Для СМИ

Для получения сведений о деятельности Матенадарана обращаться
Эл. адрес: pr.matenadaran@gmail.com
Тел.: +374-10-513065

Выставочный зал: +374-10-562578
Билетная касса: +374-10-513014
Приемная: ` +374-10-513000

Социальные сети


Цифровые ресурсы





Видеоматериалы

Ереван Карта

«Մարտիրոս Սարյան: Երկխոսություն հավերժի հետ» ժամանակավոր ցուցադրություն

   Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում դեկտեմբերի 12-ին տեղի ունեցավ «Մարտիրոս Սարյան: Երկխոսություն հավերժի հետ» ցուցադրության բացումը:
  Ցուցադրությունը ներկայացնում է Մարտիրոս Սարյանի տարբեր տարիների ստեղծագործությունների ընտրանին՝ դիմանկարների, նատյուրմորտների և բնանկարների, ինչպես նաև ջրանկարների և գրքերի նկարազարդումների նմուշներ:
    Մ. Սարյան տուն-թանգարանի և Մաշտոցյան Մատենադարանի համագործակցության շրջանակներում բացված ցուցահանդեսում ընդգրկված են կտավներ՝ Մ. Սարյան տուն-թանգարանի, ինչպես նաև Սարյան ընտանիքի հավաքածուից: Մ. Սարյան տուն-թանգարանի ամբողջ հավաքածուն թանգարանի շենքի հիմնարար վերանորոգման աշխատանքների հետ կապված, հանձնված է Մատենադարանին ի պահպանություն, որտեղ արդիական նոր սարքավորումներով օժտված պահոցներում հանգրվանել են նկարչի կտավները:



'