Նվիրատվություն Մատենադարանին «Փյունիկ» հիմնադրամի նվիրատվությունը Մատենադարանին Մատենադարանը հարստանում է նոր ձեռագրերով և արխիվային ֆոնդերով Նոր Ջուղայեցի բարեգործ Ավո Հովհաննիսյանի նոր նվիրատվությունները Մատենադարանին Պետրոս Բերբերյանի ձեռք բերած ձեռագրերն ու վավերագրերը հանձնվեցին Մատենադարանին «Փյունիկ» հիմնադրամը Մատենադարանին նվիրաբերեց ևս 10 ձեռագիր Ագուլիսի XVII դարի ավետարանը նվիրաբերվեց Մատենադարանին Մատենադարանին նվիրաբերվեց Նախիջևանից բերված XVII դարի ավետարան Հայ բարերարները Մատենադարանին նվիրաբերեցին ևս 2 ձեռագիր Մատենադարանին հանձնվեցին կարևոր ձեռագրեր Մեծարժեք նվիրատվություն Մատենադարանին Матенадаран пополнился ценными рукописями XVII-XVIII вв. Նվիրատվություն Մատենադարանին 15-րդ դարի արժեքավոր ձեռագրի նվիրատվություն Մատենադարանին ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ Ավո Հովհաննիսյանը պարգևատրվեց «Մատենադարան» հուշամեդալով Լոնդոնաբնակ Արմեն Սահակյանը Մատենադարանին է նվիրաբերել հայագիտական արժեքավոր գրականություն Почетный доктор НАН РА Вреж Нерсесян (архиерей Нерсес) подарил Матенадарану имени Месропа Маштоца четыре эфиопские рукописи XVII-XVIII вв. Дочь Левона Минасяна подарила Матенадарану ценные старопечатные книги и арменоведческую литературу DONATION OF VALUABLE MANUSCRIPTS TO MATENADARAN Дарение Մատենադարանը նորից կհարստանա Միհրան Մինասյանի նվիրատվությամբ՝ 1040 ձեռագրով

Для СМИ

Для получения сведений о деятельности Матенадарана обращаться
Эл. адрес: pr.matenadaran@gmail.com
Тел.: +374-10-513065

Выставочный зал: +374-10-562578
Билетная касса: +374-10-513014
Приемная: ` +374-10-513000

Социальные сети


Цифровые ресурсы





Видеоматериалы

Ереван Карта

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ՆՈՐԻՑ ԿՀԱՐՍՏԱՆԱ ՄԻՀՐԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ՝ 1040 ՁԵՌԱԳՐՈՎ


   Հայալեզու, նաև արևելյան ձեռագրերի հավաքագրումը սփյուռքահայ Միհրան Մինասյանի կյանքի գործն է, իսկ դրանք Մատենադարանին հանձնելը` երազանքը: Երբ 70-ականների կեսերին Մատենադարանի փոխտնօրենը Սփյուռքի գաղթօջախներում կոչ էր անում մոռացությունից փրկել ու Մատենադարանին հանձնել հայերեն ձեռագրերը, Միհրան Մինասյանն առաջին արձագանքողներից էր։
Պարբերաբար Հայրենիք այցելող պարոն Միհրանն այս անգամ եւս դատարկաձեռն չի Հայաստանում։ 1040 ձեռագիր, որից 20-ը մագաղաթյա բացառիկ պատառիկներ են, թվագրվում են VI-XII դդ.:
   Միհրան Մինասյանը ձեռագրագետ կամ հայագետ չէ, բայց մանկուց առանձնակի սեր ունի ձեռագիր գրքերի հանդեպ: Ասում է` իր նվիրատվության մեջ կան այնպիսի պատառիկներ, որոնք 1000 էջանոց գրքի միայն մի թերթն են: Նրա խոսքով` ժամանակն ու պայմանները բարեհաճ չեն եղել հայոց պատմության վավերագրերի հանդեպ. հայալեզու ձեռագրերի ամենամեծ ու վերջին կորուստը 1915-ին էր: Այնուամենայնիվ, Միհրան Մինասյանը հույս ունի, որ փրկված այս ձեռագրերը կդառնան ուսումնասիրության նյութ, նաև` Մատենադարանի հիմնական և ժամանակավոր ցուցադրությունների նմուշ:
"Մատենդարանի կենսագրությունը հարստացավ Միհրան Մինասյանի նման անհատով: Մատենադարանն ինձ համար անձնավորված է, ինչպես անձնավորված է ամեն ձեռագիր, և ամեն մի նվիրատվություն Մատենադարանի համար իսկապես տոն է դառնում: Երբ մատենադարանցին, մասնագետը շփվում է ձեռագրերի հետ, սկսվում է մի հետաքրքիր երկխոսություն, կենդանի երկխոսություն ժամանակների միջև, սերունդների միջև, եւ ժամանակի զգացողությունն է անգամ փոխվում այդ ընթացքում",- ասաց Հին ձեռագրերի ինստիտուտ-թանգարանի՝ Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը։
   Հրաչյա Թամրազյանի խոսքով` Մատենադարանի հիմքը հավաքչական աշխատանքն է, ձեռագրերի ձեռքբերումը, արխիվային ֆոնդերի հարստացումը: Այդ առոմով Միհրան Մինասյանի ներդրումը չափազանց մեծ է եւ արժեքավոր: Պատահական չէ, որ օրեր առաջ նա պարգևատրվել է Մովսես Խորենացի մեդալով:
   Մատենադարանն ավելին է, քան հայոց ձեռագրատունը, այն հայերի համար մշակույթ է, պատմություն, կենսագրություն, ծննդյան վկայական: Ավելին` սփյուռքահայ նվիրատուի խոսքով` նորակառույց մասնաշենքը պատվաբեր է սիրելի Մատենադարանի համաը:
"Ինչպես Վիլյամ Սարոյանն իր թատերգության մեջ ասում է` "Իմ սիրտը լեռներում է", հիմա մեզանից շատերը կարող են ասել, որ իմ սիրտը Մատենադարանում է, այստեղ շատ հոգեհարազատ եմ ինձ զգում",- ասաց Միհրան Մինասյանը:

Աղբյուրը՝ yerkirmedia.am



'