ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

DAVID THE INVINCIBLE, Commentary on Porphyry’s Isagoge, Old Armenian Text with the Greek Original, an English Translation, Introduction and Notes, by Gohar Muradyan (Philosophia antiqua, vol. 137, Davidis opera, vol. 3), Leiden-Boston: Brill, 2014
http://www.brill.com/products/book/david-invincibles-commentary-porphyrys-isagoge
Գիրքը պարունակում է Դավիթ Անհաղթի չորս փիլիսոփայական գրվածքներից մեկի՝ Արիստոտելի «Ստորոգությունների» Պորփյուրիոսի «Ներածության» մեկնության հին հայերեն թարգմանության նոր քննական բնագիրը: Այդ բնագիրը մոտ մեկ քառորդով կարճ է իր հունարեն սկզբնագրի համեմատ: Ս. Արևշատյանի հրատարակած բնագրի հետ (Երևան, 1976) համեմատվել է յոթ ձեռագիր՝ Մաշտոցի Մատենադարանի հինգ և Փարիզի Ազգային գրադարանի երկու (ընդամենը հաշվի է առնվել և ուսումնասիրվել հիսուն ձեռագիր), և դրանց՝ հունարեն սկզբնագրով հաստատվող ընթերցումները ներմուծվել են բնագրի մեջ: Հայերեն բնագրին զուգադրված է նրա հանդիպադիր անգլերեն թարգմանությունը: Գրքում զետեղված է նաև Բուսսեի 1904 թ. հրատարակած հունարեն սկզբնագիրը՝ թեթևակի փոփոխված, քանի որ նրա քննական ապարատի որոշ՝ հայերեն թարգմանությամբ հաստատվող ընթերցումներ ներմուծվել են բնագրի մեջ:
Հունարեն բնագրի՝ հայերեն թարգմանությունից շեղվող ընթերցումները ներկայացված են անգլերեն թարգմանության տողատակի ծանոթագրություններում, իսկ նույնի վերջում զետեղված ծանոթագրություններում տեղ է գտել հայերեն չթարգմանված հունարեն հատվածների անգլերեն թարգմանությունը:
Գրքի հավելվածներում կարելի է գտնել առանձին ձեռագրերի լուսանցքներում առկա լուծմունքները և հունարեն ու հայերեն բնագրերի եզրերի, անգլերեն թարգմանության մեջ դրանց համարժեքների ցանկեր:
ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտ