«Հիշողության կերպարանքներ» Նոր հրատարակություն Ասպիրանտուրայի ընդունելություն Բանբեր Մատենադարանի թվային տարբերակները Տեղի ունեցավ «ՄԷԿ ԱԶԳ – ՄԷԿ ԵԿԵՂԵՑԻ» ալբոմի էլեկտրոնային տարբերակի շնորհանդեսը Մաշտոցի անվան Մատենադարանի կառավարման խորհրդի արտահերթ նիստը ԳԻՏԱԺՈՂՈՎ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ... Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հրաչյա Թամրազյանին Մաշտոցյան Մատենադարանի նվիրյալը Սիմեոն Լեհացու «Ուղեգրությունը» Արթուր Մեսչյանը և Աշոտ Ավագյանը ստացել են պետական մրցանակներ Լույս է տեսել Կարեն Մաթևոսյանի «Պատմահնագիտական դիտարկումներ. Արուճ, Հավուց թառ, Անի, Աղթամար, Վայոց ձոր» աշխատությունը Կարեն Մաթևոսյան«Հայկական որմնանկարչություն. գիտական հոդվածների և նյութերի ժողովածու» Միջազգային գիտաժողով Աստանայում Նոր հրատարակություն Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի ծննդյան 60 ամյակը Ձեռագրերի Մայր ցուցակի թվային տարբերակները Հանդիպում «Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության անդամների հետ Բակո Սահակյանը ընդունել է Հրաչյա Թամրազյանին Բանբեր Մատենադարանի N20 Մատենադարանի կառավարման խորհրդի նիստ ՀԲԸ միությունը կրթաթոշակներ է տրամադրել Լուսաբանման հրավեր Նոր Ջուղայի ձեռագրերի ցուցադրություն Լույս Է տեսել «Մատենագիրք Հայոց» Մատենաշարի Ի հատորը Երիտասարդական VI գիտաժողով Բանբեր Մատենադարանի N29 Համագործակցության պայմանագիր Նոր հրատարակություն Լույս է տեսել Ձեռագրերի Մայր ցուցակի 8-րդ հատորը Նոր հրատարակություն Մատենադարանի Թվայնացման բաժինը համալրվել է Suprascan Quartz A1 տիպի գրքային սքաներով Մեծարժեք նվիրատվություն Մատենադարանին Մատենադարանի տնօրեն Հր. Թամրազյանը ընտրվել է ԳԱԱ թղթակից անդամ Նոր հրատարակություն Բակո Սահակյանն ընդունել է Հրաչյա Թամրազյանին Պրոֆեսոր Աշոտ Աբրահամյանի արխիվի նվիրատվությունը Մատենադարանին ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ 13-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ Նոր ցուցադրություն Նոր հրատարակություն. «Արցախի մանրանկարչական արվեստը» Նվիրատվություն Մատենադարանին Մշակույթների երկխոսություն Գիտաժողով Մատենադարանում «ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ» IV միջազգային սեմինար Հայկական սրբությունները՝ Բազեի հայացքով Նոր հրատարակություն Նոր հրատարակություն ՑՈՒՑԱԿ ՁԵՌԱԳՐԱՑ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ Նոր հրատարակություն. «Պարականոն բնագրեր ու ավանդություններ». Մայքլ Սթոուն Գիտաժողով Մատենադարանում ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ ԺԴ դար, մասն Բ (1326- 1350 թթ.) Նոր հրատարակություն Խաչիկ Հարությունյան «Հայերեն ձեռագրերի հիշատակարանները» Նոր հրատարակություն Լույս է տեսել «Լևոն Խաչիկյան. Հարյուրամյակ» նյութերի ժողովածուն Մարգարիտա Դարբինյանի 100-ամյակը Տեղեկացում ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը Մատենադարանին նվիրաբերել է ռադիոգիդ սարքեր Ուշադրություն ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՆՎԻՐՎԱԾ ՂԵՎՈՆԴ ԱԼԻՇԱՆԻ 200-ԱՄՅԱԿԻՆ Լուսինե Թումանյանի «Վանա լճի կղզիների վանքերի գրչության կենտրոնները» խորագրով աշխատությունը Ավարտվեց «ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ» IV միջազգային սեմինարը Արքայազն Չարլզն այցելեց Մատենադարան Գիտաժողով Մատենադարանում Մատենադարանին հանձնվեցին կարևոր ձեռագրեր Տպագիր առաջին հայալեզու Աստվածաշունչն արդեն պատկանում է Մատենադարանին «Մարտիրոս Սարյան: Երկխոսություն հավերժի հետ» ցուցադրություն Տեղի կունենա Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների առաջին գիտաժողովը Հրաչյա Թամրազյանը վերընտրվել է Մատենադարանի տնօրեն Հայաստանում առաջին անգամ կկազմակերպվի Արաբատառ ձեռագրերի նկարագրման ներածական դասընթաց

ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՆՎԻՐՅԱԼԸ

 
 
 Սեն Արևշատյանը Մաշտոցյան Մատենադարանի հիմնադիր տնօրեն Լևոն Խաչիկյանի և մի քանի համախոհների հետ Մատենադարանը սկզբնավորողներից ու կերտողներից է: Նրանք ուղենշել և հունավորել են Մատենադարանի ապագան: Նրանց նախընտրությամբ է ձևավորվել Մատենադարանի ներքին կառույցը` համալրվելով երիտասարդ մասնագետներով, որոնց վիճակված էր գնալ անկոխ ճանապարհներով, խորամուխ լինել հայ միջնադարագիտության չուսումնասիրված բնագավառներում:
  Այսպես օր-օրի, տարեց-տարի աճել են Մատենադարանի ձգողական ուժը, ազդեցության ոլորտները:
  Մատենադարանը հանրահռչակել է իր համամարդկային գանձերը ի սփյուռս աշխարհի` դառնալով Մայր Հայրենիքի ոչ միայն խորհրդանշանը, այլև հավերժության առհավատչյան:
  Եվ այդ ամենը կատարվել է օր-օրի, անմնացորդ նվիրումով, Մաշտոցի խոսքերով` «մշտագյուտ» ստեղծաբանությամբ, գործի բացառիկության գիտակցությամբ:
  Սեն  Արևշատյանը աշխատանքի է անցել Մատենադարանում կազմավորման առաջին օրից` զբաղեցնելով հանգուցային պաշտոններ և Լևոն Խաչիկյանից հետո քառորդ դար ղեկավարելով Մատենադարանը: Այնուհետև Մատենադարանի կառավարման խորհրդի նախագահն էր, տնօրենի գլխավոր խորհրդականը, միաժամանակ բաժին էր ղեկավարում:
  Սոսկ թվարկումն անգամ վկայում է անմնացորդ նվիրման մասին, որ, թվում է, վեր է մարդկային հնարավորություններից: Նրա դերը բացառիկ էր նաև նրանով, որ նա անխաթար ու անկորուստ տարավ Մատենադարանը 90-ականների դաժան փորձությունների միջով` շարունակելով գիտական կյանքը, հարստացնելով մեծարժեք հավաքածուները. միայն ձեռագրական հավաքածուն այդ տարիներին հարստացել է 1500-ից ավելի միավորներով, լույս են տեսել հարյուրավոր մենագրություններ և բնագրեր: Այս ամենն է, ահա, հիմք նախապատրաստել Մատենադարանի հետագա ընթացքի, սերնդափոխության, թռիչքաձև զարգացումների համար, որի ականատեսն ենք մենք:
  Մեծ է Սեն Արևշատյանի գիտական վաստակը: Եթե ոչինչ ստեղծած չլիներ, նա իր մնայուն տեղը կունենար հայագիտության պատմության մեջ «Փիլիսոփայական մտքի ձևավորումը Հին Հայաստանում (V-VI դդ., 1973 թ.)» հիմնարար աշխատությամբ, որը լիակատար պատկերացում է տալիս հայ հայրաբանական գրականության և հունաբան-նորպլատոնական դպրոցի ձևավորման մասին: Նրա տասնյակ ուսումնասիրությունները, նվիրված Դավիթ Անհաղթին, բարեշրջել են հայ փիլիսոփայական մտքի պատմության ուսումնասիրության ողջ հայեցակարգը` հարստացնելով բնագրագիտական-աղբյուրագիտական հենքով և նորպլատոնական սկզբնաղբյուրների նորովի համադրութայմբ: Նրա տասնյակ աշխատությունները հանրահռչակել են Դավիթ Անհաղթի ստեղծագործությունը միջազգային գիտական ասպարեզներում` դիտարկելով դրանք իբրև համաշխարհային փիլիսոփայական մտքի պատմության բացառիկ դրսևորումներից մեկը:
