Հայկական սրբությունները՝ Բազեի հայացքով Տեղի ունեցավ «ՄԷԿ ԱԶԳ – ՄԷԿ ԵԿԵՂԵՑԻ» ալբոմի էլեկտրոնային տարբերակի շնորհանդեսը Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի ծննդյան 60 ամյակը «Մարտիրոս Սարյան: Երկխոսություն հավերժի հետ» ցուցադրություն ՀԲԸ միությունը կրթաթոշակներ է տրամադրել Մատենադարանի կառավարման խորհրդի նիստ Հանդիպում «Վիքիմեդիա Հայաստան» հասարակական կազմակերպության անդամների հետ Նոր Ջուղայի ձեռագրերի ցուցադրություն Համագործակցության պայմանագիր Մաշտոցի անվան Մատենադարանի կառավարման խորհրդի արտահերթ նիստը Մշակույթների երկխոսություն Միջազգային գիտաժողով Աստանայում «ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ» IV միջազգային սեմինար Մատենադարանի տնօրեն Հր. Թամրազյանը ընտրվել է ԳԱԱ թղթակից անդամ Մատենադարանում տեղի ունեցավ արաբատառ ձեռագրերի նկարագրման ներածական դասընթաց Գիտաժողով Մատենադարանում Հրաչյա Թամրազյանը վերընտրվել է Մատենադարանի տնօրեն Հայ գրատպության 500-ամյակին ընդառաջ մեկնարկում է ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանմանն ու վերականգնմանը նվիրված միջազգային սեմինարը... Բացվել է Մատենադարանի նոր մասնաշենքը

Սոցիալական ցանցեր

Կոնտակտներ

Համալրումներ

Թվային ռեսուրսներ






Տեսանյութ

ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ ՁԵՌԱԳՐԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ «ՍՈՒՐԲ ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՐԸ ԻՐԱՆԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ


  2014թ. մայիսի 23-ին «Համայնքային օրեր Հայաստանում» ծրագրի շրջանակներում Սպահանի Հայոց թեմի թեմական խորհրդի և Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հետ համագործակցությամբ, իրանահայ համայնքին նվիրված՝ «Նոր Ջուղայի օրեր» խորագրով ծրագրի շրջանակներում, (տե՛ս ծրագիրը) Մաշտոցի անվան Մատենադարանում բացվեց ցուցահանդես՝ նվիրված Նոր Ջուղայի ձեռագրերին: Սպահանում և Նոր Ջուղայում գրված  և Մատենադարանում պահվող շուրջ երկու հարյուր ձեռագրերից ներկայացված են հիսունից ավելին՝ նվիրված ամենատարբեր բնագավառներին այդ թվում նաև շքեղ պատկերազարդված ձեռագրեր՝ Ավետարաններ ու Աստվածաշնչեր, որոնք ներկայացնոմ են Նոր Ջուղայի հայ գաղութի մանրանկարչության բարձր արվեստը: Այդ ձեռագրերից շատերը  արծաթյա գեղեցիկ բարձրարժեք կազմեր ունեն:
  Հանդիսությանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Մոհամմադ Ռեյիսին, Սպահանի Հայոց թեմի առաջնորդ Տեր Բաբկեն եպս. Չարյանը, Սպահանի Հայոց թեմի թեմական խորհրդի նախագահ Նոյել Մինասյանը, Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանը և այլք:

  Այնուհետև տեղի ունեցավ «Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու դերը իրանահայության կյանքում» խորագրով միջազգային գիտաժողով, որտեղ զեկուցումներով հանդես եկան Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի տնօրեն (ԻԻՀ), ճարտարապետ Շերլի Ավետյանը, Իրանական մշակույթի գծով փորձագետ, ձեռագրերի խոշոր հավաքորդ Ավո Հովհաննիսյանը, որմնանկարների վերականգնող Անի Բաբայանը (ԱՄՆ), Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Քրիստինե Կոստիկյանը:

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտ