ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀ (Լևոն Խաչիկյանի անվան)

  
   Մատենադարանի ընթերցասրահն իրականացնում է աշխատակիցներին և դրսից եկած ընթերցողներին (տարբեր բնագավառների մասնագետներ, ասպիրանտներ, ուսանողներ և այլք) ձեռագրերի, արխիվային նյութերի, տպագիր գրականության սպասարկումն ըստ սահմանված կարգի։ Սրահում թեմատիկ խմբավորմամբ տեղավորված են առավել պահանջարկ ունեցող հայերեն և օտարալեզու գրքերը (շուրջ 8000 կտոր), ինչպես նաև հայագիտական հիմնական պարբերականները, ալբոմներ, քարտեզներ և այլն։
  Ընթերցասրահը գործել է Մատենադարանի՝ 1959-ին կառուցված շենքի շահագործման սկզբից ևեթ, երրորդ հարկի զույգ սրահներում: Առաջին սրահը հետագայում կոչվեց ակադեմիկոս Լևոն Խաչիկյանի անունով, որտեղ կատարվում էր ձեռագրերի, վավերագրերի և մասնագիտական գրականության սպասարկումը, իսկ երկրորդ սրահում՝ հնատիպ գիրքերի, մամուլի և տպագիր գրականության սպասարկումը։
  2011 թ. սեպտեմբերին Մատենադարանի գիտական անձնակազմի նոր մասնաշենք տեղափոխվելուց հետո երկու ընթերցասարահները միավորվեցին։ Նոր ընթերցասրահն այժմ կարող է սպասարկել միաժամանակ շուրջ 130 ընթերցողի։ Ձեռագրերը և վավերագրերը մատուցվում են թվայնացված տարբերակով, որոնցից ընթերցողներն օգտվում են սրահում դրված համակարգիչների միջոցով։

  Ընթերցասրահն ունի ութ աշխատակից, որոնք իրականացնում են սպասարկումն ու վերահսկողությունը։
  Ընթերցասրահն աշխատում է երկու հերթափոխով (բացի կիրակի և երկուշաբթի օրերից), ժամը 10։00-21։00։   



Ընթերցասրահի վարիչ՝ Ժանետա Մաթևոսյան
Հեռախոս`(010)51-30-56 ներքին`2-08

 


'