Հայկական սրբությունները՝ Բազեի հայացքով Տեղի ունեցավ «ՄԷԿ ԱԶԳ – ՄԷԿ ԵԿԵՂԵՑԻ» ալբոմի էլեկտրոնային տարբերակի շնորհանդեսը Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի ծննդյան 60 ամյակը «Մարտիրոս Սարյան: Երկխոսություն հավերժի հետ» ցուցադրություն ՀԲԸ միությունը կրթաթոշակներ է տրամադրել Մատենադարանի կառավարման խորհրդի նիստ Հանդիպում «Վիքիմեդիա Հայաստան» հասարակական կազմակերպության անդամների հետ Նոր Ջուղայի ձեռագրերի ցուցադրություն Համագործակցության պայմանագիր Մաշտոցի անվան Մատենադարանի կառավարման խորհրդի արտահերթ նիստը Մշակույթների երկխոսություն Միջազգային գիտաժողով Աստանայում «ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ» IV միջազգային սեմինար Մատենադարանի տնօրեն Հր. Թամրազյանը ընտրվել է ԳԱԱ թղթակից անդամ Մատենադարանում տեղի ունեցավ արաբատառ ձեռագրերի նկարագրման ներածական դասընթաց Գիտաժողով Մատենադարանում Հրաչյա Թամրազյանը վերընտրվել է Մատենադարանի տնօրեն Հայ գրատպության 500-ամյակին ընդառաջ մեկնարկում է ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանմանն ու վերականգնմանը նվիրված միջազգային սեմինարը... Բացվել է Մատենադարանի նոր մասնաշենքը

Սոցիալական ցանցեր

Կոնտակտներ

Թվային ռեսուրսներ






Տեսանյութ

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝  ԲԱԶԵԻ ՀԱՅԱՑՔՈՎ

Հրայր Բազե (Խաչիրյան). ուխտյալ լուսանկարիչ, ով իր ուխտին հավատարիմ, շրջելով աշխարհով մեկ և լինելով մոտ 45 երկրներում, հայտնաբերել և լուսանկարչական իր սարքի միջոցով հավերժացրել է այն ամենն ինչը որևէ կերպ առնչվում է հայի ու հայկականի հետ: Փետրվարի 11-ին Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի ունեցավ կանադահայ լուսանկարիչ Հրայր Բազեի թվով 11-րդ պատկերագրքի հայաստանյան շնորհանդեսը: Այն նվիրված է Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյակին և վերնագրված է «100 (1915-2015)»: Այս հրատարակությունը հայ ժողովրդի մշակութային պահանջատիրության վկայականներից է: Հեղինակը նշեց, որ նպատակ է ունեցել այս ալբոմը ներկայացնել հաղթանակած և ոչ թե պարտված ժողովրդի տեսանկյունից, ուստի պատահական չէ, որ Մատենադարանում գիրքը ներկայացնելուց մի քանի օր առաջ հեղինակը նույնն արել էր Արցախում:
  Ստվարածավալ (517 էջ)  պատկերագիրք–ուսումնասիրությունը հեղինակի 17 տարվա քրտնաջան աշխատանքի արդյունքն է, նրանում ամփոփված են Արևմտյան Հայաստանի և Կիլիկյան Հայաստանի վանքապատկան գույքի, ձեռագրական նմուշների, ձեռագործ աշխատանքների, ճարտարապետական կոթողների լուսանկարներ, ծանոթագրություններ, ընդգրկվել են նաև աշխարհի տարբեր երկրներում պահվող բացառիկ նմուշներ: Հրայր Բազեն բծախնդրորեն է մոտեցել  պատկերագրքի կազմման աշխատանքներին՝ կազի կարմիր գույնը եղեռնի անմեղ զոհերի արյունն  է խորհրդանշում, յուրաքանչյուր էջին պատկերված է Թուրքիայի ներկայիս քարտեզը, որի վրա կարմիր կետով նշված է տվյալ սրբավայրի տեղանքը՝ ուղեկցված GPS կոորդինատներով: 
  Պատկերագիրքը տպագրվել է 2500 օրինակով, եռալեզու է և նպատակ ունի նպաստել հայ հոգևոր և նյութական ժառանգության հանրահռչակմանը: 

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտ