Հայկական սրբությունները՝ Բազեի հայացքով Տեղի ունեցավ «ՄԷԿ ԱԶԳ – ՄԷԿ ԵԿԵՂԵՑԻ» ալբոմի էլեկտրոնային տարբերակի շնորհանդեսը Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի ծննդյան 60 ամյակը «Մարտիրոս Սարյան: Երկխոսություն հավերժի հետ» ցուցադրություն ՀԲԸ միությունը կրթաթոշակներ է տրամադրել Մատենադարանի կառավարման խորհրդի նիստ Հանդիպում «Վիքիմեդիա Հայաստան» հասարակական կազմակերպության անդամների հետ Նոր Ջուղայի ձեռագրերի ցուցադրություն Համագործակցության պայմանագիր Մաշտոցի անվան Մատենադարանի կառավարման խորհրդի արտահերթ նիստը Մշակույթների երկխոսություն Միջազգային գիտաժողով Աստանայում «ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ» IV միջազգային սեմինար Մատենադարանի տնօրեն Հր. Թամրազյանը ընտրվել է ԳԱԱ թղթակից անդամ Մատենադարանում տեղի ունեցավ արաբատառ ձեռագրերի նկարագրման ներածական դասընթաց Գիտաժողով Մատենադարանում Հրաչյա Թամրազյանը վերընտրվել է Մատենադարանի տնօրեն Հայ գրատպության 500-ամյակին ընդառաջ մեկնարկում է ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանմանն ու վերականգնմանը նվիրված միջազգային սեմինարը... Բացվել է Մատենադարանի նոր մասնաշենքը

Սոցիալական ցանցեր

Կոնտակտներ

Համալրումներ

Թվային ռեսուրսներ






Տեսանյութ

ՀԱՆԴԻՊՈՒՄ «ՎԻՔԻՄԵԴԻԱ ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՏ

  Մարտի 5-ին Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանի գիտական մասնաշենքի մեծ դահլիճում տեղի ունեցավ Մատենդարանի աշխատակիցների և «Վիքիմեդիա Հայաստան» կազմակեպրության նախագահ Սուսաննա Մկրտչյանի և խորհրդի քարտուղար Մհեր Բեքարյանի հանդիպում-թրեյնինգը:
  Հանդիպման ընթացքում հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Մկրտչյանը ներկայացրեց Վիքի նախագծերի նպատակները, գործունեության սկզբունքներն ու ծրագրերը: Ըստ բանախոսի՝ «Վիքիմեդիա Հայաստանը» հիմնադրվել է որպես «Վիքիմեդիա Հիմնադրամի» հայաստանյան մասնաճյուղ։ Կազմակերպության նպատակն է՝ խթանել վիքի նախագծերի տարածումը և զարգացումը Հայաստանում և տարածաշրջանում, հանրայնացնել ազատ գիտելիքի գաղափարը, ինչն էլ պետք է արտահայտվի տարբեր ոլորտների մասնագետների, գիտական, կրթական կազմակերպությունների, այս դեպքում՝ Մատենադարանի գիտաշխատողների վիքիմեդիայի նախագծերի, մասնավորապես, բոլորին հայտնի Վիքիպեդիա օնլայն հանրագիտարանի խմբագրման աշխատանքներին  ակտիվ մասնակցությամբ:
  Հանդիպման ընթացքում կազմակերպության քարտուղար Մհեր Բեքարյանը մանրամասն անդրադարձավ Վիքիպեդիա ազատ հանրագիտարանի  խմբագրման սկզբունքներին, առանձին օրինակներով ցույց տվեց այդ աշխատանքի դյուրությունն ու իրականացման ճանապարհները:
  Կարևորելով համացանցում հայկական բովանդակության աճի պահանջը, կարևոր տեղեկատվության հասանելիությունը՝ «Վիքիմեդիա Հայաստան» հասարակական կազմակերպության անդամները Մատենադարանի գիտաշխատողներին  հորդորեցին ակտիվ մասնակցություն ցուցաբերել Վիքիմեդիայի նախագծերին, խմբագրել ու Վիքիպեդիա հանրագիտարանում տեղադրել իրենց  ուսումնասիրությունների ու գիտական հետաքրքրությունների հետ առնչվող նյութեր, բառահոդվածներ:


ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտ