Հայկական սրբությունները՝ Բազեի հայացքով Տեղի ունեցավ «ՄԷԿ ԱԶԳ – ՄԷԿ ԵԿԵՂԵՑԻ» ալբոմի էլեկտրոնային տարբերակի շնորհանդեսը Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի ծննդյան 60 ամյակը «Մարտիրոս Սարյան: Երկխոսություն հավերժի հետ» ցուցադրություն ՀԲԸ միությունը կրթաթոշակներ է տրամադրել Մատենադարանի կառավարման խորհրդի նիստ Հանդիպում «Վիքիմեդիա Հայաստան» հասարակական կազմակերպության անդամների հետ Նոր Ջուղայի ձեռագրերի ցուցադրություն Համագործակցության պայմանագիր Մաշտոցի անվան Մատենադարանի կառավարման խորհրդի արտահերթ նիստը Մշակույթների երկխոսություն Միջազգային գիտաժողով Աստանայում «ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ» IV միջազգային սեմինար Մատենադարանի տնօրեն Հր. Թամրազյանը ընտրվել է ԳԱԱ թղթակից անդամ Մատենադարանում տեղի ունեցավ արաբատառ ձեռագրերի նկարագրման ներածական դասընթաց Գիտաժողով Մատենադարանում Հրաչյա Թամրազյանը վերընտրվել է Մատենադարանի տնօրեն Հայ գրատպության 500-ամյակին ընդառաջ մեկնարկում է ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանմանն ու վերականգնմանը նվիրված միջազգային սեմինարը... Բացվել է Մատենադարանի նոր մասնաշենքը

Սոցիալական ցանցեր

Կոնտակտներ

Համալրումներ

Թվային ռեսուրսներ






Տեսանյութ

ԿՆՔՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ

  2014 թ. հունիսի 3-9-ը Մոսկվայում կայացած «Ինտերմուզեում 2014» փառատոնի շրջանակում Մեսրոպ Մաշտոցի անվան «Մատենադարան» հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի և Ռուսաստանի պատմության պետական թանգարանի միջև կնքվել է համագործակցության պայմանագիր‚ որով նախատեսվում է՝
• համատեղ գիտական հետազոտությունների իրականացում տեքստաբանության‚ աղբյուրագիտության‚ հնագրագիտության‚ միջնադարյան մանրանկարչության և պատմագրություն բնագավառներում
• տեղեկատվության փոխանակում պատմության‚ մշակույթի‚ թանգարանային գործի‚ պատմամշակութային ժառանգության պահպանման ոլորտներում‚
• համատեղ ցուցադրությունների կազմակերպում
• գիտաժողովների‚ սեմինարների և կլոր սեղանների կազմակերպում‚ որոնք նվիրված կլինեն գրավոր ժառանգության պահպանման‚ թանգարանային գործի ու պատմագրության խնդիրներին
•  գիտական հետազատությունների հրապարակում «Բանբեր Մատենադարանի» և «Պատմության պետական թանգարանի աշխատություններ»  տարեգրքերում
•  թանգարանագետների միջև մասնագիտական կապերի ընդլայնում։
  ԱՊՀ մասնակից պետությունների և թանգարանային կառավարման գծով Մատենադարանի տնօրենի խորհրդական Արա Խզմալյանը տնօրեն Հրաչյա Թամրազյանի անունից ողջունեց փառատոնի կազմակերպիչներին և Պատմության պետական թանգարանի տնօրեն Ալեքսեյ Լևիկինին՝ հավաստիացնելով‚ որ Մատենադարանի տնօրինությունը պատրաստակամ է բարձր մակարդակով իրականացնել պայմանագրով նախատեսված բոլոր աշխատանքները։
  2014 թ. նախատեսվում է նաև Ա. Լևիկինի այցը Մատենադարան։ Համագործակցության առաջին քայլերը կիրականացվեն 2014 թ. կայանալիք «Հիշողության կերպարանքները» միջազգային սեմինարի շրջանակում։

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտ