Նարեկացիական օրեր Ռիգայում «Ճամփորդություն հայ տպագրության քառուղիներով» ՀՀ Նախագահը Մարիա և Բեատրիս Ղրդյաններին պարգևատրեց Երախտագիտության մեդալով Տեղի է ունեցել Կարապետ Գաբիկյանի «Եղեռնապատում Սեբաստիոյ» գրքի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը Մատենադարանի ցուցանմուշները՝ մոսկովյան «Հայաստան. գոյության լեգենդ» ցուցահանդեսում Փոխգործակցության հուշագիր Վախճանվել է նշանավոր հայագետ Ջոն Գրեպինը Տեղի ունեցավ Մատենադարանի կառավարման խորհրդի նիստը Ավրորայի երկրորդ դրամաշնորհը Մատենադարանին Վերանորոգվել է Ծուղրութի հազարամյա Ավետարանը Մատենադարանում տեղի է ունեցել «Հիշողության կերպարանքներ» VI գիտագործնական սեմինարը Տեղի ունեցավ Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության 300-ամյակին նվիրված միջոցառումների շարքի բացման արարողությունը Մատենադարանին հանձնվեց Միրման ազգատոհմի հավաքածուն «Հիշողության կերպարանքներ» միջազգային հինգերորդ գիտաժողովը Մատենադարանում Գիտաժողով Ժնևում. «Արիստոտելը Հայաստանում» Լեհահայեր. Գրչության ավանդույթներ. Ցուցադրություն Մատենադարանում Գիտաժողով՝ նվիրված «Բարոյախոս»-ի տարալեզու տարբերակներին Մատենադարանի Կոլեգիալ կառավարման խորհրդի տարեկան նիստը Մահացել է Լիլիթ (Էլլա) Զաքարյանը Նոր ցուցադրություն «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում Նոր ցուցադրություն Մատենադարանում. «Լազարյաններ. Փառապանծ տոհմ» Գրքի շնորհանդես Մատենադարանում կայացավ Ռուբեն Գալչյանի գրքի շնորհանդեսը Մեկնարկեց «Հիշողության կերպարանքները» 7-րդ միջազգային սեմինարը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը ցավակցում է Մաքսիմ Հակոբյանի մահվան կապակցությամբ Մատենադարանում ավարտվեց «Գրաբարյան օրեր» ծրագիրը Միջազգային գիտաժողով Աստանայում Դասախոսությամբ հանդես եկավ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը Տեղի ունեցավ «ՄԷԿ ԱԶԳ – ՄԷԿ ԵԿԵՂԵՑԻ» ալբոմի էլեկտրոնային տարբերակի շնորհանդեսը Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի ծննդյան 60 ամյակը «Մարտիրոս Սարյան: Երկխոսություն հավերժի հետ» ցուցադրություն Հանդիպում «Վիքիմեդիա Հայաստան» հասարակական կազմակերպության անդամների հետ Մատենադարանի կառավարման խորհրդի նիստ ՀԲԸ միությունը կրթաթոշակներ է տրամադրել Նոր Ջուղայի ձեռագրերի ցուցադրություն Համագործակցության պայմանագիր Արիստոտելի ժառանգությունը հայոց մշակույթի համատեքստում (արիստոտելյան ընթերցումներ) Մաշտոցի անվան Մատենադարանի կառավարման խորհրդի արտահերթ նիստը ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի Չինգիզ Այթմաթովի անվան գրական մրցանակը շնորհվել է Հրաչյա Թամրազյանին Մշակույթների երկխոսություն Հայոց միասնականության խորհրդանիշը «ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ» IV միջազգային սեմինար Մատենադարանի տնօրեն Հր. Թամրազյանը ընտրվել է ԳԱԱ թղթակից անդամ Հայկական սրբությունները՝ Բազեի հայացքով Նոր ցուցադրություն Մատենադարանում Մատենադարանում «Այնթապի ասեղնագործությունը» գրքի շնորհանդեսով մեկնարկեց նույն թեմայով ժամանակավոր ցուցադրությունը ՀԱՅԱԳԵՏՆԵՐԸ Ի ՆՊԱՍՏ ՀԱՅ ԴԱՏԻ Մատենադարանի աշխատակիցը հաղթող է ճանաչվել Ցուցահանդես Լիվոռնոյում ՀԻՄՆՎԵԼ Է «ՄԱՇՏՈՑ» ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՀԻՄՆԱԴՐԱՄ «Նարեկացիական ընթերցումների» մեկնարկը տրված է Մեկնարկեց «Նարեկացիական ընթերցումներ. Գանձեր և տաղեր» 3-րդ միջազգային գիտաժողովը ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ Մատենադարանում տեղի ունեցավ Լևոն Խաչիկյանի 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի բացման արարողությունը ՀՀ Կառավարության որոշմամբ Մատենադարանը վերակազմավորվել է Քրիստինե Կոստիկյանը