Հայկական սրբությունները՝ Բազեի հայացքով Տեղի ունեցավ «ՄԷԿ ԱԶԳ – ՄԷԿ ԵԿԵՂԵՑԻ» ալբոմի էլեկտրոնային տարբերակի շնորհանդեսը Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի ծննդյան 60 ամյակը «Մարտիրոս Սարյան: Երկխոսություն հավերժի հետ» ցուցադրություն ՀԲԸ միությունը կրթաթոշակներ է տրամադրել Մատենադարանի կառավարման խորհրդի նիստ Հանդիպում «Վիքիմեդիա Հայաստան» հասարակական կազմակերպության անդամների հետ Նոր Ջուղայի ձեռագրերի ցուցադրություն Համագործակցության պայմանագիր Մաշտոցի անվան Մատենադարանի կառավարման խորհրդի արտահերթ նիստը Մշակույթների երկխոսություն Միջազգային գիտաժողով Աստանայում «ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ» IV միջազգային սեմինար Մատենադարանի տնօրեն Հր. Թամրազյանը ընտրվել է ԳԱԱ թղթակից անդամ Մատենադարանում տեղի ունեցավ արաբատառ ձեռագրերի նկարագրման ներածական դասընթաց Գիտաժողով Մատենադարանում Հրաչյա Թամրազյանը վերընտրվել է Մատենադարանի տնօրեն Հայ գրատպության 500-ամյակին ընդառաջ մեկնարկում է ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանմանն ու վերականգնմանը նվիրված միջազգային սեմինարը... Բացվել է Մատենադարանի նոր մասնաշենքը

Սոցիալական ցանցեր

Կոնտակտներ

Համալրումներ

Թվային ռեսուրսներ






Տեսանյութ

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ


  2014 թ. մարտի 31-ին Մատենադարանի գիտական մասնաշենքի դահլիճում տեղի ունեցավ Մատենադարանի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարում էր Խորհրդի նախագահ, տնօրենի գլխավոր խորհրդական Սեն Արևշատյանը:
  Օրակարգում դրված էին երեք հարցեր՝
ա. Մատենադարանի Գիտական խորհրդի կազմի հաստատում (զեկուցող՝ գիտական գծով փոխտնօրեն Շուշանիկ Խաչիկյան),
բ. Գիտական, գիտատեխնիկական և սպասարկման բաժինների 2013 թ. կատարած աշխատանքների մասին զեկուցում (տնօրեն Հր. Թամրազյան)
գ. 2013 թ. հաշվապահական և ֆինանասական հաշվետվություն (զեկուցող՝ տնօրեն Հր. Թամրազյան):
  Նիստի ընթացքում միաձայն վերահաստատվեց Մատենադարանի Գիտական խորհրդի 21 հոգուց բաղկացած կազմը՝ Գիտական խորհրդի նախագահ Հր. Թամրազյանի գլխավորությամբ:
  Բարձր գնահատելով անցած տարվա ընթացքում Մատենադարանում կատարված աշխատանքները՝ ելույթ ունեցան Խորհրդի մի շարք անդամներ, մասնավորապես ակադեմիկոս Վլ. Բարխուդարյանը, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ա. Վիրաբյանը, այլ անվանի գիտնականներ և խորհրդի անդամներ, ինչպես նաև խորհրդի անդամ, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, որը մեկ անգամ ևս շեշտեց այն հանգամանքը, որ որպես համահայկական մշակույթային կենտրոն, Մատենադարանը եղել և մնում է երկրի նախագահի ուշադրության կենտրոնում և հավաստիացրեց, որ շարունակվելու է Մատենադարանը աշխարհասփյուռ հայկական ձեռագրերով համալրելու գործընթացը։

Մատենադարանի տնօրեն Հր. Թամրազյանի զեկույցի տեքստը

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտ