Արիստոտելի ժառանգությունը հայոց մշակույթի համատեքստում (արիստոտելյան ընթերցումներ) Գրքի շնորհանդես ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի Չինգիզ Այթմաթովի անվան գրական մրցանակը շնորհվել է Հրաչյա Թամրազյանին «Ճամփորդություն հայ տպագրության քառուղիներով» ՀՀ Նախագահը Մարիա և Բեատրիս Ղրդյաններին պարգևատրեց Երախտագիտության մեդալով Տեղի է ունեցել Կարապետ Գաբիկյանի «Եղեռնապատում Սեբաստիոյ» գրքի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը Մատենադարանի ցուցանմուշները՝ մոսկովյան «Հայաստան. գոյության լեգենդ» ցուցահանդեսում Փոխգործակցության հուշագիր Վախճանվել է նշանավոր հայագետ Ջոն Գրեպինը Տեղի ունեցավ Մատենադարանի կառավարման խորհրդի նիստը «Հիշողության կերպարանքներ» միջազգային հինգերորդ գիտաժողովը Մատենադարանում Վերանորոգվել է Ծուղրութի հազարամյա Ավետարանը «Նարեկացիական ընթերցումների» մեկնարկը տրված է Մատենադարանում տեղի է ունեցել «Հիշողության կերպարանքներ» VI գիտագործնական սեմինարը Մատենադարանում ավարտվեց «Գրաբարյան օրեր» ծրագիրը Մատենադարանին հանձնվեց Միրման ազգատոհմի հավաքածուն Նարեկացիական օրեր Ռիգայում Գիտաժողով Ժնևում. «Արիստոտելը Հայաստանում» Լեհահայեր. Գրչության ավանդույթներ. Ցուցադրություն Մատենադարանում Գիտաժողով՝ նվիրված «Բարոյախոս»-ի տարալեզու տարբերակներին Մատենադարանի Կոլեգիալ կառավարման խորհրդի տարեկան նիստը Նոր ցուցադրություն «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում В Матенадаране состоялась церемония открытия международной научной арменоведческой конференции, посвященной 90-летию Сена Аревшатяна Ավրորայի երկրորդ դրամաշնորհը Մատենադարանին Մշակույթների երկխոսություն Պատմական գիտությունների թեկնածու Գոհար Ստեփանյանը հանդես եկավ դասախոսությամբ Տեղի ունեցավ «ՄԷԿ ԱԶԳ – ՄԷԿ ԵԿԵՂԵՑԻ» ալբոմի էլեկտրոնային տարբերակի շնորհանդեսը Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի ծննդյան 60 ամյակը «Մարտիրոս Սարյան: Երկխոսություն հավերժի հետ» ցուցադրություն Հանդիպում «Վիքիմեդիա Հայաստան» հասարակական կազմակերպության անդամների հետ Մատենադարանի կառավարման խորհրդի նիստ ՀԲԸ միությունը կրթաթոշակներ է տրամադրել Նոր Ջուղայի ձեռագրերի ցուցադրություն Համագործակցության պայմանագիր Հայոց միասնականության խորհրդանիշը ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ Նոր ցուցադրություն Մատենադարանում. «Լազարյաններ. Փառապանծ տոհմ» Միջազգային գիտաժողով Աստանայում «ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ» IV միջազգային սեմինար Մատենադարանի տնօրեն Հր. Թամրազյանը ընտրվել է ԳԱԱ թղթակից անդամ Հայկական սրբությունները՝ Բազեի հայացքով Նոր ցուցադրություն Մատենադարանում Մատենադարանում «Այնթապի ասեղնագործությունը» գրքի շնորհանդեսով մեկնարկեց նույն թեմայով ժամանակավոր ցուցադրությունը ՀԱՅԱԳԵՏՆԵՐԸ Ի ՆՊԱՍՏ ՀԱՅ ԴԱՏԻ Մատենադարանի աշխատակիցը հաղթող է ճանաչվել Ցուցահանդես Լիվոռնոյում ՀԻՄՆՎԵԼ Է «ՄԱՇՏՈՑ» ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՀԻՄՆԱԴՐԱՄ Մաշտոցի անվան Մատենադարանի կառավարման խորհրդի արտահերթ նիստը Մատենադարանում կազմակերպվեցին ասորագիտական թեմաներով դասախոսություններ Ազատ Բոզոյանը հանդես եկավ դասախոսությամբ Մահացել է Լիլիթ (Էլլա) Զաքարյանը Արման Հակոբյանը հանդես եկավ դասախոսությամբ Մատենադարանի արխիվային բաժինը տեղեկացնում է Քրիստինե Կոստիկյանը հանդես եկավ դասախոսությամբ Մատենադարանի գիտնական քարտուղար Վահե Թորոսյանը հանդես եկավ դասախոսությամբ Դասախոսությամբ հանդես եկավ Ավետ Ավետիսյանը Արմեն Մալխասյանը հանդես եկավ դասախոսությամբ Հակոբ Քյոսեյանը և Անահիտ Ավագյանը հանդես եկան դասախոսությամբ Մատենադարանում կայացավ Ռուբեն Գալչյանի գրքի շնորհանդեսը ՌԴ արտգործնախարարությունը Մաշտոցի անվան Մատենադարանին է հանձնել արժեքավոր փաստաթղթերի պատճեններ Մատենադարանում սկսվել են կրկնագիր ձեռագրերի վերծանության աշխատանքները Մատենադարանում տեղի ունեցավ Լևոն Խաչիկյանի 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի բացման արարողությունը Директор Матенадарана имени Месропа Маштоца Ваан Тер-Гевондян принял Чрезвычайного и Полномочного Посла Республики Казахстан в Армении Тимура Уразаева Состоялась церемония открытия мемориальной доски академику Сену Аревшатяну Матенадаран и Национальный центр рукописей и редких книг Казахстана подписали Меморандум о сотрудничестве Выставка армянских рукописей в Праге Директор Матенадарана принял участие в праздновании 20-летия арменоведческого центра “Месроп” В Матенадаране имени Маштоца состоялась презентация 38-го тома арменоведческого журнала Бейрутского Армянского университета Директор Матенадарана участвует во втором академическом форуме народов древнейших цивилизаций Матенадаран будет содействовать созданию отдела реставрации при хранилище рукописей Армянской патриархии в Иерусалиме Программы обмена Նոր համագործակցություն Մատենադարանում մեկնարկել է կրթական ծրագիր «Տպագրության մարգարիտ» միջազգային գիտաժողովը մեկնարկեց Մեկնարկեց «Հիշողության կերպարանքները» 7-րդ միջազգային սեմինարը Մեկնարկեց «Նարեկացիական ընթերցումներ. Գանձեր և տաղեր» 3-րդ միջազգային գիտաժողովը Տեղի ունեցավ Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության 300-ամյակին նվիրված միջոցառումների շարքի բացման արարողությունը ՀՀ Կառավարության որոշմամբ Մատենադարանը վերակազմավորվել է Մատենադարանի ցուցասրահների վարիչը պարգևատրվեց ՀԲԸՄ-Մատենադարան համագործակցությունը շարունակվում է Նոր նշանակումներ Մատենադարանում Հաստատվեց Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի կազմը Խաչիկ Հարությունյանը հանդես եկավ դասախոսությամբ Տեղի ունեցավ Մատենադարանի գիտական խորհրդի նիստը Վարդան Դևրիկյանը հանդես եկավ դասախոսությամբ Գևորգ Տեր-Վարդանյանը հանդես եկավ դասախոսությամբ Հայտարարություն Ռայա Բլբուլյանը պարգևատրվեց Մատենադարանի «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալով Գայանե Էլիազյանը հանդես եկավ դասախոսությամբ ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Գոհար Մուրադյանը հանդես եկավ դասախոսությամբ Դոնարա Կարապետյանը հանդես եկավ դասախոսությամբ Դասախոսությամբ հանդես եկավ Գրիգոր Բրուտյանը Դոկտոր Յոսթ Գիպպերտը հանդես եկավ դասախոսությամբ Մարկ Գրիգորյանը հանդես եկավ դասախոսությամբ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Մատենադարանում տեղի ունեցավ արաբատառ ձեռագրերի նկարագրման ներածական դասընթաց Գիտաժողով Մատենադարանում Հրաչյա Թամրազյանը վերընտրվել է Մատենադարանի տնօրեն Հայ գրատպության 500-ամյակին ընդառաջ մեկնարկում է ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանմանն ու վերականգնմանը նվիրված միջազգային սեմինարը... Բացվել է Մատենադարանի նոր մասնաշենքը

Для СМИ

Для получения сведений о деятельности Матенадарана обращаться
эл. адрес: matenadaran.press@matenadaran.am

Выставочный зал: +374-10-562578
Билетная касса: +374-10-513014
Приемная: ` +374-10-513000

Социальные сети


Цифровые ресурсы





Видеоматериалы

Ереван Карта

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ՎԵՐԱՊՐԱԾ ՁԵՌԱԳՐԵՐ» ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ

  Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում ապրիլի 17-ին հանդիսավոր կերպով բացվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Վերապրած ձեռագրեր» ցուցադրությունը: Ցուցադրության բացման արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, այլ հյուրեր և պաշտոնատար անձինք,  ովքեր նաև ներկա գտնվեցին «Քեմալական կոտորածներ» ֆիլմի շնորհանդեսին: «Վերապրած ձեռագրեր» ցուցադրության բացման կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկաներին ուղղված իր խոսքում նախ շնորհակալություն հայտնեց Մատենադարանի տնօրենին և մատենադարանցիներին հայագիտական այս կենտրոնում ծավալած մեծ աշխատանքի համար, ընդգծելով, որ հաստատությունն իր ստեղծման օրվանից գեթ մի պահ չի դադարեցրել գործունեությունն ամենադժվարին օրերին: «Երբ արդեն Մատենադարանի համար ստեղծված են զարգացման լավագույն պայմաններ, ես շատ ուրախ և շնորհակալ եմ, որ դուք ձեռքբերածով չեք հանգստացել, չեք թուլացել, այլ նոր ուժով և նոր եռանդով լծվել եք գործի: Այստեղ պահվում է մեր ժողովրդի դարերով ստեղծած գանձերի մի մասը, և չափազանց կարևոր է այդ գոհարների ամբողջական ուսումնասիրությունն ու ամփոփ տեղեկության տարածումը»,-ասաց նախագահը: Խոսելով Օսմանյան Թուրքիայի կողմից անցյալ դարասկզբին իրականացված Հայոց ցեղասպանության նպատակի մասին՝ Հանրապետության Նախագահը նշեց, որ այն շատ հստակ էր՝ քաղաքական դրդապատճառներից ելնելով մեր պատմական հայրենիքից ջնջել հայի անունը: Առաջին հերթին դրանք մարդիկ էին, բայց նաև մշակույթն էր, որ ստեղծել էին այդ մարդիկ և որի կրողներն էին իրենք: Նախագահի խոսքով, այդ նպատակը հետապնդողները չկարողացան իրականացնել իրենց ծրագիրը շատ պարզ մի պատճառով. «Մեր նախնիների համար շատ ավելի կարևոր էր փրկել մեր մշակութային արժեքները, քան սեփական գույքը, առաջին անհրաժեշտության իրերը և այն հարստությունը, որ նրանք և նրանց նախապապերը ստեղծել էին հարյուրամյակների ընթացքում: Սա է մեր հավերժության բանաձևը, և ահա այս պատճառով է, որ մենք կարողացել ենք ամեն անգամ կորցնելով, ամեն անգամ մաշվելով, այդուհանդերձ անցնել պատմության քառուղիներով, հասնել 21-րդ դար»: Հանրապետության նախագահը ձեռնունայն չէր եկել Մատենադարան, նա հայագիտական կենտրոնին նվիրեց Վասպուրականի 17-րդ դարի ձեռագիր՝ «Կարմիր Ավետարան» անվանումով, որը 1918 թ. մեծ ջանքերի շնորհիվ դուրս էր բերվել Կարսի սուրբ Հովհաննես եկեղեցուց, որտեղ գտնվել էր 170 տարի: Այսուհետ ձեռագիրն իրեն վայել,ապահով տեղը զբաղեցրեց «Վերապրած ձեռագրեր»-ի շարքում: 
  Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը  նշելով, որ ընդհանուր առմամբ վերապրած կարելի է համարել Մատենադարանի ողջ ձեռագրական հավաքածուն: «Ցուցադրելու ենք փրկված ձեռագրական գանձեր, որոնցից ամեն մեկն ունի իր զարմանալի պատմությունը, իր կենսագրությունը՝ լեցուն անձնազոհության և հերոսության դրվագներով, որոնք խոսուն փաստեր են մեր ժողովրդի հավաքական նկարագրի մասին»:
  Մատենադարանի թանգարանային համալիրի 15 ցուցասրահներից 6-ում ներկայացված են Վասպուրականից, Մուշից, Կարինից և հայկական այլ բնակավայրերից բերված ձեռագրական հավաքածուներ, հազվագյուտ արխիվային փաստաթղթեր, այդ թվում՝ հայերի լքյալ գույքի բռնագրավման հրամանագրեր, Էջմիածնի որբանոցին ու
Հովհաննես Թումանյանի գործունեությանը վերաբերող լուսանկարներ, Այնթափի հերոսամարտի լուսանկարներ և այլն: Ցեղասպանությունից փրկված ձեռագրերի թվում են Մշո Ճառընտիրը, Զեյթունի ավետարանը, կիլիկյան դպրոցին պատկանող մեկ այլ ձեռագիր, 13-րդ դարի Ավետարանի 8 էջ, որոնք վերջերս է ձեռք բերել Մատենադարանը և այլ ձեռագրեր:
  Ցուցադրությունում հատուկ շեշտա
դրում է արված Գևորգ Ե Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Վասպուրականի Լիմ անապատի վանահայր Հովհաննես Հյուսյանի կյանքի ու գործունեության վրա, ովքեր անձնազոհաբար ջանք չեն խնայել ոչ միայն մարդկային կյանքեր, այլ նաև ձեռագրեր փրկելու համար:  
 Ցուցադրության բացման արարողության ընթացքում տեղի ունեցավ «Քեմալական կոտորածներ» ֆիլմի շնորհանդեսը, որը  նկարահանվել էր «Շողակաթ» հեռուստաընկերության հետ համատեղ: Հեռուստաընկերության տնօրեն Մանյա Ղազարյանն իր խոսքում հույս հայտնեց, որ Հայոց ցեղասպանության պատմական իրողությունները ներկայացնելիս ներդրում կունենա նաև «Քեմալական կոտորածներ» ֆիլմը: Ֆիլմի ռեժիսորը «Շողակաթ» հեռուստաընկերության աշխատակից Արա Շիրինյանն է, իսկ սցենարի հեղինակը՝ Մատենադարանի ավագ գիտաշխատող Անահիտ Աստոյանը:

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտ


'