Հայկական սրբությունները՝ Բազեի հայացքով Տեղի ունեցավ «ՄԷԿ ԱԶԳ – ՄԷԿ ԵԿԵՂԵՑԻ» ալբոմի էլեկտրոնային տարբերակի շնորհանդեսը Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի ծննդյան 60 ամյակը «Մարտիրոս Սարյան: Երկխոսություն հավերժի հետ» ցուցադրություն ՀԲԸ միությունը կրթաթոշակներ է տրամադրել Մատենադարանի կառավարման խորհրդի նիստ Հանդիպում «Վիքիմեդիա Հայաստան» հասարակական կազմակերպության անդամների հետ Նոր Ջուղայի ձեռագրերի ցուցադրություն Համագործակցության պայմանագիր Մաշտոցի անվան Մատենադարանի կառավարման խորհրդի արտահերթ նիստը Մշակույթների երկխոսություն Միջազգային գիտաժողով Աստանայում «ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ» IV միջազգային սեմինար Մատենադարանի տնօրեն Հր. Թամրազյանը ընտրվել է ԳԱԱ թղթակից անդամ Մատենադարանում տեղի ունեցավ արաբատառ ձեռագրերի նկարագրման ներածական դասընթաց Գիտաժողով Մատենադարանում Հրաչյա Թամրազյանը վերընտրվել է Մատենադարանի տնօրեն Հայ գրատպության 500-ամյակին ընդառաջ մեկնարկում է ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանմանն ու վերականգնմանը նվիրված միջազգային սեմինարը... Բացվել է Մատենադարանի նոր մասնաշենքը

Սոցիալական ցանցեր

Կոնտակտներ

Համալրումներ

Թվային ռեսուրսներ






Տեսանյութ

ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ


  Ս.թ. հոկտեմբերի 4–ին տեղի ունեցավ Մաշտոցի անվան Մատենադարանի Կառավարման խորհրդի արտահերթ նիստը։ Օրակարգում խորհրդի նախագահի ընտրության հարցն էր։
  Կառավարման խորհրդի 36 անդամներից ներկա էին 33–ը։
  Խորհրդի 13 անդամներ առաջադրման թերթիկով ներկայացրել էին ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Մատենադարանի կառավարման խորհրդի անդամ Վիգեն Սարգսյանի թեկնածությունը։
  Կառավարման խորհրդի նիստը վարում էր խորհրդի քարտուղար Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն Շուշանիկ Խաչիկյանը, որը ներկայացրեց օրակարգը, ապա ձայն խնդրեց Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը և ելույթ ունեցավ
առաջադրման առթիվ. «Մենք առաջադրել ենք ՀՀ Նախագահի  աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի թեկնածությունը։ Վիգեն Սարգսյանը ճշմարիտ մտավորական է, մեծ էրուդիցիայի, շփման կուլտուրայի տեր անձնավորություն։   Քաջածանոթ է ոչ միայն գիտության և մշակույթի աշխարհին, այլև մտավորական լայն շրջանակներին։   
  Լինելով բազմազբաղ քաղաքական գործիչ՝ գործուն դերակատարություն է ո
ւնեցել համապետական և համազգային նշանակություն ունեցող գիտամշակութային ծրագրերին, որոնք հանրահռչակել են հայ մշակույթն աշխարհում։ Նշենք դրանցից մի քանիսը՝ Հայաստանի օրերը Ֆրանսիայում, որի ընթացքում 300–ից ավելի խոշոր միջոցառումներ են իրականացվել, Հայ գրատպության 500–ամյակը, Երևանը՝  գրքի մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ կայացած միջոցառումները, որոնք հսկայական ջանքեր և ներդրում էին պահանջում։ Այժմ նա համակարգում է Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցի միջոցառումները։
  Նա միշտ մեր կողքին է եղել Մատենադարանի նորակերտման ընթացքում, արագորեն արձագանքել է մեր բոլոր խնդրանքներին և առաջարկներին, մեր կառավարման խորհրդի անդամ է և կարող է մեծ օգուտ բերել Մատենադարանի զարգացման ծրագրերին, որոնք գնալով  բազմապատկվում և ծավալվում են։ Նա այն պետական այրերից է, որ լավ գիտի  Մատենադարանի մեծ ներուժը, համազգային և համաշխարհային նշանակությունը։
  Մի խոսքով, իր բոլոր արժանիքներից զատ, իսկական մատենադարանցի»,–իր խոսքում նշեց Մատենադարանի տնօրենը։
  Ելույթ ունեցան ՀՀ Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը, ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։
  Այնուհետև խոսք խնդրեց Վիգեն Սարգսյանը, որը հանգամանորեն անդրադարձավ Մատենադարանի ծրագրերին և զարգացման առաջնահերթություններին։
  Փակ գաղտնի քվեարկությամբ Մաշտոցի անվան Մատենադարանի կառավարման խորհրդի 33 ներկա անդամներից՝ 32 կողմ, մեկ անվավեր ձայներով նախագահ ընտրվեց Վիգեն Սարգսյանը։

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտ