Նոր հրատարակություն Նոր հրատարակություն. «Հին հունական առասպելների արձագանքները հայ միջնադարյան մատենագրության մեջ» Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Լուսաբանման հրավեր «Հիշողության կերպարանքները» III միջազգային սեմինար Հայագիտական Ուսումնասիրությունների Միջազգային Ընկերության 13-րդ Ընդհանուր գիտաժողովը Միսաք Գոչունյանի «Օրուան Մտածումներ» ժողովածուին նվիրված գիտաժողով... Լույս է տեսել Ձեռագրերի Մայր ցուցակի 8-րդ հատորը Լույս Է տեսել «Մատենագիրք Հայոց» մատենաշարի Ժէ հատորը Մատենադարանը լույս է ընծայել «Մատենագիրք Հայոց» մատենաշարի ԺԹ հատորը Նոր հրատարակություն Գիտաժողով Մատենադարանում Նոր հրատարակություն. «Պարականոն բնագրեր ու ավանդություններ». Մայքլ Սթոուն Նոր հրատարակություն. «Արցախի մանրանկարչական արվեստը» «ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ» IV միջազգային սեմինար Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Տեղի կունենա գիտաժողով Մատենադարանում Նոր հրատարակություն Լույս Է տեսել «Մատենագիրք Հայոց» Մատենաշարի Ի հատորը Մատենադարանում «Այնթապի ասեղնագործությունը» գրքի շնորհանդեսով մեկնարկեց նույն թեմայով ժամանակավոր ցուցադրությունը ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ. «ԴԱՐԻ ԿՈՂՈՊՈՒՏԸ. ՀԱՅԵՐԻ ՈՒՆԵԶՐԿՈՒՄԸ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ 1914-1923 ԹԹ.» Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Տեղի կունենա գիտաժողով՝ նվիրած պատմական Տայք նահանգին Նոր հրատարակություն «Նարեկացիական ընթերցումներ» Մատենադարանում Տեղի կունենա «Հիշողության կերպարանքները» միջազգային հինգերորդ գիտաժողովը Լույս է տեսել Էմմա Կորխմազյանի «Բարձր Հայքի մանրանկարչությունը ԺԱ.-ԺԴ. դդ.» գիրքը Նոր հրատարակություն Տեղի կունենա Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների առաջին գիտաժողովը Մատենադարանում տեղի կունենա Ոսկան Երևանցուն նվիրված սեմինար Վերահրատարակվել է Սեն Արևշատյանի ուսումնասիրությունը «Պատմական Տայք. պատմություն, մշակույթ, դավանանք», 22-24 հունիսի, 2016 թ. Բանբեր Մատենադարանի N22 Նոր հրատարակություն Լույս է տեսել Հրաչյա Թամրազյանի «Գրիգոր Նարեկացին եվ Նարեկյան դպրոցը» ուսումնասիրության երկրորդ հատորը «Նարեկացիական ընթերցումներ» 2-րդ միջազգային գիտաժողով Լույս է տեսել «Գրիգոր Նարեկացին հայ ձեռագրական արվեստում» գիրքը Լույս է տեսել «Միքայել անվամբ ԺԷ. դարի երկու գրիչ» գիրքը Հրատարակվել է «Հայոց Ցեղասպանության թեման թատրոնում (1895-2015)» գիրքը Լույս է տեսել Մատենադարանի աշխատակիցների ևս 3 աշխատություն Մատենադարանում տեղի կունենա գիտաժողով` նվիրված հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի հրատարակման 350-ամյակին Հայաստանում առաջին անգամ կկազմակերպվի արաբատառ ձեռագրերի նկարագրման ներածական դասընթաց Գիտագործնական սեմինար և թեմատիկ վարժանք` Մատենադարանում Միջազգային սեմինար Մատենադարանում

