Նոր հրատարակություն Նոր հրատարակություն. «Հին հունական առասպելների արձագանքները հայ միջնադարյան մատենագրության մեջ» Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Լուսաբանման հրավեր «Հիշողության կերպարանքները» III միջազգային սեմինար Հայագիտական Ուսումնասիրությունների Միջազգային Ընկերության 13-րդ Ընդհանուր գիտաժողովը Միսաք Գոչունյանի «Օրուան Մտածումներ» ժողովածուին նվիրված գիտաժողով... Լույս է տեսել Ձեռագրերի Մայր ցուցակի 8-րդ հատորը Լույս Է տեսել «Մատենագիրք Հայոց» մատենաշարի Ժէ հատորը Մատենադարանը լույս է ընծայել «Մատենագիրք Հայոց» մատենաշարի ԺԹ հատորը Նոր հրատարակություն Գիտաժողով Մատենադարանում Նոր հրատարակություն. «Պարականոն բնագրեր ու ավանդություններ». Մայքլ Սթոուն Նոր հրատարակություն. «Արցախի մանրանկարչական արվեստը» «ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ» IV միջազգային սեմինար Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Տեղի կունենա գիտաժողով Մատենադարանում Նոր հրատարակություն Լույս Է տեսել «Մատենագիրք Հայոց» Մատենաշարի Ի հատորը Մատենադարանում «Այնթապի ասեղնագործությունը» գրքի շնորհանդեսով մեկնարկեց նույն թեմայով ժամանակավոր ցուցադրությունը ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ. «ԴԱՐԻ ԿՈՂՈՊՈՒՏԸ. ՀԱՅԵՐԻ ՈՒՆԵԶՐԿՈՒՄԸ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ 1914-1923 ԹԹ.» Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Տեղի կունենա գիտաժողով՝ նվիրած պատմական Տայք նահանգին Նոր հրատարակություն «Նարեկացիական ընթերցումներ» Մատենադարանում Տեղի կունենա «Հիշողության կերպարանքները» միջազգային հինգերորդ գիտաժողովը Լույս է տեսել Էմմա Կորխմազյանի «Բարձր Հայքի մանրանկարչությունը ԺԱ.-ԺԴ. դդ.» գիրքը Նոր հրատարակություն Տեղի կունենա Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների առաջին գիտաժողովը Մատենադարանում տեղի կունենա Ոսկան Երևանցուն նվիրված սեմինար Վերահրատարակվել է Սեն Արևշատյանի ուսումնասիրությունը «Պատմական Տայք. պատմություն, մշակույթ, դավանանք», 22-24 հունիսի, 2016 թ. Բանբեր Մատենադարանի N22 Նոր հրատարակություն Լույս է տեսել Հրաչյա Թամրազյանի «Գրիգոր Նարեկացին եվ Նարեկյան դպրոցը» ուսումնասիրության երկրորդ հատորը «Նարեկացիական ընթերցումներ» 2-րդ միջազգային գիտաժողով Լույս է տեսել «Գրիգոր Նարեկացին հայ ձեռագրական արվեստում» գիրքը Լույս է տեսել «Միքայել անվամբ ԺԷ. դարի երկու գրիչ» գիրքը Հրատարակվել է «Հայոց Ցեղասպանության թեման թատրոնում (1895-2015)» գիրքը Լույս է տեսել Մատենադարանի աշխատակիցների ևս 3 աշխատություն Մատենադարանում տեղի կունենա գիտաժողով` նվիրված հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի հրատարակման 350-ամյակին Հայաստանում առաջին անգամ կկազմակերպվի արաբատառ ձեռագրերի նկարագրման ներածական դասընթաց Գիտագործնական սեմինար և թեմատիկ վարժանք` Մատենադարանում Միջազգային սեմինար Մատենադարանում

Թվային ռեսուրսներ





Անոնս


Տեսանյութ

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

  Լույս է տեսել Մատենադարանի գիտաշխատող Արուսյակ Թամրազյանի «Էսսեներ և ուսումնասիրություններ» ժողովածուն։ Ժողովածուն  բովանդակում է «Մարդու կազմության տեսության վերաիմաստավորումը հայ միջնադարյան մեկնողական ավանդույթի մեջ» ուսումնասիրությունը, ինչպես նաեւ էսսեներ։
  Հեղինակը փորձել է վերականգնել մարդու կազմության միջնադարյան տեսությունն ամբողջությամբ՝ ընդգրկելով նրա համատեքստում ձևավորվող  հասկացությունները, խորհրդապատկերները, տարատեսակ զուգահեռումները: Այս համապատկերում դիտարկվում են նաև հարակից ոլորտները՝ երաժշտության այլաբանությունը, տիեզերական խոսքի, մարդու մեջ խտացող բանավոր խոսքի, մարդ-հոգևոր քնարի, աղոթասացության տեսությունները, համասփյուռ ձայնի («ձայնից» մեկնություններ, Հովհան Ոսկեբերանի ճառերը և այլն), տիեզերական գրերի (Գրիգոր Լուսավորիչ, Ոսկեբերան) և այլ թափառող պատկերներ:
  Առանձնահատուկ քննվում է այս տեսությունը վերարծարծող բնագրային միջավայրը՝ աղբյուրների շրջանառության, քաղումների ու վերաշարադրումների ամբողջական պատկերը: Ըստ սրա` վերականգնվում են թարգմանական սկզբնաղբյուրները (Փիլոն Ալեքսանդրացի, Նեմեսիոս Եմեսացի, Գրիգոր Նյուսացի և այլն) հայ մատենագրության մեջ իրենց հետագա արտացոլումներով՝ Եղիշեից մինչև Առաքել Սյունեցի: Այս տեսակետից առաջին անգամ մանրակրկիտ վերլուծության են ենթարկվում Հովհաննես Պլուզ Երզնկացու՝ բնագրային քաղումներից վարպետորեն հյուսված ճառական մեկնությունները:
  Մանրամասն ներկայացված են սաղմոսների՝ հատկապես Ներսես Լամբրոնացու (նաև Վարդան Արևելցու, Գրիգոր Տաթևացու) մեկնությունները, ինչպես նաև հայ մեկնողական միջավայրում տարածում գտած սաղմոսների նախադրությունները կամ «պատճառները»: Այս աղբյուրներում դիտարկվում է մարդու կազմության տեսության տեղադրումը ներքին հայեցապատկերների դաշտում (Սաղմոսարանում նկարագրվող իրադարձությունները մեկնվում են որպես «ներքին» իրողություններ), ինչպես նաև սաղմոսասացության հետ կապվող բաղադրիչների խորհրդաբանությունը (մարդու ձայնը, այն ուղեկցող երաժշտությունը, պարը, երաժշտական գործիքներն ընկալվում են որպես հոգեֆիզիկական գործառույթների ամբողջություն. սրանցով, նաև մարդու մեջ տեղադրված «բնության» շերտերի կցումով իրագործվում է համատիեզերական բանավոր պատարագը):

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտ



'