ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԲՅՈՒԶԱՆԴԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻՆ

Օգոստոսի 24–29-ը Վիեննայում կայացած Բյուզանդագիտական ուսումնասիրությունների 25-րդ միջազգային կոնգրեսին, որն անցկացվել է «Բյուզանդիան Բյուզանդիայից անդին» խորագրով, մասնակցել են Մատենադարանի յոթ աշխատակից և մեկ ասպիրանտ։ Բյուզանդագիտական ուսումնասիրությունների հայկական ազգային կոմիտեի նախաձեռնությամբ կոնգրեսի շրջանակում անցկացվել է «Բյուզանդիա և Արցախ» թեմայով առանձին նիստ։ Նիստում զեկուցումներով հանդես են եկել Մատենադարանի V–XIV դարերի հայերեն բնագրերի ուսումնասիրման բաժնի վարիչ, Բյուզանդագիտական ուսումնասիրությունների

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ «ՋԵՐՄԱՆՑ ՄԽԻԹԱՐՈՒԹԻՒՆ» ԵՐԿԻ ՔՆՆԱԿԱՆ ԲՆԱԳԻՐԸ ԵՎ ԱՐԴԻ ՀԱՅԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Մատենադարանի հրատարակչությունը, աջակցությամբ Թովմասյան հիմնադրամի, լույս է ընծայել 12-րդ դարի հայ բժիշկ, բնագետ Մխիթար Հերացու «Ջերմանց մխիթարութիւն» երկի քննական բնագիրը և արդի հայերեն թարգմանությունը։ Բնագիրը կազմել, թարգմանել, ծանոթագրել ու ներածությունը հեղինակել է Մատենադարանի գիտաշխատող Կարինե Մոսիկյանը։ «Ջերմանց մխիթարութիւն»-ը համարվում է հայերեն մեզ հասած առաջին ինքնատիպ բժշկագիտական ստեղծագործությունը։ Այս արժեքավոր հանրագիտարան-ձեռնարկը ստեղծվել է 1184 թ. և

«СТАРИКИ ПУТЕШЕСТВУЮТ»․ ՅՈՒՐԻ ՆՈՐՇՏԵՅՆՆ ՈՒ ՆԱՈՒՄ ԿԼԵՅՄԱՆԸ՝ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Մատենադարանում նկարահանվել է Նիկոլայ Սոլոդնիկովի «Старики путешествуют» նախագծի հերթական մասը՝ անիմացիոն ֆիլմի վարպետ Յուրի Նորշտեյնի և կինոյի պատմաբան, կինոգետ Նաում Կլեյմանի մասնակցությամբ։ Հայկական ձեռագրական ժառանգության բացառիկ միջավայրում հանդիպել են կինոն, արվեստն ու հիշողությունը՝ նոր հայացքով բացահայտելու դարերի պատմությունն ու մշակութային ժառանգության կենդանի շունչը։ Ուրախ էինք հյուրընկալելու արվեստի նշանավոր գործիչներին և Մատենադարանի գանձերը ներկայացնելու նաև այս

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ և ԳԱԼՈՒՍՏ ԿԻՒԼՊԷՆԿԵԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԱՆՈՒՄ

Հոկտեմբերի 6-ին Մատենադարան են այցելել Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկության հոգաբարձուների խորհրդի անդամները՝ խորհրդի նախագահ Անտոնիու Մ. Ֆեյժոյի գլխավորությամբ։ Պատվիրակությանն ուղեկցում էր Հիմնարկության Հայկական համայնքների բաժնի տնօրեն Ռազմիկ Փանոսյանը։ Այցի ընթացքում հյուրերը շրջել են Մատենադարանի թանգարանում, ձեռագրապահոցում, արխիվապահոցում, եղել են Թվայնացման և Վերականգնման բաժիններում, ծանոթացել են հայկական ձեռագրական ժառանգության բացառիկ նմուշներին և Մատենադարանի հարուստ հավաքածուին։ Շրջայցին հաջորդել

«ՄԻ ԱՄԲՈՂՋ ՕՐ ԿԱՆՑԿԱՑՆԵԻ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ». ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՏԵՂԱԿԱԼՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

ԱՄՆ պետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով տեղակալ Ռայլի Բարնսը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ, շրջել է թանգարանում և ծանոթացել հայկական ձեռագրական ժառանգությանը։ Բարձրաստիճան հյուրի համար կազմակերպվել են հատուկ ցուցադրություններ, որոնց շրջանակում ներկայացվել են հայկական ձեռագրական արվեստի գլուխգործոցները, Մատենադարանի քարտեզագրական ժառանգության հնագույն նմուշները, ինչպես նաև ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի աջակցությամբ իրականացող՝ «Լեռնային

ՆՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ «ԶՈՎԵՐ ՔՆՍԹՐԱՔՇՆ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը շնորհակալագիր է հանձնել «Զովեր Քնսթրաքշն» կազմակերպության հիմնադիր Արա Ավետիսյանին։ Տնօրենը մասնավորապես ներկայացրել է կազմակերպության աջակցությամբ ս. թ. սեպտեմբերի 20-23-ը Մատենադարանի պատվիրակության՝ Շվեյցարիա կատարած պաշտոնական այցի արդյունքները։ Ընդգծվել է Բիբլիոֆիլների միջազգային ասոցիացիայի տարեկան համաժողովին մասնակցության կարևորությունը, ինչպես նաև Շվեյցարիայի ազգային գրադարանի տնօրենի հետ գործնական հանդիպման և Մշակութային ժառանգության դաշնության գործադիր տնօրենի հետ

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԲԱԺԻՆԸ ՀԱՄԱԼՐՎՈՒՄ Է ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐՈՎ

Մատենադարանի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ ուղղված վերականգնողների մասնագիտական պատրաստմանը և ոլորտի նոր սերնդի մասնագետների ձևավորմանը։ Հուշագիրը ստորագրել են Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը և Քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը։ Ստորագրման արարողությանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի նորանշանակ տեղակալ Աննա Բաբաջանյանը։

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ

Մատենադարանը դպրոցականներին առաջարկում է բազմազան և շատ հետաքրքիր կրթամշակութային ծրագրեր, որոնք սովորեցնում են, ոգեշնչում։ Ինչ է սպասվում երեխաներին՝ Տեսական մաս – Վիրտուալ սրահում թեմատիկ դասախոսություն, հարցուպատասխան, քննարկում Գործնական մաս – Խաղեր, վարպետության դասեր, կիրառական փորձեր ու թիմային առաջադրանքներ Շրջայց թանգարանում – Յուրաքանչյուր ծրագիր եզրափակվում է շրջայցով՝ համատեղելով ուսուցումն ու ժամանցը Տարիքային խմբերին համապատասխան մշակված ծրագրերը

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ (ԲԵՌՆ)

Շվեյցարիայի ազգային գրադարանի տնօրեն Դամիան Էլզիգը ներկայացրել է կառույցի պատմությունը, գործունեության հիմնական ուղղությունները և նախատեսվող բարեփոխումների ծրագիրը։ Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը ներկայացրել է Մատենադարանի միջազգային ծրագրերն ու գործունեությունը և առաջարկել Շվեյցարիայի ազգային գրադարանին միանալ գրավոր ժառանգության պահպանման ոլորտում գլոբալ համագործակցության երևանյան հռչակագրին։ Հանդիպման ընթացքում նախանշվել են երկու հաստատությունների համագործակցության հնարավոր ուղղությունները։ Արա Խզմալյանը պաշտոնապես հրավիրել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՁԵՌԱԳՐԱՏԱՆ ՎԱՐԻՉԸ` ԲԻԲԼԻՈՖԻԼՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԻՆ

Սեպտեմբերի 22-ին Մատենադարանի Ձեռագրատան վարիչ Խաչիկ Հարությունյանը Բիբլիոֆիլների միջազգային ասոցիացիայի անդամների հետ մասնակցել է Նոշատել պալատում, Ֆրիբուրգի Ֆրանցիսկյան միաբանության պահոցում, կանտոնալ և համալսարանական գրադարանում, ինչպես նաև Օրոնի ամրոցում ասոցիացիայի անդամների համար հատուկ կազկերպված ցուցադրություններին։ Ցուցանմուշներն ընդգրկել են նշյալ հավաքածուների ձեռագրական և արխիվային միավորներ, ինկունաբուլաներ և հնատիպ ու եզակի հրատարակություններ։ Խաչիկ Հարությունյանը սեպտեմբերի 23-ին մասնակցել է