Արթուր Մեսչյանը և Աշոտ Ավագյանը ստացել են պետական մրցանակներ Նոր ցուցադրություն Նոր հրատարակություն Սիմեոն Լեհացու «Ուղեգրությունը» Ասպիրանտուրայի ընդունելություն Բակո Սահակյանն ընդունել է Հրաչյա Թամրազյանին Տեղի ունեցավ «ՄԷԿ ԱԶԳ – ՄԷԿ ԵԿԵՂԵՑԻ» ալբոմի էլեկտրոնային տարբերակի շնորհանդեսը Լուսաբանման հրավեր Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի ծննդյան 60 ամյակը Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հրաչյա Թամրազյանին «Հիշողության կերպարանքներ» Նոր հրատարակություն Նոր հրատարակություն «ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ» IV միջազգային սեմինար Ձեռագրերի Մայր ցուցակի թվային տարբերակները Մատենադարանի Թվայնացման բաժինը համալրվել է Suprascan Quartz A1 տիպի գրքային սքաներով Բանբեր Մատենադարանի թվային տարբերակները Հանդիպում «Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության անդամների հետ Բակո Սահակյանը ընդունել է Հրաչյա Թամրազյանին Բանբեր Մատենադարանի N20 Մատենադարանի կառավարման խորհրդի նիստ ՀԲԸ միությունը կրթաթոշակներ է տրամադրել ԳԻՏԱԺՈՂՈՎ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ... Նոր Ջուղայի ձեռագրերի ցուցադրություն Լույս է տեսել Ձեռագրերի Մայր ցուցակի 8-րդ հատորը Համագործակցության պայմանագիր Նոր հրատարակություն Մաշտոցյան Մատենադարանի նվիրյալը Նոր հրատարակություն Գիտաժողով Մատենադարանում Մաշտոցի անվան Մատենադարանի կառավարման խորհրդի արտահերթ նիստը ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ 13-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ Նոր հրատարակություն. «Պարականոն բնագրեր ու ավանդություններ». Մայքլ Սթոուն Նոր հրատարակություն. «Արցախի մանրանկարչական արվեստը» Մեծարժեք նվիրատվություն Մատենադարանին Մշակույթների երկխոսություն Միջազգային գիտաժողով Աստանայում Ավարտվեց «ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ» IV միջազգային սեմինարը Նոր հրատարակություն ՑՈՒՑԱԿ ՁԵՌԱԳՐԱՑ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ Մատենադարանի տնօրեն Հր. Թամրազյանը ընտրվել է ԳԱԱ թղթակից անդամ Նոր հրատարակություն Նվիրատվություն Մատենադարանին Լույս Է տեսել «Մատենագիրք Հայոց» Մատենաշարի Ի հատորը Նոր հրատարակություն Գիտաժողով Մատենադարանում Ուշադրություն Հայկական սրբությունները՝ Բազեի հայացքով Նոր հրատարակություն Արքայազն Չարլզն այցելեց Մատենադարան Գիտաժողով Մատենադարանում Մատենադարանին հանձնվեցին կարևոր ձեռագրեր «Մարտիրոս Սարյան: Երկխոսություն հավերժի հետ» ցուցադրություն Տպագիր առաջին հայալեզու Աստվածաշունչն արդեն պատկանում է Մատենադարանին Տեղի կունենա Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների առաջին գիտաժողովը Հրաչյա Թամրազյանը վերընտրվել է Մատենադարանի տնօրեն Հայաստանում առաջին անգամ կկազմակերպվի Արաբատառ ձեռագրերի նկարագրման ներածական դասընթաց

Սոցիալական ցանցեր

Կոնտակտներ

Համալրումներ

Թվային ռեսուրսներ






Տեսանյութ

ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՆՎԻՐՅԱԼԸ

 
 
