ԲԱՆԲԵՐ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ

  «Բանբեր Մատենադարանի» միջնադարագիտական, հայագիտական, ձեռագրագիտական հանդեսը լույս է տեսնում  Մատենադարանի հիմնադրումից ի վեր:  Հանդեսի առաջին երկու  համարները  լույս են տեսել 1941 և 1950 թվականներին և կոչվել «Գիտական նյութերի ժողովածու»: Այս ժողովածուներում հավաքված էին նախորդիվ Մատենադարանում տեղի ունեցած գիտաժողովների նյութերը:
  1956 թվականին հրատարակված երրորդ համարից սկսած, հանդեսը կրում է այսօրվա անվանումն ու ընդգրկում Մատենադարանի գիտաշխատողների, հայ և օտարազգի մասնագետների միջնադարյան մշակույթի բոլոր ոլորտներին առնչվող բազմաբնույթ ուսումնասիրությունները, տարբեր բնագրեր և այլն:
  «Բանբեր Մատենադարանի» հանդեսը կազմված է մի քանի հիմնական բաժիններից.

Ա. Հոդվածներ
Բ. Հաղորդումներ
Գ. Բնագրեր
Դ. Թարգմանություններ
Դ. Մատենագիտություն
Ե. Քննադատություն
Զ. Լրատու:

  Տարբեր տարիներին «Բանբեր Մատենադարանի» հանդեսում իրենց ուսումնասիրություններն են հրատարակել միջնադարագիտության ու ձեռագրագիտության հայ և օտարազգի բազմաթիվ հայագետներ՝ Լ.Խաչիկյանը, Ս.Արևշատյանը, Հ.Բարթիկյանը, Ն.Թահմիզյանը, Տ.Իզմայլովան, Ի.Աբուլաձեն, Գ.Աբգարյանը, Բ.Չուգասզյանը, Ա.Մաթևոսյանը Պ.Մուրադյանը, Աս.Մնացականյանը, Հ.Թամրազյանը և այլք: 
  «Բանբեր Մատենադարանի» հանդեսում հրատարակվել են միջնադարյան կարևոր երկերի թարգմանություններ,  բացառիկ նշանակություն ունեցող ձեռագրերի մասին հաղորդումներ, գիտության ու արվեստի տարբեր ոլորտների ձեռագրացուցակ-ուղեցույցներ և արխիվային բացառիկ փաստաթղթեր:


Բանբեր Մատենադարանի
1
Բանբեր Մատենադարանի
№2
Բանբեր Մատենադարանի
№3
Բանբեր Մատենադարանի
№4
Բանբեր Մատենադարանի
Բանբեր Մատենադարանի
№6



Բանբեր Մատենադարանի
№7
Բանբեր Մատենադարանի
№8
Բանբեր Մատենադարանի
№9




Բանբեր Մատենադարանի
№10
Բանբեր Մատենադարանի
№11

Բանբեր Մատենադարանի
№12



Բանբեր Մատենադարանի
№13

Բանբեր Մատենադարանի
№14
Բանբեր Մատենադարանի
№15


Բանբեր Մատենադարանի
№16
Բանբեր Մատենադարանի
№17
Բանբեր Մատենադարանի
№18

Բանբեր Մատենադարանի
№19
Բանբեր Մատենադարանի
20
Բանբեր Մատենադարանի
21



Բանբեր Մատենադարանի
22






 



'