Թվային ռեսուրսներ





Անոնս


Տեսանյութ

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ. ԱՄԻՐԴՈՎԼԱԹ ԱՄԱՍԻԱՑԻ՝ «ՈՒՍՈՒՄՆ ԲԺՇԿՈՒԹԵԱՆՆ Է ԱՅՍ»


  Մաշտոցյան Մատենադարանի հրատարակությամբ, բժշկապատմաբան Դոնարա Կարապետյանի աշխատասիրությամբ, հայագիտական, ձեռագրագիտական, բժշկագիտական շրջանառության մեջ է դրվում մեր մշակույթի կարևոր բաղկացուցիչը համարվող հայ բժշկական մատենագրության եզակի արժեքներից մեկը` միջնադարի հանրագիտակ մտածող, 15-րդ դարի բժշկապետ Ամիրդովլաթ Ամասիացու «Ուսումն բժշկութեանն է այս» երկի հեղինակային ինքնագիր ձեռագրի (Մաշտոցյան Մատենադարանի հմր 8871) քննական տեքստը, իր ամբողջական, լիարժեք, անաղարտ բնագրային տարբերակով, ձեռագրերի Մաշտոցյան պահոցում առկա տասը նույնանուն գրչագիր տարբերակների հետ քննահամեմատական վերլուծությամբ և գիտական մեկնաբանումներով։
  Բնութագրելով Ամիրդովլաթին որպես իր համբավավոր նախորդների բժշկագիտական ժառանգության արժանավոր հետևորդի, ընդարձակ ներածականում, համակարգելով բժշկության տարբեր ճյուղերի ամիրդովլաթյան տեսաբանական եզրահանգումները, աշխատասիրողը հավաստում է նրա բժշկագիտական վաստակի կարևորագույն արժեքը միջնադարյան հայ բժշկագիտության մեջ։ Մասնավորապես՝ նախորդ դարերի հայ բժշկապետերի գործերում առկա տեսական բժշկությանն առնչվող մի շարք դիտարկումներով հանդերձ Ամիրդովլաթի ներկա գործը բնութագրվում է որպես միջնադարյան հայ տեսական բժշկության առաջնեկը, քանզի այն, ի տարբերություն իր համբավավոր նախորդների հատվածաբար տեսական եզրահանգումների, մի ամբողջական, ամփոփ հանրագիտարան է։
  Ներկա ձեռագիր մատյանը, բացի իր բժշկագիտական բացառիկ արժեքից, ունի նաև մեկ այլ կարևոր հատկանիշ՝ այն ստեղծվել է որպես ուսումնական մատյան ապագա բժիշկների համար, որով հենց, աշխատասիրողի մեկնությամբ, փաստվում է հայ միջնադարյան բժշկագիտական մտքի շարունակականության իրողությունը։ Միջնադարյան հայ բժշկապետերը, Մեծն Հերացուց սկսած, զերծ մնալով միջնադարին հատուկ գիտական նեղ համքարային՝ իրենց գիտելիքները թաքցնելու սովորույթից, մտահոգ էին գիտության սերնդափոխ շարունակականության համար։
  Հիմք ձեռագրի և տարընթերցումների համեմատական, ոճաբանական քննությունը հնարավորություն է ընձեռել համալրել և առավել ամբողջական դարձնել ինքնագիր օրինակի հիմնական տեքստը, մասնավորապես՝ հիմնական տեքստին կցելով «Խօսք վարպետացն, որ ասացեալ են խրատ աշակերտացն...» հատվածը։
  Քննական բնագրին կից աղբյուրագիտական, ձեռագրագիտական քննությամբ արված ծավալուն ծանոթագրություն մեկնաբանումները, նաև՝ օտարալեզու իմաստների լեզվաբանական-տերմինաբանական պարզաբանումներն ավելի ամբողջական և լայն ընթերցողի համար առավել ընկալելի են դարձնում միջնադարյան այդ մեծարժեք ձեռագիր բժշկարանը։


ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտ



'