 Սեն Արևշատյանը Մաշտոցյան Մատենադարանի հիմնադիր տնօրեն Լևոն Խաչիկյանի և մի քանի համախոհների հետ Մատենադարանը սկզբնավորողներից ու կերտողներից է: Նրանք ուղենշել և հունավորել են Մատենադարանի ապագան: Նրանց նախընտրությամբ է ձևավորվել Մատենադարանի ներքին կառույցը` համալրվելով երիտասարդ մասնագետներով, որոնց վիճակված էր գնալ անկոխ ճանապարհներով, խորամուխ լինել հայ միջնադարագիտության չուսումնասիրված բնագավառներում:
  Այսպես օր-օրի, տարեց-տարի աճել են Մատենադարանի ձգողական ուժը, ազդեցության ոլորտները:
  Մատենադարանը հանրահռչակել է իր համամարդկային գանձերը ի սփյուռս աշխարհի` դառնալով Մայր Հայրենիքի ոչ միայն խորհրդանշանը, այլև հավերժության առհավատչյան:
  Եվ այդ ամենը կատարվել է օր-օրի, անմնացորդ նվիրումով, Մաշտոցի խոսքերով` «մշտագյուտ» ստեղծաբանությամբ, գործի բացառիկության գիտակցությամբ:
  Սեն  Արևշատյանը աշխատանքի է անցել Մատենադարանում կազմավորման առաջին օրից` զբաղեցնելով հանգուցային պաշտոններ և Լևոն Խաչիկյանից հետո քառորդ դար ղեկավարելով Մատենադարանը: Այնուհետև Մատենադարանի կառավարման խորհրդի նախագահն էր, տնօրենի գլխավոր խորհրդականը, միաժամանակ բաժին էր ղեկավարում:
  Սոսկ թվարկումն անգամ վկայում է անմնացորդ նվիրման մասին, որ, թվում է, վեր է մարդկային հնարավորություններից: Նրա դերը բացառիկ էր նաև նրանով, որ նա անխաթար ու անկորուստ տարավ Մատենադարանը 90-ականների դաժան փորձությունների միջով` շարունակելով գիտական կյանքը, հարստացնելով մեծարժեք հավաքածուները. միայն ձեռագրական հավաքածուն այդ տարիներին հարստացել է 1500-ից ավելի միավորներով, լույս են տեսել հարյուրավոր մենագրություններ և բնագրեր: Այս ամենն է, ահա, հիմք նախապատրաստել Մատենադարանի հետագա ընթացքի, սերնդափոխության, թռիչքաձև զարգացումների համար, որի ականատեսն ենք մենք:
  Մեծ է Սեն Արևշատյանի գիտական վաստակը: Եթե ոչինչ ստեղծած չլիներ, նա իր մնայուն տեղը կունենար հայագիտության պատմության մեջ «Փիլիսոփայական մտքի ձևավորումը Հին Հայաստանում (V-VI դդ., 1973 թ.)» հիմնարար աշխատությամբ, որը լիակատար պատկերացում է տալիս հայ հայրաբանական գրականության և հունաբան-նորպլատոնական դպրոցի ձևավորման մասին: Նրա տասնյակ ուսումնասիրությունները, նվիրված Դավիթ Անհաղթին, բարեշրջել են հայ փիլիսոփայական մտքի պատմության ուսումնասիրության ողջ հայեցակարգը` հարստացնելով բնագրագիտական-աղբյուրագիտական հենքով և նորպլատոնական սկզբնաղբյուրների նորովի համադրութայմբ: Նրա տասնյակ աշխատությունները հանրահռչակել են Դավիթ Անհաղթի ստեղծագործությունը միջազգային գիտական ասպարեզներում` դիտարկելով դրանք իբրև համաշխարհային փիլիսոփայական մտքի պատմության բացառիկ դրսևորումներից մեկը:
  Նա իր մեծարժեք ուսումնասիրություններով ամբողջացրել և պարբերացրել է հայ փիլիսոփայական մտքի պատմությունը` Դավիթ Անհաղթից մինչև Գրիգոր Տաթևացի: Եվ այսօր հայ միջնադարյան մատենագրությամբ զբաղվող ոչ մի մասնագետ չի կարող շրջանցել նրա աշխատությունները, քանի որ միջնադարում գիտելիքները ներհյուսված  են իրար, իսկ Սեն Արևշատյանի աշխատությունները նաև ընդհանուր մշակութաբանական հիմնաշերտերն են վերհանում:
  Նա առաջ է քաշել նաև նոր, համարձակ գիտական վարկածներ, որոնք նորագույն  հետազոտությունների հիմք են դարձել և դեռ երկար ուղենշային դեր են կատարելու: Դրա վկայությունն են Դավիթ Անհաղթի մասին նոր ուսումնասիրությունները, ի հայտ եկող նոր բնագրերը:
Այս ամենը, իբրև կյանքի ուղի, անցած ճանապարհ, վկայում  է իմաստասեր վարքի, գիտնականի տիպարի, միջնադարյան եզրաբանությամբ` ճշմարիտ մակացուի մասին: 
  Նա ապրեց այդպիսի ստեղծարար կյանքով, ուր ներդաշն էր ամեն ինչ,  որ տանում է ներքին խաղաղության և խաղաղարարության:
Հազվագյուտ մարդ. նախանձելի վարք ու բարք։
  Նա պատկանում էր այն բացառիկ մարդկանց թվին, որոնք նաև մթնոլորտ են ստեղծում և օրինակի ուժ ունեն: Նա անմնացորդ իրեն նվիրել է Մատենադարանին, գիտությանն ընդհանրապես, երբեք չմոռանալով, որ ամեն գիտության անկյունաքարը  բարոյագիտությունն է` գործնական բարոյագիտությունը: 
  Նա նման էր իր ուսումնասիրությունների հեղինակներին: Նա հետևում էր Դավիթ Անհաղթի` Պլատոնից վերցրած փիլիսոփայության երկու սահմանումներին` փիլիսոփայությունը նմանվելն է կատարելատիպին` ըստ մարդկային կարողությունների և փիլիսոփայությունը խոկումն է մահու` խորհելն է մահվան մասին: Նա հայեցողաբար, փիլիսոփայորեն էր նայում արտաքին կյանքի բոլոր դրսևորումներին, ուշադիր էր իր ներքին կյանքի նկատմամբ, և այս երկու աշխարհները հավասարակշռված էին նրանում` միջնադարյան եզրաբանությամբ` նա ամբողջական էր ըստ ներքին և արտաքին մարդու, բարեխոհ էր, խաղաղարար, խնամակալ և արդարամիտ: Իր պատկառելի տարիքում չէր կորցրել ներքին զվարթությունը, հումորը: 
  Վերջին տարիներին աշխատում էր հատուկ ներշնչվածությամբ և ոգևորությամբ` լույս ընծայելով գիտական-թարգմանական ժողովածուներ, այդ թվում Ագաթանգեղոսի «Հայոց պատմությունը», Գրիգոր Լուսավորչին վերագրվող «Հաճախապատում ճառերը», Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոցը», Անանիա Շիրակացու «Տիեզերաբանությունը» և այլն:
  Սեն Արևշատյանն ապրել է երկար և իմաստավոր կյանքով, որն արդեն կենսագործվում է հավիտենության կշռույթների մեջ` իբրև լինելության ճանապարհ, ուր իրար են միանում անցյալն ու գալիքը, խաչասերվում են բյուրավոր կյանքերի ուղեծիրները` ճանապարհ հարթելով գալիք սերունդների համար: Երանի նրանց, որ ունեն այդ առաքելությունը: Նրանցից է Սեն Արևշատյանը, և թող բոլորիս համար մխիթարություն լինի այն լուսավոր հետքը, որ նա թողել է իրենից հետո և այն մնայուն, կենդանի ավանդը, որ նա ներդրել է հայագիտության մեջ, և որը հաջորդ սերունդներին մղելու է ստեղծաբանության, շարունակականության և կենսասիրության…

Հրաչյա Թամրազյան
Մատենադարանի տնօրեն