Մատենադարանում «Այնթապի ասեղնագործությունը» գրքի շնորհանդեսով մեկնարկեց նույն թեմայով ժամանակավոր ցուցադրությունը Տեղի կունենա Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների առաջին գիտաժողովը Լուսաբանման հրավեր «Հիշողության կերպարանքները» III միջազգային սեմինար Հայագիտական Ուսումնասիրությունների Միջազգային Ընկերության 13-րդ Ընդհանուր գիտաժողովը Միսաք Գոչունյանի «Օրուան Մտածումներ» ժողովածուին նվիրված գիտաժողով... Լույս է տեսել Ձեռագրերի Մայր ցուցակի 8-րդ հատորը Նոր հրատարակություն Գիտաժողով Մատենադարանում Նոր հրատարակություն. «Հին հունական առասպելների արձագանքները հայ միջնադարյան մատենագրության մեջ» Մատենադարանը լույս է ընծայել «Մատենագիրք Հայոց» մատենաշարի ԺԹ հատորը Նոր հրատարակություն. «Պարականոն բնագրեր ու ավանդություններ». Մայքլ Սթոուն Նոր հրատարակություն. «Արցախի մանրանկարչական արվեստը» «ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ» IV միջազգային սեմինար Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Գիտաժողով Մատենադարանում Լույս Է տեսել «Մատենագիրք Հայոց» Մատենաշարի Ի հատորը Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Հայաստանում առաջին անգամ կկազմակերպվի արաբատառ ձեռագրերի նկարագրման ներածական դասընթաց Գիտագործնական սեմինար և թեմատիկ վարժանք` Մատենադարանում Միջազգային սեմինար Մատենադարանում Մատենադարանի նոր շենքը շահագործման կհանձնվի սեպտեմբերի 21-ին

Սոցիալական ցանցեր


Թվային ռեսուրսներ


Տեսանյութ

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ. «ՀԻՆ ՀՈՒՆԱԿԱՆ ԱՌԱՍՊԵԼՆԵՐԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ ՀԱՅ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ»

 
  Մատենադարանը հրատարակել է բանասիրական գիտությունների դոկտոր, Մատենադարանի ավագ գիտաշխատող Գոհար Մուրադյանի «Հին հունական առասպելների արձագանքները հայ միջնադարայն մատենագրության մեջ» աշխատությունը։
 Գոհար Մուրադյանի այս նոր ուսումնասիրության նպատակն է հասկանալ` թե որքանով էր միջնադարյան հայ ընթերցողը ծանոթ հունական առասպելաբանութանը: Հին հունական առասպելները զգալի տեղ ունեն նաև քրիստոնեական, բյուզանդական գրականության մեջ, որի հետ սերտ կապերի շնորհիվ էլ առանձին առասպելական պատումներ ու դրվագներ տեղ են գտել նաև հայ հեղինակների երկերում: Այս տեսանկյունից ուսումնասիրելով միջնադարյան հայ մատենագրությունը` գրքի հեղինակը նշում է, որ միջին դարերում հայերը հունական առասպելների մասին պատկերացում են կազմել հիմնականում ուշ անտիկ և վաղ քրիստոնեական հունական երկերի թարգմանությունների միջոցով: Առանձին դեպքերում հայ հեղինակներն անմիջականորեն օգտվել են սկզբնաղբյուրներից: Հավաքված բազմազան նյութը վկայում է, որ այդ դարաշրջանում հայ  ընթերցողը հանդիպում էր հին հունական առասպելական ամենատարբեր շարքերի դրվագների, որոնք ոչ միշտ էին նրան ծանոթ ու հասկանալի: Այդ պատճառով հայկական նյութը զերծ չէ անճանաչելորեն փոխված անուններից և երբեմն էլ` աղավաղված սյուժեներից:

  Բնագրերից քաղված հատվածները ներկայացված են զուգահեռ աշխարհաբար թարգմանությամբ: Հունարենից թարգմանված երկերի պարագայում բերվում են նաև սկզբնագրի համապատասխան հատվածները: Ժողովածուն ընդգրկում է 154 դրվագ, որոնցից յուրաքանչյուրին նախորդում է հունական առասպելի դասական տարբերակի համառոտ շարադրանքը: Դրվագների հերթականությունը հիմնականում հետևում է Ապոլլոդորսի «Դիցաբանական գրադարան»-ում դրանց դասավորության սկզբունքին: Առաջաբանում ներկայացված են դիցաբանական անունների տարբեր տառադարձումների, թարգմանությունների և դրանց գրության ճիշտ ձևերի ցանկեր:
  Գրքի հրատարակությունը հովանավորելու համար  Մատենադարանը և «Մատենադարանի բարեկամներ» հիմնադրամը երախտագիտություն են հայտնում Մաքսիմ Հակոբյանին:

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտ