Մատենադարանը լույս է ընծայել «Մատենագիրք Հայոց» մատենաշարի ԺԹ հատորը Նոր հրատարակություն. «Հին հունական առասպելների արձագանքները հայ միջնադարյան մատենագրության մեջ» Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Լուսաբանման հրավեր «Հիշողության կերպարանքները» III միջազգային սեմինար Հայագիտական Ուսումնասիրությունների Միջազգային Ընկերության 13-րդ Ընդհանուր գիտաժողովը Միսաք Գոչունյանի «Օրուան Մտածումներ» ժողովածուին նվիրված գիտաժողով... Մատենադարանում տեղի կունենա Ոսկան Երևանցուն նվիրված սեմինար Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Լույս Է տեսել «Մատենագիրք Հայոց» Մատենաշարի Ի հատորը Գիտաժողով Մատենադարանում Նոր հրատարակություն. «Պարականոն բնագրեր ու ավանդություններ». Մայքլ Սթոուն Նոր հրատարակություն. «Արցախի մանրանկարչական արվեստը» «ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ» IV միջազգային սեմինար Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Լույս է տեսել Ձեռագրերի Մայր ցուցակի 8-րդ հատորը Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Մատենադարանում «Այնթապի ասեղնագործությունը» գրքի շնորհանդեսով մեկնարկեց նույն թեմայով ժամանակավոր ցուցադրությունը ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ. «ԴԱՐԻ ԿՈՂՈՊՈՒՏԸ. ՀԱՅԵՐԻ ՈՒՆԵԶՐԿՈՒՄԸ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ 1914-1923 ԹԹ.» Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Տեղի կունենա գիտաժողով՝ նվիրած պատմական Տայք նահանգին Նոր հրատարակություն «Նարեկացիական ընթերցումներ» Մատենադարանում Տեղի կունենա «Հիշողության կերպարանքները» միջազգային հինգերորդ գիտաժողովը Տեղի կունենա Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների առաջին գիտաժողովը Լույս է տեսել Մատենադարանի աշխատակիցների ևս 3 աշխատություն Հրատարակվել է «Հայոց Ցեղասպանության թեման թատրոնում (1895-2015)» գիրքը Տեղի կունենա գիտաժողով Մատենադարանում Լույս Է տեսել «Մատենագիրք Հայոց» մատենաշարի Ժէ հատորը «Պատմական Տայք. պատմություն, մշակույթ, դավանանք», 22-24 հունիսի, 2016 թ. Բանբեր Մատենադարանի N22 Նոր հրատարակություն Լույս է տեսել Հրաչյա Թամրազյանի «Գրիգոր Նարեկացին եվ Նարեկյան դպրոցը» ուսումնասիրության երկրորդ հատորը «Նարեկացիական ընթերցումներ» 2-րդ միջազգային գիտաժողով Լույս է տեսել «Գրիգոր Նարեկացին հայ ձեռագրական արվեստում» գիրքը Լույս է տեսել «Միքայել անվամբ ԺԷ. դարի երկու գրիչ» գիրքը Լույս է տեսել Էմմա Կորխմազյանի «Բարձր Հայքի մանրանկարչությունը ԺԱ.-ԺԴ. դդ.» գիրքը Հայաստանում առաջին անգամ կկազմակերպվի արաբատառ ձեռագրերի նկարագրման ներածական դասընթաց Գիտագործնական սեմինար և թեմատիկ վարժանք` Մատենադարանում Միջազգային սեմինար Մատենադարանում

Թվային ռեսուրսներ





Անոնս


Տեսանյութ

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ԼՈՒՅՍ Է ԸՆԾԱՅԵԼ «ՄԱՏԵՆԱԳԻՐՔ ՀԱՅՈՑ» ՄԱՏԵՆԱՇԱՐԻ ԺԹ ՀԱՏՈՐԸ

  Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը հրատարակել է «Մատենագիրք Հայոց» մատենաշարի ԺԹ հատորը: Նրանում ներկայացված է  միջնադարյան հայ մատենագրության խոշորագույն դեմքերից մեկի՝ Մխիթար Գոշի «Դատաստանագիրք Հայոց»-ը:  «Մատենագիրք Հայոց»  մատենաշարում Մխիթար Գոշի ժառանգությանը նվիրված երկու գիրք է նախատեսված թողարկել: Հրապարակված հատորում առաջին անգամ  «Դատաստանագրքի» երեք խմբագրությունները հանրությանն են ներկայացվում միասին: Մինչ այս դրանք հրապարակվել էին առանձին.  առաջին  և երրորդ խմբագրությունները լույս էին տեսել 1975 թ., Խոսրով Թորոսյանի աշխատասիրությամբ, իսկ Բ խմբագրությունը հրատարակվել էր շատ ավելի վաղ՝ 1884 թ.` ս. Գայանե վանքի վանահայր Վահան Բաստամցյանի աշխատասիրությամբ: ԺԹ հատորի առաջաբանում ներկայացված է Մխիթար Գոշը և նրա տեղը հայոց մատենագրության մեջ: Գոշի ժառանգությանը նվիրված մատենաշարի երկրորդ գրքում ընդգրկվելու են հետևյալ երկերը. Երեմիայի մարգարեության մեկնությունն, որն առաջին անգամ է հրատարակվելու, ինչպես նաև վերահրատարակվելու են առակները, «Առ վրացիս» թուղթը, Խոսրով Նոր վկայի վարքը, Ժամանակագրությունը, աղոթքներն ու խրատները: Յուրաքանչյուր երկի մասին առավել մանրամասն անդրադարձ կլինի հրապարակվող հատորում ամեն մեկի առանձին առաջաբանում:  «Մատենագիրք Հայոց» մատենաշարի նշված հատորի խմբագիրն է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Ազատ Բոզոյանը, գեղարվեստական խմբագիրը և ցանկերը կազմել է Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրենի խորհրդական՝ բարձր տեխնոլոգիաների և հրատարակչական հարցերով,  մատենաշարի համակարգող Գուրգեն Գասպարյանը: Հատորի պատրաստման և տպագրության ծախսերը հոգացել է «Գալուստ Կիւլպենկեան» հիմնարկությունը:

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտ


'