Լույս Է տեսել «Մատենագիրք Հայոց» մատենաշարի Ժէ հատորը Լույս է տեսել «Գրիգոր Նարեկացին հայ ձեռագրական արվեստում» գիրքը Լույս է տեսել Ձեռագրերի Մայր ցուցակի 8-րդ հատորը Նոր հրատարակություն Մատենադարանը լույս է ընծայել «Մատենագիրք Հայոց» մատենաշարի ԺԹ հատորը Նոր հրատարակություն. «Հին հունական առասպելների արձագանքները հայ միջնադարյան մատենագրության մեջ» Նոր հրատարակություն. «Պարականոն բնագրեր ու ավանդություններ». Մայքլ Սթոուն Նոր հրատարակություն. «Արցախի մանրանկարչական արվեստը» Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Լույս Է տեսել «Մատենագիրք Հայոց» Մատենաշարի Ի հատորը Նոր հրատարակություն Նոր հրատարակություն ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ. «ԴԱՐԻ ԿՈՂՈՊՈՒՏԸ. ՀԱՅԵՐԻ ՈՒՆԵԶՐԿՈՒՄԸ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ 1914-1923 ԹԹ.» Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Լույս է տեսել Մատենադարանի աշխատակիցների ևս 3 աշխատություն Լույս է տեսել Արփինե Սիմոնյանի «Ոսկանեան Աստուածաշնչի պատկերները» աշխատությունը Լույս է տեսել Էմմա Կորխմազյանի «Բարձր Հայքի մանրանկարչությունը ԺԱ.-ԺԴ. դդ.» գիրքը Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Բանբեր Մատենադարանի N22 Նոր հրատարակություն Լույս է տեսել Հրաչյա Թամրազյանի «Գրիգոր Նարեկացին եվ Նարեկյան դպրոցը» ուսումնասիրության երկրորդ հատորը Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Հրատարակվել է «Հայոց Ցեղասպանության թեման թատրոնում (1895-2015)» գիրքը Նոր հրատարակություն Լույս է տեսել Ավետ Ավետիսյանի «Մեսրոպ Խիզանցու «Սուրբ Ծաղիկ» Ավետարանը» ալբոմ-ուսումնասիրությունը Նոր հրատարակություն Լույս է տեսել Գրիգոր Նարեկացու տաղերի, գանձերի ու ներբողների անգլերեն թարգմանությունը Լույս է տեսել «Ցուցակ Մատենադարանի եբրայերէն ձեռագրաց» հայերեն-անգլերեն երկլեզու ձեռագրացուցակը Լույս Է տեսել Քրիստինե Կոստիկյանի «Ցուցակ Մատենադարանի պարսկերեն ձեռագրերի» աշխատությունը Լույս է տեսել Արսեն Հարությունյանի «Խոր Վիրապ. Պատմությունը, ձեռագրական և վիմագրական ժառանգությունը» աշխատությունը Վերահրատարակվել է Սեն Արևշատյանի ուսումնասիրությունը Լույս է տեսել «Միքայել անվամբ ԺԷ. դարի երկու գրիչ» գիրքը

Թվային ռեսուրսներ





Անոնս


Տեսանյութ

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ

  Օննիկ Եգանեան, Աշխատութիւններ, Հրատարակութեան պատրաստեց՝ Գէորգ Տէր-Վարդանեան, ցանկերը կազմեց՝ Գայիանէ Թերզեան, «Նայիրի» հրատարակչութիւն, Երեւան - 2014:
  Վաստակաշատ ձեռագրագէտ բանասէր Օննիկ Եգանեանի «Աշխատութիւններ» հատորն ունի չորս հիմնական մաս. ա. Մաշտոցեան Մատենադարանի ձեռագրական հաւաքածուները. մասն Բ., որի մէջ գիտական մամուլում Օննիկ Եգանեանի տպագրուած այն յօդուածներն են, որոնք վերաբերում են Մաշտոցեան Մատենադարան մտած ձեռագրական փոքր հաւաքածուների ամբողջութեան եւ առանձին միաւորների ճշգրտման հարցերին. բ. ցուցակ Յարութիւն Հազարեան Կեսարացու հայերէն ձեռագրերի հաւաքածուի՝ Մաշտոցեան Մատենադարան չեկած միաւորների. գ. Առարկայական ցանկ Մաշտոցեան Մատենադարանի ձեռագիր պատառիկների, դ. Համառօտ ցուցակ Մաշտոցեան Մատենադարանի ժապաւինաձեւ հմայիլների:
  Ունի նաեւ Գէորգ Տէր-Վարդանեանի պատրաստած օժանդակ-յաւելուածային երկու մաս. ա) «Ժամանակագրական ցանկ Օննիկ Եգանեանի գիտական աշխատութիւնների», բ) «Յարութիւն Հազարեանի ձեռագրական հաւաքածուն եւ նրա մի մասի աճուրդը»։ Հատորն օժտուած է նաեւ մանրամասն ցուցիչ ցանկերով՝ անձնանունների, տեղանունների, «Մատենադարանի՝ յիշատակուած ձեռագրերի համարական ցանկ», «Յիշատակուած՝ չպահպանուած եւ մեզ չհասած ձեռագրեր» եւ Մատենադարանի ձեռագրաց «Մայր ցուցակ»ին յատուկ մնացեալ բոլոր ցանկերը:
  Նախատեսուած է միջնադարեան հայերէն սկզբնաղբիւրների, ընդհանրապէս ձեռագրերի եւ մասնաւորապէս՝ Մաշտոցեան Մատենադարանի հաւաքածուի գոյացման խնդիրներով  հետաքրքրուող գիտնականների եւ մտաւորականների համար:

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտ



'