ պաշտոնապես ճանաչելով ողբերգական ցեղասպանությունը:
  • ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակը 1985 թ., Եվրախորհրդարանը 1987-ին, ինչպես նաև բազմաթիվ երկրներ և Իտալիայի տարբեր քաղաքներ (Հռոմ, Միլան, Ջենովա, Ֆլորենցիա, Վենետիկ, Պադուա, Պարմա, Ռավեննա, Ռեջիո Էմիլիա, Տրեվիզո, Տարանտո, Վիտերբո, Պավիա, Ռիետի ...) և Լոմբարդիայի մարզային խորհուրդը, որպես ցեղասպանություն են ճանաչել հայ ժողովրդի բնաջնջումը:
  • 2000 թ. նոյեմբերին Պատգամավորների պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ հանձնարարելով Իտալիայի կառավարությանը այն ճանաչել պաշտոնապես:
  • Հովհաննես-Պողոս Բ պապը Վատիկանում ընդունել է Ամենայն հայոց կաթողիկոսին, հիշատակելով ցեղասպանությունը, որի զոհ դարձան բազմաթիվ հոգևորականներ և բնակչության լայն զանգվածներ:
  • Թուրքիայի տարածքում առկա հայ ճարտարապետական նշանակալի ժառանգությունն այսօր բարձիթողի և վտանգված վիճակում է, ինչի մասին վկայում են նաև միջազգային մասնագետները:
 
ՀԱՆՁՆԱՐԱՐԵԼ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻՆ
  • Համերաշխություն հայտնել հայ ժողովրդին պատմական ճշմարտությունը ճանաչելու և իր անկապտելի իրավունքների պաշտպանության համար նրա պայքարում:
  • Օգտագործել բոլոր հնարավորությունները պատմական դրամատիկ իրադարձությունների մասին տեղեկատվություն տարածելու և նոր ուսումնասիրություններ նախաձեռնելու համար:
  • Նպաստել գեղարվեստական, պատմական և կրոնական հուշարձանների պահպանմանը, քանի դեռ դրանով չեն զբաղվում կառավարական մակարդակով, հատկապես Թուրքիայում, որի տարածքում էլ գտնվում է հայ ճարտարապետական վտանգված ժառանգությունը:
  • Կոչ անել Եվրախորհրդարանին դիմել ավելի ակտիվ գործողությունների, մինչև որ Եվրամիության անդամության թեկնածու Թուրքիան պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը:
  • Պաշտպանել ցանկացած  նախաձեռնություն, որը կնպաստի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը և պատմության թողած վերքերի հաղթահարմանը:
  Ավելացնենք, որ ապրիլի 24-ին ծրագրված է հիշատակի արարողություն Լիվոռնոյի Սուրբ Գրիգոր եկեղեցում, իսկ մայիսի 21-28-ը քաղաքի գլխավոր ցուցասրահում բացվելու է Հայաստանին նվիրված լուսանկարների և կիրառական արվեստի նմուշների ցուցահանդես (1900-ականների սկզբներին որպես օժիտ տրվող բարձրարվեստ ձեռագործներ, որոնք տրամադրելու են Նազենի Ղարիբյանը և Էլիզաբեթ Թաջիրյանը, որոնք նաեւ մասնակցում են ցուցահանդեսի կազմակերպման աշխատանքներին):
  Ի լրումն տեղին է նշել, որ Ալեսսանդրո Օրենգոն ապրիլի 22-ին կարճ խոսքով հանդես է եկել Հայոց ցեղասպանության 100-ամյա հիշատակին Ֆլորենցիայում (շրջանային իշխանություններին պատկանող Mediateca Fondazione sistema Toscana-ում) կազմակերպված հուշ-երեկոյին, որին ներկա է լինելու նաեւ Երեւանի Փոքր թատրոնի ստեղծագործական կազմը, և ցուցադրվելու է Լեոնարդո Ֆիլաստոյի՝ Հայաստանին նվիրված նոր վավերագրական ֆիլմը:
  Ապրիլի 24-ին Օրենգոն երկժամյա դասախասություն է կարդալու Լիդո դի Կամայորեի դպրոցում, որից հետո պատասխանելու է աշակերտների հարցերին: Այդ միջոցառումը նշված դպրոցում անցկացվելու է երկրորդ անգամ և, կարծես, արդեն բարի ավանդույթ է դառնում:

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտ
 

'