  Նա իր մեծարժեք ուսումնասիրություններով ամբողջացրել և պարբերացրել է հայ փիլիսոփայական մտքի պատմությունը` Դավիթ Անհաղթից մինչև Գրիգոր Տաթևացի: Եվ այսօր հայ միջնադարյան մատենագրությամբ զբաղվող ոչ մի մասնագետ չի կարող շրջանցել նրա աշխատությունները, քանի որ միջնադարում գիտելիքները ներհյուսված  են իրար, իսկ Սեն Արևշատյանի աշխատությունները նաև ընդհանուր մշակութաբանական հիմնաշերտերն են վերհանում:
  Նա առաջ է քաշել նաև նոր, համարձակ գիտական վարկածներ, որոնք նորագույն  հետազոտությունների հիմք են դարձել և դեռ երկար ուղենշային դեր են կատարելու: Դրա վկայությունն են Դավիթ Անհաղթի մասին նոր ուսումնասիրությունները, ի հայտ եկող նոր բնագրերը:
Այս ամենը, իբրև կյանքի ուղի, անցած ճանապարհ, վկայում  է իմաստասեր վարքի, գիտնականի տիպարի, միջնադարյան եզրաբանությամբ` ճշմարիտ մակացուի մասին: 
  Նա ապրեց այդպիսի ստեղծարար կյանքով, ուր ներդաշն էր ամեն ինչ,  որ տանում է ներքին խաղաղության և խաղաղարարության:
Հազվագյուտ մարդ. նախանձելի վարք ու բարք։
  Նա պատկանում էր այն բացառիկ մարդկանց թվին, որոնք նաև մթնոլորտ են ստեղծում և օրինակի ուժ ունեն: Նա անմնացորդ իրեն նվիրել է Մատենադարանին, գիտությանն ընդհանրապես, երբեք չմոռանալով, որ ամեն գիտության անկյունաքարը  բարոյագիտությունն է` գործնական բարոյագիտությունը: 
  Նա նման էր իր ուսումնասիրությունների հեղինակներին: Նա հետևում էր Դավիթ Անհաղթի` Պլատոնից վերցրած փիլիսոփայության երկու սահմանումներին` փիլիսոփայությունը նմանվելն է կատարելատիպին` ըստ մարդկային կարողությունների և փիլիսոփայությունը խոկումն է մահու` խորհելն է մահվան մասին: Նա հայեցողաբար, փիլիսոփայորեն էր նայում արտաքին կյանքի բոլոր դրսևորումներին, ուշադիր էր իր ներքին կյանքի նկատմամբ, և այս երկու աշխարհները հավասարակշռված էին նրանում` միջնադարյան եզրաբանությամբ` նա ամբողջական էր ըստ ներքին և արտաքին մարդու, բարեխոհ էր, խաղաղարար, խնամակալ և արդարամիտ: Իր պատկառելի տարիքում չէր կորցրել ներքին զվարթությունը, հումորը: 
  Վերջին տարիներին աշխատում էր հատուկ ներշնչվածությամբ և ոգևորությամբ` լույս ընծայելով գիտական-թարգմանական ժողովածուներ, այդ թվում Ագաթանգեղոսի «Հայոց պատմությունը», Գրիգոր Լուսավորչին վերագրվող «Հաճախապատում ճառերը», Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոցը», Անանիա Շիրակացու «Տիեզերաբանությունը» և այլն:
  Սեն Արևշատյանն ապրել է երկար և իմաստավոր կյանքով, որն արդեն կենսագործվում է հավիտենության կշռույթների մեջ` իբրև լինելության ճանապարհ, ուր իրար են միանում անցյալն ու գալիքը, խաչասերվում են բյուրավոր կյանքերի ուղեծիրները` ճանապարհ հարթելով գալիք սերունդների համար: Երանի նրանց, որ ունեն այդ առաքելությունը: Նրանցից է Սեն Արևշատյանը, և թող բոլորիս համար մխիթարություն լինի այն լուսավոր հետքը, որ նա թողել է իրենից հետո և այն մնայուն, կենդանի ավանդը, որ նա ներդրել է հայագիտության մեջ, և որը հաջորդ սերունդներին մղելու է ստեղծաբանության, շարունակականության և կենսասիրության…

Հրաչյա Թամրազյան
Մատենադարանի տնօրեն