Տեղի ունեցավ Մատենադարանի կառավարման խորհրդի նիստը «Նարեկացիական ընթերցումների» մեկնարկը տրված է «Հիշողության կերպարանքներ» միջազգային հինգերորդ գիտաժողովը Մատենադարանում Հայոց միասնականության խորհրդանիշը ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի Չինգիզ Այթմաթովի անվան գրական մրցանակը շնորհվել է Հրաչյա Թամրազյանին «Ճամփորդություն հայ տպագրության քառուղիներով» ՀՀ Նախագահը Մարիա և Բեատրիս Ղրդյաններին պարգևատրեց Երախտագիտության մեդալով Տեղի է ունեցել Կարապետ Գաբիկյանի «Եղեռնապատում Սեբաստիոյ» գրքի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը Մատենադարանի ցուցանմուշները՝ մոսկովյան «Հայաստան. գոյության լեգենդ» ցուցահանդեսում Մատենադարանի Կոլեգիալ կառավարման խորհրդի տարեկան նիստը Վախճանվել է նշանավոր հայագետ Ջոն Գրեպինը Մատենադարանի աշխատակիցը հաղթող է ճանաչվել Ավրորայի երկրորդ դրամաշնորհը Մատենադարանին Վերանորոգվել է Ծուղրութի հազարամյա Ավետարանը Մատենադարանում տեղի է ունեցել «Հիշողության կերպարանքներ» VI գիտագործնական սեմինարը Մատենադարանում ավարտվեց «Գրաբարյան օրեր» ծրագիրը Մատենադարանին հանձնվեց Միրման ազգատոհմի հավաքածուն Նարեկացիական օրեր Ռիգայում Լեհահայեր. Գրչության ավանդույթներ. Ցուցադրություն Մատենադարանում Մատենադարանում տեղի ունեցավ Լևոն Խաչիկյանի 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի բացման արարողությունը Փոխգործակցության հուշագիր ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ Տեղի ունեցավ «ՄԷԿ ԱԶԳ – ՄԷԿ ԵԿԵՂԵՑԻ» ալբոմի էլեկտրոնային տարբերակի շնորհանդեսը Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի ծննդյան 60 ամյակը «Մարտիրոս Սարյան: Երկխոսություն հավերժի հետ» ցուցադրություն Հանդիպում «Վիքիմեդիա Հայաստան» հասարակական կազմակերպության անդամների հետ Մատենադարանի կառավարման խորհրդի նիստ ՀԲԸ միությունը կրթաթոշակներ է տրամադրել Նոր Ջուղայի ձեռագրերի ցուցադրություն Համագործակցության պայմանագիր ՀԻՄՆՎԵԼ Է «ՄԱՇՏՈՑ» ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՀԻՄՆԱԴՐԱՄ Մաշտոցի անվան Մատենադարանի կառավարման խորհրդի արտահերթ նիստը Ցուցահանդես Լիվոռնոյում Մշակույթների երկխոսություն Միջազգային գիտաժողով Աստանայում «ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ» IV միջազգային սեմինար Մատենադարանի տնօրեն Հր. Թամրազյանը ընտրվել է ԳԱԱ թղթակից անդամ Հայկական սրբությունները՝ Բազեի հայացքով Նոր ցուցադրություն Մատենադարանում Մատենադարանում «Այնթապի ասեղնագործությունը» գրքի շնորհանդեսով մեկնարկեց նույն թեմայով ժամանակավոր ցուցադրությունը ՀԱՅԱԳԵՏՆԵՐԸ Ի ՆՊԱՍՏ ՀԱՅ ԴԱՏԻ Գիտաժողով՝ նվիրված «Բարոյախոս»-ի տարալեզու տարբերակներին Արիստոտելի ժառանգությունը հայոց մշակույթի համատեքստում (արիստոտելյան ընթերցումներ) Մատենադարանի արխիվային բաժինը տեղեկացնում է Մահացել է Լիլիթ (Էլլա) Զաքարյանը Վարդան Դևրիկյանը հանդես եկավ դասախոսությամբ Գիտաժողով Ժնևում. «Արիստոտելը Հայաստանում» Հայտարարություն Գևորգ Տեր-Վարդանյանը հանդես եկավ դասախոսությամբ Խաչիկ Հարությունյանը հանդես եկավ դասախոսությամբ Մատենադարանում սկսվել են կրկնագիր ձեռագրերի վերծանության աշխատանքները Ազատ Բոզոյանը հանդես եկավ դասախոսությամբ Դոնարա Կարապետյանը հանդես եկավ դասախոսությամբ Արման Հակոբյանը հանդես եկավ դասախոսությամբ Գոհար Մուրադյանը հանդես եկավ դասախոսությամբ Քրիստինե Կոստիկյանը հանդես եկավ դասախոսությամբ Պատմական գիտությունների թեկնածու Գոհար Ստեփանյանը հանդես եկավ դասախոսությամբ Մատենադարանի գիտնական քարտուղար Վահե Թորոսյանը հանդես եկավ դասախոսությամբ Դասախոսությամբ հանդես եկավ Ավետ Ավետիսյանը Արմեն Մալխասյանը հանդես եկավ դասախոսությամբ Հակոբ Քյոսեյանը և Անահիտ Ավագյանը հանդես եկան դասախոսությամբ Նոր համագործակցություն ՌԴ արտգործնախարարությունը Մաշտոցի անվան Մատենադարանին է հանձնել արժեքավոր փաստաթղթերի պատճեններ Մատենադարանում կազմակերպվեցին ասորագիտական թեմաներով դասախոսություններ Նոր նշանակումներ Մատենադարանում Տեղի ունեցավ Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության 300-ամյակին նվիրված միջոցառումների շարքի բացման արարողությունը Նոր ցուցադրություն «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում Նոր ցուցադրություն Մատենադարանում. «Լազարյաններ. Փառապանծ տոհմ» Գրքի շնորհանդես Մատենադարանում կայացավ Ռուբեն Գալչյանի գրքի շնորհանդեսը «Տպագրության մարգարիտ» միջազգային գիտաժողովը մեկնարկեց Գայանե Էլիազյանը հանդես եկավ դասախոսությամբ Մեկնարկեց «Նարեկացիական ընթերցումներ. Գանձեր և տաղեր» 3-րդ միջազգային գիտաժողովը Դասախոսությամբ հանդես եկավ Գրիգոր Բրուտյանը ՀՀ Կառավարության որոշմամբ Մատենադարանը վերակազմավորվել է ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Դոկտոր Յոսթ Գիպպերտը հանդես եկավ դասախոսությամբ Մեկնարկեց «Հիշողության կերպարանքները» 7-րդ միջազգային սեմինարը Մարկ Գրիգորյանը հանդես եկավ դասախոսությամբ Մատենադարանի ցուցասրահների վարիչը պարգևատրվեց ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Տեղի ունեցավ Մատենադարանի գիտական խորհրդի նիստը Մատենադարանում մեկնարկել է կրթական ծրագիր Հաստատվեց Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի կազմը Ռայա Բլբուլյանը պարգևատրվեց Մատենադարանի «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալով ՀԲԸՄ-Մատենադարան համագործակցությունը շարունակվում է Մատենադարանում տեղի ունեցավ արաբատառ ձեռագրերի նկարագրման ներածական դասընթաց Գիտաժողով Մատենադարանում Հրաչյա Թամրազյանը վերընտրվել է Մատենադարանի տնօրեն Հայ գրատպության 500-ամյակին ընդառաջ մեկնարկում է ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանմանն ու վերականգնմանը նվիրված միջազգային սեմինարը... Բացվել է Մատենադարանի նոր մասնաշենքը

ԶԼՄ-ների համար

Մատենադարանի գործունեության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար ԶԼՄ-ները կարող են դիմել՝
Հեռ.` (+374) 94615690
Էլ.փոստ՝ matenadaran.press@matenadaran.am

Ցուցասրահ՝ +374-10-562578
Տոմսարկղ՝ +374-10-513014
Ընդունարան` +374-10-513000

Անոնս


Թվային ռեսուրսներ





Տեսանյութ

ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ


  Ս.թ. հոկտեմբերի 4–ին տեղի ունեցավ Մաշտոցի անվան Մատենադարանի Կառավարման խորհրդի արտահերթ նիստը։ Օրակարգում խորհրդի նախագահի ընտրության հարցն էր։
  Կառավարման խորհրդի 36 անդամներից ներկա էին 33–ը։
  Խորհրդի 13 անդամներ առաջադրման թերթիկով ներկայացրել էին ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Մատենադարանի կառավարման խորհրդի անդամ Վիգեն Սարգսյանի թեկնածությունը։
  Կառավարման խորհրդի նիստը վարում էր խորհրդի քարտուղար Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն Շուշանիկ Խաչիկյանը, որը ներկայացրեց օրակարգը, ապա ձայն խնդրեց Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը և ելույթ ունեցավ
առաջադրման առթիվ. «Մենք առաջադրել ենք ՀՀ Նախագահի  աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի թեկնածությունը։ Վիգեն Սարգսյանը ճշմարիտ մտավորական է, մեծ էրուդիցիայի, շփման կուլտուրայի տեր անձնավորություն։   Քաջածանոթ է ոչ միայն գիտության և մշակույթի աշխարհին, այլև մտավորական լայն շրջանակներին։   
  Լինելով բազմազբաղ քաղաքական գործիչ՝ գործուն դերակատարություն է ո
ւնեցել համապետական և համազգային նշանակություն ունեցող գիտամշակութային ծրագրերին, որոնք հանրահռչակել են հայ մշակույթն աշխարհում։ Նշենք դրանցից մի քանիսը՝ Հայաստանի օրերը Ֆրանսիայում, որի ընթացքում 300–ից ավելի խոշոր միջոցառումներ են իրականացվել, Հայ գրատպության 500–ամյակը, Երևանը՝  գրքի մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ կայացած միջոցառումները, որոնք հսկայական ջանքեր և ներդրում էին պահանջում։ Այժմ նա համակարգում է Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցի միջոցառումները։
  Նա միշտ մեր կողքին է եղել Մատենադարանի նորակերտման ընթացքում, արագորեն արձագանքել է մեր բոլոր խնդրանքներին և առաջարկներին, մեր կառավարման խորհրդի անդամ է և կարող է մեծ օգուտ բերել Մատենադարանի զարգացման ծրագրերին, որոնք գնալով  բազմապատկվում և ծավալվում են։ Նա այն պետական այրերից է, որ լավ գիտի  Մատենադարանի մեծ ներուժը, համազգային և համաշխարհային նշանակությունը։
  Մի խոսքով, իր բոլոր արժանիքներից զատ, իսկական մատենադարանցի»,–իր խոսքում նշեց Մատենադարանի տնօրենը։
  Ելույթ ունեցան ՀՀ Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը, ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։
  Այնուհետև խոսք խնդրեց Վիգեն Սարգսյանը, որը հանգամանորեն անդրադարձավ Մատենադարանի ծրագրերին և զարգացման առաջնահերթություններին։
  Փակ գաղտնի քվեարկությամբ Մաշտոցի անվան Մատենադարանի կառավարման խորհրդի 33 ներկա անդամներից՝ 32 կողմ, մեկ անվավեր ձայներով նախագահ ընտրվեց Վիգեն Սարգսյանը։

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտ



'