հանդես եկավ դասախոսությամբ «Տպագրության մարգարիտ» միջազգային գիտաժողովը մեկնարկեց Մատենադարանի գիտնական քարտուղար Վահե Թորոսյանը հանդես եկավ դասախոսությամբ Դասախոսությամբ հանդես եկավ Ավետ Ավետիսյանը Արմեն Մալխասյանը հանդես եկավ դասախոսությամբ Անվանի հայագետ Մայքլ Սթոունը պարգևատրվեց «Մատենադարան» հուշամեդալով Հակոբ Քյոսեյանը և Անահիտ Ավագյանը հանդես եկան դասախոսությամբ Նոր համագործակցություն Արժեքավոր ձեռագրերի նվիրատվություն Մատենադարանին ՌԴ արտգործնախարարությունը Մաշտոցի անվան Մատենադարանին է հանձնել արժեքավոր փաստաթղթերի պատճեններ Արման Հակոբյանը հանդես եկավ դասախոսությամբ Մեկնարկել է ձեռագրերի և արխիվային փաստաթղթերի պահպանման և վերականգնման վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի վերապատրաստման դասընթացը Մատենադարանի արխիվային բաժինը տեղեկացնում է Լևոն Խաչիկյանի 100-ամյակին նվիրված գիտաժողովի ամփոփում և գրքերի շնորհանդես Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանն ընդունեց Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին Տեղի ունեցավ «Հիշողության կերպարանքները» 8-րդ միջազգային սեմինարը Տեղի ունեցավ ակադեմիկոս Սեն Արևշատյանի հիշատակը հավերժացնող հուշաքարի բացման արարողությունը Մատենադարանը եւ Ղազախստանի Ձեռագրերի եւ հազվագյուտ գրքերի ազգային կենտրոնը կնքեցին Համագործակցության հուշագիր Հայերեն ձեռագրերի ցուցահանդես Պրահայում Մատենադարանի տնօրենը մասնակցել է «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի 20-ամյակին նվիրված միջոցառումներին Մամուլի հաղորդագրություն Մատենադարանում տեղի ունեցավ «Նարեկացիական ընթերցումներ» 4-րդ միջազգային գիտաժողովը Մատենադարանում տեղի ունեցավ Հայկազյան հայագիտական հանդեսի 38-րդ հատորի շնորհանդեսը Մատենադարանում տեղի ունեցավ «Երիտասարդական 4-րդ գիտաժողով»-ի բացման արարողությունը Մատենադարանում կազմակերպվեցին ասորագիտական թեմաներով դասախոսություններ Դոկտոր Յոսթ Գիպպերտը հանդես եկավ դասախոսությամբ Մատենադարանի ցուցասրահների վարիչը պարգևատրվեց ՀԲԸՄ-Մատենադարան համագործակցությունը շարունակվում է Ռայա Բլբուլյանը պարգևատրվեց Մատենադարանի «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալով Հաստատվեց Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի կազմը Մատենադարանում մեկնարկել է կրթական ծրագիր Տեղի ունեցավ Մատենադարանի գիտական խորհրդի նիստը ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Պատմական գիտությունների թեկնածու Գոհար Ստեփանյանը հանդես եկավ դասախոսությամբ Մարկ Գրիգորյանը հանդես եկավ դասախոսությամբ Նոր նշանակումներ Մատենադարանում Դասախոսությամբ հանդես եկավ Գրիգոր Բրուտյանը Մատենադարանում սկսվել են կրկնագիր ձեռագրերի վերծանության աշխատանքները Հայրապետ Մարգարյանը հանդես եկավ դասախոսությամբ ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՀԱՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ Ազատ Բոզոյանը հանդես եկավ դասախոսությամբ Դոնարա Կարապետյանը հանդես եկավ դասախոսությամբ Խաչիկ Հարությունյանը հանդես եկավ դասախոսությամբ Գևորգ Տեր-Վարդանյանը հանդես եկավ դասախոսությամբ Հայտարարություն Գայանե Էլիազյանը հանդես եկավ դասախոսությամբ Նոր համագործակցություն Վարդան Դևրիկյանը հանդես եկավ դասախոսությամբ Գոհար Մուրադյանը հանդես եկավ դասախոսությամբ Մատենադարանում տեղի ունեցավ արաբատառ ձեռագրերի նկարագրման ներածական դասընթաց Գիտաժողով Մատենադարանում Հրաչյա Թամրազյանը վերընտրվել է Մատենադարանի տնօրեն Հայ գրատպության 500-ամյակին ընդառաջ մեկնարկում է ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանմանն ու վերականգնմանը նվիրված միջազգային սեմինարը... Բացվել է Մատենադարանի նոր մասնաշենքը

Սոցիալական ցանցեր


ԶԼՄ-ների համար

Մատենադարանի գործունեության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար ԶԼՄ-ները կարող են դիմել՝
Հեռ.` (+374) 94615690
Էլ.փոստ՝ matenadaran.press@matenadaran.am

Ցուցասրահ՝ +374-10-562578
Տոմսարկղ՝ +374-10-513014
Ընդունարան` +374-10-513000

Համալրումներ

Մատենադարանի հավաքածուների համալրումներ:

Թվային ռեսուրսներ





Տեսանյութ

ՈՒԽՏՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉԸ.

ՀՐԱՅՐ ԲԱԶԵ ԽԱՉԵՐՅԱՆ.  «ՄԷԿ ԱԶԳ – ՄԷԿ ԵԿԵՂԵՑԻ»


  2013 թ. նոյեմբերի 7 -ին Մատենդարանում տեղի ունեցավ «ՄԷԿ ԱԶԳ – ՄԷԿ ԵԿԵՂԵՑԻ» ալբոմի էլեկտրոնային տարբերակի շնորհանդեսը, որը հեղինակը նվիրեց Մատենադարանին: Գիրքը վաճառքում կլինի ավելի ուշ: Ալբոմի առաջին տպագիր օրինակը ևս հեղինակը նվիրեց Մատենադարանին:
  Հրայր Բազեի շնորհիվ է լույս աշխարհ եկել նաև մի շքեղ, կոթողային հրատարակություն՝ 1173թ. Սկևռայում ընդօրինակված Գրիգոր Նարեկացու Մատյանի նմանահանությունը։
  Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը, բարձր գնահատելով լուսանկարչի հայագիտական արժեք ունեցող աշխատանքը, նրան պարգևատրեց Մաշտոցյան Մատենադարանի բարձրագույն՝ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալով, նվիրեց նաև լուսանկարչի հեղինակած շքեղ Նարեկը։
  Ամենաշատ հայկական սրբավայրեր նկարած կանադահայ լուսանկարիչ Հրայր Բազեն դեռևս քսան տարի առաջ անհույս հիվանդ էր: Բժիշկներն ընդամենը հաշված օրերի կյանք էին տվել, երբ իր հիվանդասենյակի պատից կախված խաչին նայելով՝ լուսանկարիչը ուխտեց՝ եթե ողջ մնա, աշխարհի բոլոր հայկական եկեղեցիները կլուսանկարի:
  Աստծո հրաշքով ապաքինված լուսանկարիչն իր ուխտին հավատարիմ՝ արդեն քսան տարի շրջում է աշխարհով մեկ՝ նկարելու համար հայկական եկեղեցիները: Այսպիսով՝ Աֆրիկայի, Ամերիկայի, Եվրոպայի, Ասիայի 42 երկրներ, հազարից ավել լուսանկարներ, ծախսված 100.000-ից ավել դոլլարներ, հրատարակված տաս լուսանկարչական ալբոմներ: «ՄԷԿ ԱԶԳ – ՄԷԿ ԵԿԵՂԵՑԻ» 360 էջանոց ալբոմը 11-րդն է՝ ամփոփիչը՝ աննախադեպ իր մտահղացմամբ, իր խորքում հոգևոր առնչակցության մի հուզիչ ու զարմանալի պատմություն ունեցող։
  «Նա կարողանում է ոգեղեն խորք տալ իր պատկերաշարերին, բարբառել պատկերների լեզվով, ընկալելով բնաշխարհն ու մարդկային հորինվածքներն իբրև արարչագործություն, որի վրա Աստծո մատնադրոշմը կա։ Եվ սրբատաշ մատուռները, եկեղեցիները, մարդիկ և խաչքարերը բնության օրոցքներում մեզ են նայում իբրև  միեղեն, աստվածարյալ աշխարհի համահյուսվածքներ… Ուխտագնացության այս պատմությունն, իրոք, նախադեպը չունի. 20–ամյա այդ ուխտագնացության ծիրն իր մեջ է առել աշխարհի չորս ծագերը՝ պարագծելով ու պարածածկելով Հոգևոր Հայրենիքի բոլոր մայրցամաքները, երկրները՝ ի սփյուռս աշխարհի։ Աստվածային նախախնամությամբ, ահա, այս մեծ ուխտավորն ու ուխտատեղիները միավորվել են հոգևոր մի տիրույթում, որը զետեղված է այս զարմանալի գրքի մեջ…»,- իր խոսքում ասաց Հրաչյա Թամրազյանը:



'