Թվային ռեսուրսներ





Անոնս


Տեսանյութ

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ

  Հունվարի 23-ին Մատենադարանում տեղի է ունեցել 2015 թվականի առաջին նվիրատվությունը: Հալեպահայ նվիրատու Սոսե Պարոնյանը, Սփյուռքի նախարար Հ. Հակոբյանի միջոցով Մատենադարանին է նվիրել 19-րդ դարի մեկ ձեռագիր՝ «Ուրբաթագիրք», 5 հնատիպ գիրք, արաբատառ 1 հմայիլ, 1 հայատառ թուրքերեն գիրք և ևս յոթ գիրք՝ տպագրված 1801թ.-ից հետո:
  Այս հավաքածուն նրա նախնիները փրկել էին Հայոց Մեծ Եղեռնի օրերին՝ Խարբերդից տեղափոխելով Հալեպ: Այս օրերին՝ սիրիական պատերազմի պատճառով, երբ վտանգված էր հալեպահայ գաղութի գոյությունը, նվիրատուն որոշել է իրականացնել իր ծնողների երազանքը և, որպես ուսումնասիրության աղբյուր, հավաքածուն նվիրել Հայաստանի գլխավոր ձեռագրապահոց Մատենադարանին: «Մատենադարանի հավաքածուները օր–օրի հարստանում են։ Միայն ձեռագրական հավաքածուն վերջին տարիներին հարստացել է 1500–ից ավելի ձեռագրերով։ Սակայն դեռ մի թափառող Մատենադարան կա արտերկրում, կան հավաքածուներ և առանձին եզակի նմուշներ, և մենք պետք է կրկնապատկենք մեր ջանքերը՝ ապահովելու համար նրանց տունդարձի ճանապարհը»,-իր խոսքում նշել է Մատենդարանի տնօրեն Հր. Թամրազյանը: Նա սիրիահայ նվիրարատու Սոսե Պարոնյանին պարգևատրեց Սուրբ Մեսրոպ Մաշտոց հուշամեդալով, որը հասցեատիրոջը փոխանցելու համար հանձնվեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին:

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտ



'